Ուրբաթ, Հունիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տո լաճ տնավեր

31/07/2021
- Մշակույթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեսպան, իրանագետ Գրիգոր Առաքելյանի յուրoրինակ անդրադարձը հայհոյանքը քրեականացնելու թեմային, –

Ըստ Մալխասյանի՝  հայհոյանք նշանակում  է անարգական՝  նախատական՝ լկտի խոսք, որ ասում են մեկին վիրավորելու համար կամ՝  բարկությունից։

Սա ՀԽՍՀ ԳԱ (1943 թ.) հիմնադիր կազմի ակադեմիկոս, անվանի հայագետ, բառարանագիր Ստեփան Մալխասյանի սահմանումն է հայհոյանքի մասին, որն անշուշտ համապատասխանում  է թե՛ գիտնականի ապրած ժամանակաշրջանին,   և  թե՛ նրա    ապուպապերի լեզվամտածողությունից  ժառանգություն հասած    պատկերացումներին։

Իսկ եթե ես լինեի բառարանագիր, ու այսօր ինձ հանձնարարեին  սահմանագրել  հայհոյանքը,  ես  մեծ գիտնականի ու նրա ապուպապերի պատկերացումներին կավելացնեի  նաև  մի քանի տող, ու կտաի հետևյալ  ձևակերպումը․

Հայհոյանքը մեկին վիրավորելու  կամ բարկությանը հագուրդ տալու նպատակով ասված անարգական՝ նախատական՝ լկտի խոսք լինելուց բացի, երբեմն նաև փաղաքշական ու շոյիչ երանգավորում ունի, որից բնավ պետք չէ նեղանալ  ու արտասանողին քրեական պատասխանատվության ենթարկել։

Օրինակների  մեջ  չխճճվելու համար վերհիշենք մեր գեղանի աղջիկներին նվիրված հայկական այն երգերը, որոնցում «շան աղջիկ» բառակապակցությունը ոչ միայն չի վիրավորում  փաղաքշանքի  առարկա հայուհիներին, այլև շոյում է նրանց հեզաճկունությունը։ Հիշենք    Անդրե Դանիկի կատարմամբ երգը,  որտեղ   «շողով աղջիկ, շաղով աղջիկ»  հանգավորմանը   հետևում է    «շան աղջիկ» կրկներգը։  Եվ այդ ռիթմիկ   հնչյունների տակ պար եկող մեր աղջիկների շարժումներում  որքան նազանք կա։

Էլ   չենք խոսում  «Սարի աղջիկ»  երգի գլխավոր հերոսուհուն  ուղղված «Ախ մերդ մեռնի» «փաղաքշնքի»  մասին, որից  քար և չար սիրտ պիտակավորումն ստացած  աղջնակը ոչ միայն չի վիրավորվում ու ասածը չի քրեականացնում, այլև անսալով հանդիմանական խոսքերի հեղինակին, աշխատում  է «թույն չլցնել նրա թեժ վերքին»։

Կամ երեխայի դաստիարակության հարցում մեծ ավանդ ունեցող ծնողը չի՞ կարող իր որդու ականջը ոլորելուց   հետո, սեփական անձը թիրախավորելով, արտասանել՝  «տո  շան տղա»  ու ապահովագրված լինել հետապնդումներից։

Իսկ ինչ է, շինարար  մարդու համար   «տնավեր»    արտահայտությունը վիրավորանք  չէ՞։  Ոչ, փաղաքշանք է։ Վկան՝  Մեծն Կոմիտասի  հավաքագրած  նշխարաբույր   երգն ու դրա անզուգական կատարող Արենակ Շահմուրադյանի խոսքը,  վկան՝  Սևակի «Անլռելի զանգակատան» ղողանջներերի շնորհիվ  նոր շունչ ստացած «Տո լաճ տնավեր» փաղաքշանքը։

Ինչ է,  տո լաճ տնավեր  ասելու համար մա՞րդ են տուգանում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ. նա ևս մեկ անգամ կվիրահատվի. News.am

Հաջորդ գրառումը

Կարգավորիչը թույլ չի տվել մարդկանց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ առաջին իսպանական պատվաստանյութը

Համանման Հոդվածներ

20 հունիսի, 2025

Վարկաբեկման փորձ՝ ընդդեմ բարեգործությանը

20/06/2025
20 հունիսի, 2025

Նորին մեծություն աղմուկը

20/06/2025
20 հունիսի, 2025

 «Գազա ներխուժելուց քսան ամիս անց էլ Գերմանիան դեռեւս որեւէ գործողություն չի ձեռնարկել Իսրայելի դեմ»

20/06/2025
20 հունիսի, 2025

Իրան-Իսրայել հակամարտությունը եւ հավանական միջնորդները

20/06/2025
Հաջորդ գրառումը

Կարգավորիչը թույլ չի տվել մարդկանց վրա փորձարկել կորոնավիրուսի դեմ առաջին իսպանական պատվաստանյութը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին. ՀԷՑ

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական