Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Նահատակները` Փարոս Մեր Պահանջատիրութեան». Պատերազմին Ինկած Նահատակներու Յիշատակի Ձեռնարկ

06/01/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կազմակերպութեամբ ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան (ԶՈՄ), ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան (ԼԵՄ) եւ ՀՅԴ Լիբանանի պատանեկան միութիւններուն (ԼՊՄ), երեքշաբթի, 5 յունուար 2021-ին, երեկոյեան ժամը 6:00-ին, տեղի ունեցաւ յիշատակի ձեռնարկ` նուիրուած արցախեան վերջին պատերազմին ինկած նահատակներու:

«Նահատակները` փարոս մեր պահանջատիրութեան» խորագիրը կրող ձեռնարկը տեղի ունեցաւ Պուրճ Համուտի «Սեն Ժաք» բնակարանային համալիրի շէնքերուն դիմաց գտնուող շրջափակին մէջ:

Ներկայ էին ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամներ, Պուրճ Համուտի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան, ԶՈՄ-ականներ, ԼԵՄ-ականներ եւ Պատանեկան միութիւններու անդամներ:

ՀՅԴ ԶՈՄ-ի եւ ԼԵՄ-ի անունով խօսք առաւ ՀՅԴ ԶՈՄ-ի եւ ԼԵՄ-ի անդամ Գէորգ Եագուպեան, որ արտասանեց հետեւեալ խօսքը.

«Կեանքը պայքար է եւ պայքարը` կեանք»:

27 սեպտեմբեր 2020-ին սկսաւ Արցախի դէմ Ազրպէյճանաթրքական դաշինքին սանձազերծած բարբարոսական պատերազմը, որուն հետեւանքով մեր ազգը տուաւ աւելի քան 5000 զոհեր:

Այս պատերազմին պատճառով մեր ժողովուրդը կորսնցուց հսկայական տարածքներ, ինչպէս նաեւ` իր հպարտութիւնը եւ ինքնավստահութիւնը:

Այս պատերազմը մեր բոլորին համար ահաւոր դէպք մըն էր:

Աւելի քան 40 օրերու ընթացքին, լիբանանահայ երիտասարդութիւնը իր ձեւով, իր ապրումներով եւ զգացումներով ապրեցաւ այս պատերազմին արհաւիրքները:

Տխրութեամբ եւ անսահման հպարտութեամբ բոլորս կը կարդայինք ամէնօրեայ դրութեամբ հրապարակուող մեր նահատակներուն անունները:

Մեր մտքերուն մէջ դրոշմուեցան Մուշեղներու, Գէորգներու, Քրիստափորներու, Մհերներու, Արամներու, Վիգէններու եւ Արաներու անունները:

Մեր սրտերուն մէջ փորագրուեցան անոնց սխրագործութիւնները, ամբողջական նուիրումը եւ սրբազան նահատակութիւնը:

Մենք` իբրեւ երիտասարդներ, ուզեցինք ըլլալ իրենց կողքին, ուզեցինք մեկնիլ ճակատ, ուզեցինք հարուածել թշնամիները` բարբարոս աւազակները եւ ոճրագործները, որոնք համարձակեցան պղծել մեր պատմական հողերը, հայոց պատմութեան մեր օրրանը հանդիսացած տարածքները եւ մեր անցեալի ու ներկայի նահատակներուն սրբավայրերը:

Թշնամին ո՛չ միայն գրաւեց հողեր, այլեւ ոտնակոխեց դարաւոր սրբութիւններ, ազգային արժէքներ եւ յաղթանակով ձեռք բերուած համահայկական նուաճումներ:

2020-ի Արցախ-Ազրպէյճան պատերազմը արցախեան հարցին վերջին էջը չէ, վերջին հատորը չէ, եւ վստահաբար` վերջակէտը չէ:

Իրապաշտօրէն կը գիտակցինք, որ մենք կորսնցուցինք կռիւ մը եւ ճակատամարտ մը, սակայն երբեք` պատերազմը:

Ամբողջական պարտութեան գաղափարը բացարձակապէս ընդունելի չէ եւ ընդունելի պիտի չըլլայ:

Պատերազմը կ՛աւարտի այն ժամանակ միայն, երբ Շուշին, Հատրութը, Քարվաճառը եւ մնացեալ բոլոր շրջանները դարձեա՛լ մերը կ՛ըլլան:

Մեր նախնիները, մեր պատմութեան Արամ Մանուկեանները, Վիգէն Զաքարեանները, Մհեր Ջուլհաճեանները եւ մնացեալ բոլոր հերոսները մեզի կը թելադրեն շարունակել պայքարը:

Մեզի նաեւ կը թելադրեն պատրաստ ըլլալ օր մը դարձեալ «Շուշին ազատ է…» երգելու:

Հայ երիտասարդը անարդարութեան դիմաց ծունկի եկող, բարբարոսներու դիմաց զէնքը վար դնող եւ դժուարութիւններու դիմաց տկարացող ժողովուրդներու նկարագրային գիծերը չունի եւ երբե՛ք պիտի չունենայ:

Ազատագրական պայքարէն մինչեւ ապստամբութիւններ, Հայաստանի Ա. Հանրապետութենէն մինչեւ Արցախեան առաջին պատերազմ, Քառօրեայէն մինչեւ այսօր, մեր երիտասարդութիւնը միշտ պատրաստ եղած է ու տակաւին պատրաստ է իր ամբողջ կարողականութիւնը եւ կեանքը նուիրելու իր Դատին ու հայրենիքին:

Մենք մեր իրաւունքներէն զիջողը չենք:

Մենք պիտի չզիջինք մեր պատմութենէն:

Պիտի չզիջինք մեր մշակոյթէն:

Պիտի չզիջինք Հայաստանի հողային ամբողջականութենէն:

Պիտի չզիջինք Արցախէն:

Վստա՛հ եղէք, որ երբեք պիտի չզիջինք Շուշին եւ Արարատը հայութեան վերադարձնելու մեր երազէն:

Ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանը մեր գերագոյն նպատակն է, համոզումը եւ միակ ճանապարհը:

Հայու պայքարին մէջ տեղ չկայ տկարութեան, ստրկամտութեան, անձնատուութեան եւ պարտութեան:

Հետեւաբար, պայքարը չաւարտեցաւ, պայքարը կը շարունակուի եւ պիտի շարունակուի:

Եթէ նոյնիսկ, 10, 100 կամ 1000 տարի նոյնիսկ եթէ անցնի, մեր կեցուածքը պիտի մնայ հաստատ, մեր կամքը պիտի մնայ աննկուն եւ մեր սուրը պիտի մնայ հատու:

Թուրքը եւ ազրպէյճանցին պիտի պատժուին: 100 տարի առաջ գետին փռուած Թալէաթին նման գետին պիտի փռուին հայութեան երեւելի եւ աներեւոյթ բոլոր թշնամիները:

Միասնաբա՛ր յիշենք ընկեր Սարգիս Զէյթլեանի այն խօսքը, որուն մէջ ան կ՛ըսէ. «Մէկ ինկողին տեղ հազարներ պիտի նետենք մարտադաշտ` մե՛ր ապագային համար…»:

Կեցցե՛ն պահանջատիրութեան փարոսը հանդիսացող մեր նահատակները,

Կեցցե՛ն մեր Հայ երիտասարդները,

Կեցցե՛ն գալիք մեր բոլոր յաղթանակները»:

Խօսքէն ետք ներկաներուն կողմէ նահատակներու յիշատակին նուիրուած թռչող լապտերները բարձրացան երկինք` «Տէր ողորմեա»-ով, ինչպէս նաեւ ազգային եւ յեղափոխական երգերու կշռոյթով:

aztagdaily.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Մորդ դնեմ դոշիդ… սաղիդ վառելու եմ». Շիշ բռնողը խուժանի պես է պահել իրեն

Հաջորդ գրառումը

Հաղթանակը համայն հայության հարստությունն էր, որ խայտառակ ձևով մեզանից խլվեց․ Հովիկ Ասմարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հաղթանակը համայն հայության հարստությունն էր, որ խայտառակ ձևով մեզանից խլվեց․ Հովիկ Ասմարյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական