Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեծ դավաճանության խճանկարի փոքրիկ պատառիկները…

13/08/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ գլխավոր դատախազութան պաշտոնական գրությամբ հերքվում է Հայրենիքի զանգվածային դավաճանության մասին նիկոլի հայտարարությունները: Այս մասին, օրերս արված հարցումիս ի պատասխան, հայտնել են Դատախազությունից։ Նշել են՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով ՔՐԵԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԳՈՐԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՎԵԼ»։

Հարցումիս շարժառիթն այլ էր։ Կհիշեն շատերը՝ պատերազմի ամենաբեկումնային օրերին, երբ կոտրվեց առաջնագիծը՝ այդքան շատ չարչրկված ու հոկտեմբերի 5-6-ին Նիկոլի գովազդված հակահարձակում կոչվածի, իսկ իրականում՝ Լելեթեփեյի գործողության տապալումից անմիջապես հետո, հոկտեմբերի 8-ին անակնկալ նա գրառում արեց, թե առաջնագծում հայտնվել են պանիկա, խառնաշփոթ տարածող մարդիկ։ Զանգվածային մերկապարանոց մեղադրանքների կոչ արեց, ապա դիմեց «…մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն…Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում եւ մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից…»:

Նույն օրը կինը, որն Արցախում էր, ետ չմնալով ամուսնուց, շտապեց գիշերով գրառում անել դավաճանության մասին։ Սրան էլ հաջորդեց ԱԱԾ-ն. «առաջնորդի» հայտարարության հիման վրա՝ հաղորդագրություն տարածեց, թե կա ձերբակալված արցախցի։

Այդ օրը ԱԱԾ երիտասարդ նորանշանակ պետ, անփոխարինելի Քյարամյանը պաշտոնազրկվեց անհայտ պատճառներով, բայց մնաց Արցախում։ (Դա քննարկման թեմա է արդեն շուրջ 2 տարի, բայց այլ հարց է)։

Նիկոլի գրածից, դրան հաջորդած ԱԱԾ հաղորդագրությունից արդեն անցել է շուրջ երկու տարի: Օրերս ԱԱԾ-ն մերժել է հարցմանս մեջ նշված տեղեկությունը տրամադրել՝ պատճառաբանելով, թե նախաքննական գաղտնիք է (ամեն դեպքում հարցը հետապնդում եմ), բայց հատկանշական է, որ նույն հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ այդ ընթացքում պետական դավաճանության հոդվածով քրեական գործեր չեն հարուցվել։ Հետեւաբար՝ առիթներ չեն եղել։

ՈՒղղակի նիկոլին պետք էր նման մթնոլորտ ձեւավորել, թե բոլորը դավաճան են, ինքը՝ «հարիֆը, խեղճն ի՞նչ անի»։ Կինը շտապել էր ամուսնուն բարոյական աջակցություն ցուցաբերել։ Դե արդեն վաղուց հայ հետախույզի ուսադիրները նիկոլական ծառաների պալատական հանդերձանքով փոխած ԱԱԾ ծառայողները թութակի նման կրկնել էին շեֆի գրած բառերը։ Հանրությանը կեղծ դավաճանություններով, դավաճաններով սնուցելու, հանրային տրամադրություն արմատավորելու գործելաոճին արդեն տեւական ժամանակ դարձել է ԱԱԾ աշխատաձեւը։

Պարբերաբար, հատկապես առավոտյան ժամերին ԱԱԾ լրատվականը սարսափազդու ձայնով, կրկնվող կադրերով հավաքված տեսանյութով հայտնում է հերթական դավաճանության մասին։ Կադրերն էլ նոր չեն, դեռ 2018-ին գեներալ Մանել Գրիգորյանին իբր «տուշանկոների» համար վատ ռեժիսուրայով հավաքել էր այդ օրերին հեղափոխական ագիտատոր, այժմ Ալավերդու քաղաքապետ դառնալ ցանկացող ներկայիս ՔՊ-ական պատգամավորը, որը մինչեւ հիմա չի հերքել։ Իրարահաջորդ «դավաճանությունների» բոլոր դեպքերը մինչեւ երեկ առնչվում էին ՀՀ Զինված ուժերին։ Զինծառայողներ, պայմանագրայիններ։ Ստալինա-նիկոլական դատավճիռն արձակում էին, բայց հետո մոռանում էին ներողություն խնդրել, որ նրանցից շատերն արդարացվել են, մեղադրանքը՝ հանվել։ Անգամ որոշները ստացել են կոչումի ու պաշտոնի բարձրացում։

Կարեւորը՝ հասարակությունը լսել է լրատվությունը, անդադար, չոր, լեւիտանյան ձայնով դատավճիռ-հայտարարությունները։ ՈՒ զանգվածային ինքնախարազանում, թե մեր զինված ուժերը դավաճանել են, բոլորը դավաճանել են, « էն հարիֆը» (նիկոլը) անուժ է եղել այդ ամենի դեմն առնել, ու հիմա ի՞նչ մեղք ունի։ Երկար մտածելու, վերլուծելու համար էլ առիթ չէին տալիս, թե ինչու՞ են բոլոր նման, իբր բացահայտված դեպքերը թվագրված նիկոլական կառավարման 2020-2021 թվականներով։ Որեւէ մեկը չի էլ վերլուծում, թե միգուցե հանրային մթնոլորտն է անպաշտպան դարձել. ամեն օր հայրենադավ հայտարարություններ ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների, Նիկոլի շուրթերից լսելուց հետո թշնամու հետ կապ հաստատելը չի համարվում կարմիր գիծ, դավաճանություն, եղկելի արարք։ Բայց ԱԱԾ հեքիաթն այլեւս դարձել էր շատ անհետաքրքիր, փուչիկը պայթում էր, հիմա ամեն մի խելագարի, սեփական մեղքերը քողարկելու համար արդեն դարձնում են ադրբեջանական լրտես, ինչպես նախօրեին արեցին վանաձորցի մի խենթ բիձուկի պարագայում։ Միայն պետք է կարդալ հաղորդագրությունը։ Ու այնքան են շտապել հայ հետախույզները, որ անգամ լուրը տարածելուց հետո չեն էլ տեղադրել պաշտոնական կայքում։

Ինչու՞ եմ հետաապնդում երկամյա անցյալ ունեցող այս բոլոր դեպքերը։ Պատասխանը առավել քան հստակ է՝ հատիկ-հատիկ, փաստ առ փաստ, դրվագ առ դրվագ, ֆեյսբուքյան գրառումներ ու նիկոլական խմբագրումներ իրար կողքի շարելով, հավաքվում է ՄԵԾ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ խճանկարը։ Ու հեռու չէ այն օրը, երբ վերջին մասնիկն է դրվելու միասնական պատկերի մեջ։

ՀԳ բոլոր գրությունները՝ հարցումները, պատասխանները, գրառումները կցում եմ։ Հաջորդիվ մեկ այլ թշնամի բացահայտելու մասին նիկոլական հայտարարությունը, ի պատասխան հարցմանս, գրավոր հերքել է արդեն Քյարամյանն ու ՀՀ Քննչական կոմիտեն։ Այդ մասին՝ հետագայում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը

Հաջորդ գրառումը

ՔՊ-ում կադրային բանկն այնքան սնանկ է որ երկու խոշորացված համայնքների միասնական խորհուրդ են ձևավորել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Պետք է արգելվի Փաշինյանի կուսակցության մասնակցությունը հունիսյան ընտրություններին՝ Սահմանադրության խախտման հիմքով․ Հարութ Սասունյան

14/04/2026
Հրապարակախոսություն

Թույլ չտալ, որ Փաշինյանը վերարտադրվի իշխանության մեջ, այլ նաև ապահովել, որ նրա կուսակցությունը նույնիսկ չհաղթահարի խորհրդարան անցնելու շեմը. Վարդան Օսկանյան

14/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ-ում կադրային բանկն այնքան սնանկ է որ երկու խոշորացված համայնքների միասնական խորհուրդ են ձևավորել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական