Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նշանակակետին չդիպչած առարկաներ

27/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –

Պատմագիրները չեն արձանագրել և  չէին  էլ կարող արձանագրել այն բոլոր փաստերը, որոնք վերաբերում  են տարբեր ժամանակաշրջաններում  քաղաքական այրերի ուղղությամբ  նետված առարկաներին։ Բայց, ինչ-որ մեկը, ինչ-որ առիթով պիտի փաստագրեր, օրինակ,   Իրաքում   2008 թվականի դեկտեմբերին  ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղղությամբ  նետված զույգ կոշիկների մասին պատմությունը, որը (նկատի ունեմ զույգ կոշիկը)  հետագայում աճուրդի շնորհիվ և վճարված պատկառելի գումարի դիմաց  պիտի  դառնար Բուշի նկատմամբ ատելությամբ լցված անանուն ֆանատի սեփականությունը։

Պատմական  անցքեր  արձանագրողների աչքից անկասկած պիտի վրիպեր նաև այդ դեպքից  5 տարի անց կոշիկ նետելու կրկնությունն այս անգամ արդեն  Եգիպտոս այցելած Իրանի նախագահ Ահամադինեժադի ուղղությամբ։  Քաղաքական վերլուծաբանները  միայն պիտի նկատեին, որ  1979 թվականին Իրանում հաղթանակած իսլամական հեղափոխությունից  ի վեր,  սա Իրանից  առաջին բարձրաստիճան պաշտոնյայի  այցն էր Կահիրե։ Այսքանը միայն։ Իսկ երկրի նախագահի ուղղությամբ կոշիկ նետելու փաստը պիտի մոռացվեր։   

Ահմադինեժադի ուղղությամբ նետված առարկաների բազմազանությունը պիտի ապահովվեր 2009 թվականի ապրիլին Ժնևում կայացած «Ցեղապաշտության դրսևորումների դատապարտում» խորագրով խորհրդաժողովին արձակված կարմրագույն առարկայի շնորհիվ։ Միայն լրագրողական հանրույթը պիտի փաստեր, որ  այս անգամ ԻԻՀ նախագահի ուղղությամբ նետված առարկան ոչ թե կարմիր կոշիկ, այլ լոլիկ էր։ Եվ այս արտառոց իրադարձության մեջ  արձանագրվել է ընդամենն այն փաստը, թե նախագահ Ահմադինեժադը հանդիսության մասնակիցներին հավաստիացնել է, որ կարմիր առարկա նետող երիտասարդը եղել է մոլորության մեջ և չի գիտակցել  իր արարքի խորհուրդը։

2017  թվականի սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի Հերաթ քաղաքի Մայր Մզկիթում տեղի ունեցածը դարակազմիկ դեպքերի շարքին դասելը նույնպես արդարացված չէ, և բնականաբար չէր կարելի պատմագիրներից դիպվածն  արձանագրելու ակնկալիք ունենալ։  Այդ օրը Խորհրդային բանակի դեմ  մարտնչող Աֆղանստանի մուջահիդների շարժման ղեկավար  Գուլբուդդին Հեքմաթիարի ուղղությամբ նետված առարկան նույնպես կոշիկ էր, իսկ ակցիայի նպատակը՝ Հեքմաթիարի Հերաթ այցելության դեմ բողոքը։ Կարձանագրեի միայն այն իրողությունը, որ այս անգամ, Հեքմաթիարի նկատմամբ ատելությամբ լցված ֆանատների բացակայության պատճառով, նետված կոշիկը աճուրդի չհանվեց։

2021 թվականի փետրվարին Իրանքի խորհրդարանում տեղի ունեցած կոշիկ նետելու դիպվածը նույնպես անուշադրության է մատնվել պատմագիրների կողմից։ Արձանագրվել է միայն կոշիկ նետելու դեպքից հետո Խորհրդրանի խոսնակ Մուհամմեդ ալ-Հալբոուսիի՝  դահլիճը լքելու փաստը, որը դժվար է  արտառոց համարել։

Քաղաքական այրերի ուղղությամբ տարբեր առարկաներ նետելու  փաստերի  նկատմամբ  պատմագիրների զրոյական ուշադրությունը չի վերաբերում  միայն  կոշիկներ ու լոլիկներ նետելուն։ Եղել են նաև կարտոֆիլ ու խնձոր նետելու դեռևս  չարձանագրված  փաստեր։

2020 թվականի  Իսրայելի Քնեսեթի ընտրությունների նախօրեին  վարչապետ Նեթանյահուին բաժին հասած հրեա կնոջ արձակած խնձորի հարվածը, նշանակետին դիպչելու պարագայում,  կարող էր փոխել ոչ միայն Իսրայելի ընտրությունների ընթացքը, այլ նաև ողջ աշխարհի ճակատագիրը, որը փառք Աստծո, տեղի չունեցավ (նկատի ունեմ խնձորը դիպչելը նշանակետին)։ Տեղի ունեցավ միայն այդ կնոջ ձերբակալումը և հանգամանքները պարզաբանելու նպատակով հարցաքննությունների շարքը։ Բայց, այդպես էլ չարձանագրվեց նրա արարքի դրդապատճառը կամ, ինչպես գերադասում են օգտագործել  ավելի գրագետ մարդիկ՝  մոտիվացիան։  

Համոզված չեմ, որ 2019 թվականի դեկտեմբերին Սիրիայից հեռացող  ԱՄՆ զինվորակաների ետևից կարտոֆիլ նետող  հուսախաբ քրդերը մի օր կհիշվեն։ Եթե  հիշվեին, ապա   հայտնի չէ, թե Աֆղանստանից հեռացող ամերիկացիների ետևից  ինչ կնետվեր։

ԻՆչևէ, տարբեր անձանց և ուղղություններով արձակված առարկաների բազմազանության մեջ կարձանագրվի՞ արդյոք շիշ նետելու դիպվածը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ժողովուրդ». Փոխնախարարը «տակից» աշխատում է նախարարի դեմ

Հաջորդ գրառումը

Կապան-Գորիս ճանապարհի բացման շուրջ բանակցություններն այսօր ավարտվել են, ճանապարհը շարունակում է փակ մնալ. Փարսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

Կապան-Գորիս ճանապարհի բացման շուրջ բանակցություններն այսօր ավարտվել են, ճանապարհը շարունակում է փակ մնալ. Փարսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական