Սատանան մանրուքների մեջ է
Հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե որ երկիրն է պատերազմի ժամանակ տապալել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից հրադադարի հաստատման բանաձևը:
Բոլորը կասկածում էին Մեծ Բրիտանիային, սակայն Բրիտանիայի ներկայացուցիչն ասել է, որ իրենք չեն արգելափակել բանաձևը, հետո կասկածն ընկավ Չինաստանի վրա, որտեղից նույնպես ազդակներ են եկել, որ իրենք նման բանաձև չեն արգելափակել:
Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն հենց իրենք էին նման նախաձեռնությամբ հանդես գալիս, ապա անհավանական է, որ իրենք արգելափակած լինեին բանաձև:
Ստացվում է անհասկանալի մի վիճակ, սակայն եթե մենք նրբությունների մեջ մտնենք, ապա կարծես թե այլ պատկեր է ստացվում:
Այս խոսակցությունը սկսվեց այն ժամանակվա ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունից, որ. “․․․Ու դուք պատկերացրեք, ես հիմա չեմ ասի, բայց եղավ ՄԱԿ ԱԽ մշտական անդամ պետություն, որ, ըստ էության, տապալեց դա։”
Այսինքն, բոլորն էլ ճիշտ են ասում, որ չեն արգելափակվել բանաձևը, խոսքը գնում է “ըստ էության” տապալելու մասին։
Ով դիվանագիտությունից մի փոքր հասկանում է, գիտի, որ կան բազմաթիվ ձևեր հարցը տապալելու ու այն քվեարկությանը չհասցնելու համար։ Օրինակ, խնդիր է դրվում, որ պետք է դրա հետ կապված ինչ-որ հարց պարզել, որ նոր հնարավոր լինի քվեարկել, ինչն այդ պահին հնարավոր չէ անել։ Դա հայտնի տրյուկ է. – “հարցը լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի”, կամ նմանատիպ այլ տարբերակներ։
Ինչևէ, ենթագիտակցությունս գիտակցության հետ միացած հուշում է, որ պետք է վերադառնալ Բրիտանական տարբերակին, սակայն քննարկել ոչ թե վետո դնելն, այլ քվեարկությունը տապալելու’ ջրելու տարբերակը։