Օրերս առցանց մամուլում մի հոդված կարդացի, որտեղ նշվում էր, որ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը հրաժարվում է տեղեկություններ հաղորդել վարչապետի տեղաշարժի մասին: Այսինքն` չի կատարում իր պարտականությունները, զլանում է, ժողովրդի հարկերից աշխատավարձ ու պարգևավճար է ստանում և արհամարհում նույն ժողովրդին. նոր իշխանությունների գործելաոճն է: Իհարկե, վարչապետի ամեն շարժը չէ, որ պետք է նախապես հայտնի լինի, բայց, երբ վարչապետը գնում է, ասենք, հերթական խրոխտ հայտարարություններն անելու և ուղիղ եթերով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու «հակահեղափոխական կորպուսի» անդամներին մի անգամ էլ հայհոյելու, պարոն Պողոսը պե՞տք է իմանա, թե՞ ոչ, գուցե նամակ ունի փոխանցելու: Ինչևէ, ասելիքս բոլորովին այլ է: Պարզվում է` վարչապետի մամալո խոսնակը ո‘չ միայն զլանում է խոսել վարչապետի տեղաշարժի մասին, այլև զլանում է պատասխանել իրեն ուղղված էլեկտրոնային նամակներին, որոնց ինքը պատասխանել ուղղակի չի կարող, իրավունք չունի, մանավանդ, երբ հարցում անողը լրագրող է: Այսպիսով սույն թվականի հուլիսի 10-ին հարցումներ եմ ուղարկել վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանին ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախախարության մամլո խոսնակ Արմինե Մուրադյանին: Ցավոք սրտի, մինչ օրս ո´չ Մանե Գևորգյանից, ո´չ Արմինե Մուրադյանից չեմ ստացել իմ հարցի պատասխանը:
Տուրք տալով ազնվությանը` պետք է նշեմ, որ Արմինե Մուրադյանի հետ գոնե կարողացել եմ կապ հաստատել, որի ժամանակ նա շատ հարգալից կերպով հայտնել է, որ իր էլեկտրոնային փոստը խնդիր ունի` տալով մեկ այլ հասցե, որին էլ ուղարկել եմ հարցումը, որը, ինչպես նշեցի, ցայսօր անպատասխան է մնացել: Ինչևէ, Արմինե Մուրադյանի մասով խնդիրը պարզ, գոնե մի փոքր:
Բայց, ա´յ, Մանե Գևորգյանի մասով իրականությունը բվականին դառն է: Սույն մամլո խոսնակը ո‘չ միայն չի պատասխանել իմ հարցմանը, այլև զլացել է պատսխանել հեռախոսազանգերիս, ի տարբերություն Արմինե Մուրադյանի, որի հետ կապվելը բավականին դյուրին էր:
` որն է այս մամլոխոսնակային քյանդրբազության պատճառը, անշուշտ, եթե նվագի հեղինակն ինքը չէ: Վերջիվերջո սա պետությու՞ն է, թե ինքնակոչ հեղափոխականների գվարդիա, որոնք գովազդից բացի ոչինչ անել չեն կարողանում:
Հիմա պետք է հասկանալ`Մանե Գևորգյանը վարչապետի մամլո խոսնակն է, թե՞ խոսնակը չէ: Եթե խոսնակն է, պետք է որ 30-35 օրվա ընթացքում գոնե արձագանքեր գրածիս, ինչն արել է Արմինե Մուրադյանը, եթե խոսնակը չէ, ապա ո՞վ է, ինչու՞ է աշխատավարձ ստանում: Ավելին ո՞վ է վարչապետի մամլո խոսնակը, ու՞մ դիմեք, եթե հարցեր կան:
35 օրվա ընթացքում Մանե Գևորգյանը չի պատասխանել ինձ, այն դեպքում, երբ պարտավոր էր լրագրողին պատասխանել հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն հարցմանս պատասխանը պետք է ստանայի ոչ ուշ, քան հուլիսի 17-ը:
Հուսով եմ` վարչապետը ժամանակ գտնի և կփորձի պարզել
Իմիջիայլոց նշեմ, որ այդ հարցման պատսախանն անհրաժեշտ էր մի շատ կարևոր աշխատանքի համարը, որը, վերոհիշյալ պատճառով չեղարկվեց և ես զգալի նյութական ու բարոյական վնասներ կրեցի: Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար, վարչապետը՞, որ Չախչախ թագավորին է հիշեցնում, թե՞ նրա մամլո խոսնակը, որ դեռ հայտնի չէ, մամլո խոսնա՞կ է, թե՞ վարչապետահաճո գրությունների ու հարցումների ընդունման կենտրոնի պետ:
Մի´ հիասթափեցրեք, դա կարող է աթոռից զրկել ձեզ: