Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վա՞խը, անճարությո՞ւնը, տգիտությո՞ւնը, թե՞ արվող զիջումները գիտակցված և ի սկզբանե պլանավորված էին. Տիգրան Աբրահամյան

05/03/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրել է.

Ադրբեջանական շարասյունների շարժերը դեպի Շուշի և Ադրբեջանի օկուպացրած այլ բնակավայրեր՝ Արցախի տարածքով, շարունակվում են։Որքան հասկանում եմ՝ հիմնական շարժերն իրականացվում է Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի երթուղով, սակայն տեղյակ եմ, որ ռուսական խաղաղապահների ուղեկցմամբ, ըստ նպատակահարմարությամբ, օգտագործվում է Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Մատաղիս-Դրմբոն-Քարվաճառ, Մատաղիս-Վանք-Քարվաճառ ճանապարհները։

Դեռ չեմ խոսում «Լաչինի միջանցքի» տարբեր հատվածներով տարբեր նշանակության բեռնատարների, մեքենաների շարժերի մասին։Հիշեցնեմ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, Ադրբեջանի նման շարժերի հնարավորության մասին ամրագրումներ չկան, սակայն չի բացառվում, որ դրանք կազմակերպվում են «բանավոր փոխըմռնման» կամ գաղտնի պայմանավորվածությունների հիման վրա։

1-2 ամիս առաջ, երբ պարզ դարձավ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բացի նաև այլ պայմանավորվածություն կա՝ գաղտնի, մինչև հիմա այն չի հանրայնացվել։ ՀՀ փոխվարչապետն այդ պայմանավորվածության գոյությունը խորհրդարանում հաստատեց, սակայն հղում անելով դրա գաղտնիության տարրերին՝ չմանրամասնեց։Չկա երաշխիք, որ նմանատիպ այլ՝ գաղտնի պայմանավորվածություն, կա նաև Արցախի տարածքով ադրբեջանցիների տեղաշարժերի մասին։

Ցավալի է, որ այդ շարժերը չեն սահմանափակվում նույնիսկ այն պարագայում, երբ Ադրբեջանը հրապարակային հրաժարվում է եռակողմ հայտարարության, թերևս, մեզ համար ամենակարևոր դրույթի կատարումից՝ ռազմագերիների, գերիների, պատանդների վերադարձից։

Ի՞նչն է խանգարում ՀՀ իշխանություններին անվերապահորեն չկատարելու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները, նույնիսկ նրանք, որոնք ամրագրված չեն համատեղ հայտարարությամբ։ Վա՞խը, անճարությո՞ւնը, տգիտությո՞ւնը, թե՞ արվող զիջումները գիտակցված և ի սկզբանե պլանավորված էին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջարկվում է պետական պահպանության ծառայությունը հանել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ի փորձագետներ. ԱՄՆ պատժամիջոցները ոտնահարում են այլ երկրների քաղաքացիների իրավունքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ի փորձագետներ. ԱՄՆ պատժամիջոցները ոտնահարում են այլ երկրների քաղաքացիների իրավունքները

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական