Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փոխադարձության սկզբունք

16/07/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրիգոր Առաքելյան, Իրանում ՀՀ նախկին դեսպան, –

Հուլիսի 15-ին սոցցանցերը մեծ խանդավառությամբ հրապարակեցին Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ  Փաշինյանին հասցեագրված ուղերձը՝  ջերմ ու հաճոյաբանական խոսքերի մեջբերումով։ Խանդավառությունը պայմանավորված  էր այն  հոգեմաշ սպասումով, որ վերջապես Իրանի բարձր ղեկավարությունը  Հայաստանի հետ բարիդրացիական  հարաբերությունների տրամաբանությունից  ելնելով,  կմիանա 2021 թվականի հունիսի 20-ին  ՀՀ-ում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում  Փաշինյանի գլխավորած   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության   հաղթանակի առթիվ  այլ երկրների  շնորհավորանքներին:

Նիկոլ Փաշինյանին հասցեագրված Էբրահիմ Ռայիսիի ուղերձի առաջացրած խանդավառությունը  նաև պայմանավորված էր այն իրողությամբ,  որ   ի տարբերություն  մյուս բարեկամ  երկրների, Հայաստանի ընրությունների կապակցությամբ  Իրանից արձագանք  էր հնչել  միայն  ԻԻՀ ԱԳՆ խոսնակի մակարդակով, ով ընդամենը  շնորհավորել  էր հայ ժողովրդին ու արտահերթ ընտրություններում  հաղթանակած բոլոր ուժերին։

Իրանական կողմից բարձր մակարդակով  շնորհավորանքի ակնկալիքը նաև պայմանավորված էր դիվանագիտական հարաբերությունների հիմքը հանդիսացող փախադարձության սկզբունքով։ Չէ՞ որ 2021 թվականի հունիսի 18-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում  հաղթանակած Էբրահիմ Ռայիսիին, անգամ  մինչև  ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումը,  շտապել էին շնորհավորել ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը։

Սակայն, հուլիսի 15-ին սոցցանցերում  հրապարակված  ԻԻՀ նորընտիր նախագահ Ռայիսիի   ուղերձը կարդալիս, քչերը նկատեցին, որ նամակում  բացակայում  էր Փաշինյանի գլխավորած կուսակցության  հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքը։

 Պարզվում  է   Էբրահիմ  Ռայիսին գրեթե մեկամսյա ուշացումով  շնորհակալություն է  հայտնում Փաշինյանին, ԻԻՀ նախագահական ընտրություններում  իր տարած հաղթանակի առիթով  հղած շնորհավորանքի համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդեն․ ԱՄՆ-ն և Գերմանիան կպաշտպանեն Ուկրաինայի ինքնիշխանությունը

Հաջորդ գրառումը

Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է. Ռոբերտ Քոչարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարիներ առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
Հաջորդ գրառումը

Քանի դեռ Հայաստանը ղեկավարում է պատերազմում պարտված ղեկավարը, այս ստորացուցիչ պատկերը շարունակվելու է. Ռոբերտ Քոչարյան

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական