Լրահոսը տեղեկացնում է վարչապետի կողմից նոր նշանակումների մասին՝ ԱՄՆ դեսպան, նախարարներ, մարզպետներ․․․ և հանկարծ․․․ այսինչը ԱԺ նախագահ ընտրվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Ի՞նչ ընտրվել, պարզ չէր, որ նա նույնպես նշանակվել է վարչապետի կողմից։ Թե՞, ձեզ թվում է, որ մեծամասնություն կոչված խմբակցությունում քննարկումներ են եղել ԱԺ նախագահի, տեղակալների, հանձնաժողովների նախագահների առաջադրման և քվեարկության շուրջ։
Պարզ չէ՞, որ այդ բոլոր պաշտոններն արդեն վարչապետի կողմից ունեցել են իրենց թեկնածուները և նա ուղղակի իր մանկուրտներին ներկայացրել է նրանց։ Ի դեպ, պատահական չնշեցի ԱԺ նախագահի տեղակալներ և հանձնաժողովների նախագահներ արտահայտությունը։
Քանի որ, ԱԺ տեղակալներից մեկն ու մի երկու հանձնաժողովների նախագահները, ըստ սահմանադրության հասնում են ընդդիմությանը, ապա նրանց պետք է «ընտրեն» մեծամասնության պատգամավորները, այսինքն նրանք նույնպես պետք է նշանակվեն վարչապետի կողմից։