Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որևէ ընտրացուցակով չառաջադրվելով՝ շարունակելու եմ կռիվ տալ այս ազգադավ և պետականակործան իշխանության դեմ. Գ. Գևորգյան

24/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռազմական և քաղաքական գործիչ,  «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Գևորգ  Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 
Սիրելի´ հայրենակիցներ, ի պատասխան այս օրերին ինձ ուղղված ձեր բազմաթիվ հարցերի, հայտնում եմ տեսակետս և դիքորոշումս առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցության վերաբերյալ.Քաղաքական դաշտին պարտադրված խորհրդարանական ընտրություններին որևէ կուսակցության և դաշինքի ընտրացուցակով չեմ առաջադրվելու: Հավատարիմ մնալով սկզբունքներիս և ազգային գաղափարախոսությանը, որպես ընդդիմադիր պայքարի առաջամարտիկ՝ շարունակելու եմ անզիջում կռիվ տալ այս ազգադավ և պետականակործան իշխանության դեմ։Քաղաքական պայքարս սկսել եմ 2018-ի ապրիլից՝ հոսանքին հակառակ գնալով, ընտրել եմ ազնվությունը, սկզբունքայնությունն ու խիղճը, որովհետև համոզված եմ, որ այս կարևորագույն արժեքներն ի զորու են ոգի և ուժ տալ պայքարին։ Ինչու 2018-ի ապրիլից, քանի որ ինձ ի սկզբանե ակնհայտ էր նիկոլական «սիրո և համերաշխության հեղափոխության» էությունը, սեր գոռալով՝ ատելություն էին տարածում, ազգային գոռալով՝ թուրքասիրություն էին փառաբանում, հայրենիք գոռալով՝ մարդկանց սևերի ու սպիտակների էին բաժանում, հավատ՝ գոռալով վեհարան էին պղծում, Արցախ ասելով՝ թշնամուն կիրթ և կառուցողական էին համարում։ Եվ մի՞թե պարզ չէր, թե ովքեր էին և ինչու էին զավթել իշխանությունը։ Պարզ էր, և այս ամենը շատերն էին հասկանում…Ավելի քան երեք տարի անցել եմ բազմաթիվ փորձություններով և պայքարի դժվարին ճանապարհով, բայց հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս։ Կարծում եմ, որ առհասարակ սկզբունքներին հավատարիմ մնալը մեծ կապիտալ է հանուն ազգայինի պայքարում։ Հաջողություն եմ մաղթում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր իմ գործընկերներին՝ հավատացած լինելով, որ միասնական անզիջում պայքարով կհասնենք հաղթանակի։ Քանի օր, քանի ժամ, քանի րոպե շուտ կարողանանք ոչնչացնել «նիկոլիզմ» ախտը, այդքանով կկարողանանք փրկել Ազգն ու Պետականությունը։Պատի´վ ունեմ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 26 հազար 562 քաղաքացի

Հաջորդ գրառումը

ՀԿԵ-ն դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունը սպասարկող շարժակազմի ավելացման հնարավորությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ իշխանություն է պետք Հայաստանին ու հայ ժողովրդին. Արմեն Այվազյան

28/05/2026
Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ԵՄ անդամակցություն. նախընտրական սուտ կամ էժան պոպուլիզմ. Արթուր Ղազինյան

28/05/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԿԵ-ն դիտարկում է Երևան-Գյումրի-Երևան ուղղությունը սպասարկող շարժակազմի ավելացման հնարավորությունը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Փաշինյանը տանում է պատասխանատվությունը դեպի հանրություն՝ ամենից լավ գիտենալով, որ ինքը չի տանում Հայաստանը ԵՄ. Հակոբ Բադալյան

27/05/2026

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի քաղաքացին պետք է ընտրի ԵՄ գնալ-չգնալը: Փաստորեն, նա համաձայն է ՌԴ նախագահ Պուտինի հետ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական