Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հանրահավաք՝ ինչի՞ մասին. Վահե Հովհաննիսյան

02/11/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընդդիմադիր համակարգերից կցկտուր արտահոսքեր են տրվում առաջիկայում սպասվող հանրահավաքի մասին։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նկատելի անհստակությունը, սակայն, մատնում է, որ մի շատ կարևոր բան պարզ չէ. դա լինելու է հանրահավաք ինչի՞ մասին, ինչի՞ն դեմ կամ ինչի՞ն կողմ։ Փաստաթղթերի՞, որոնց բովանդակությունը չգիտենք, պրոցեսը կազմակերպող միջնորդի՞, բանակցությունների՞ (բայց այդ դեպքում ի՞նչ ենք առաջարկում), Նիկոլի՞, որը միայնակ տնօրինում է ողջ ազգի ճակատագիրը։ Իհարկե, եթե լինի հանրահավաքի օր, ժամ, զգալի թվով մարդիկ կգնան. հրապարակը կլցվի, ինչպես մեկ տարի առաջ։ Մարդիկ կգնան, որովհետև որպես քաղաքացի զգում են անհանգստություն. ինչ-որ շատ կարևոր բան մեր հայրենիքը կորցնում է։Հարթակը կարող է մատուցել Նիկոլի արածների ողջ ողբերգական տարեգրությունը և նրան կոչել ուղիղ մեկ տարի շրջանառվող բառացանկից ցանկացածով։ Իհարկե, կարելի է բացականչել նաև՝ Շուշին մերն է լինելու և այլն, բայց ինչի՞ կբերի այդ ամենը, ո՞րն է լինելու հաջորդ օրվա անելիքը։

Իհարկե, հարթակը կարող է ավելի ռադիկալ դառնալ ու հայտարարել, որ թույլ չի տա Ադրբեջանի հետ որևէ համաձայնություն՝ ոչ մի դեմարկացիա, ոչ մի դելիմիտացիա, ոչ մի բանակցություն, Թուրքիայի հետ ոչ մի հարաբերություն, ոչ մի ապաշրջափակում և այլն։ Գուցե դա արժանանա հրապարակի առաջին շարքերի հավանությանը, բայց հասարակության ավելի գիտակից ու ավելի լայն շերտերը դրանից անմիջապես հետո, թեկուզ՝ շշուկով, բայց համատարած հարց են տալու. իսկ այլընտրանքը ո՞րն է, իսկ ի՞նչ եք դուք առաջարկում։ Սա կբերի հասարակության և հարթակի խզվածությանը։Արժանապատվության հանրահավաքՆոյեմբերի 9-ի նախաշեմին, այնուհանդերձ, կա´ մի գաղափար, որի դրոշի տակ պետք է հանրահավաքի հրավիրել մարդկանց։ Դա արժանապատվության գաղափարն է։ Մի կողմ ենք թողնում բոլոր փաստաթղթերը։Պարտվել պատերազմում՝ չի նշանակում պարտվել որպես ազգ, չի նշանակում, որ մեր ազգային արժանապատվությունը կարող են վիրավորել։ Եթե մենք արժանապատվության գաղափարի տակ հարյուր հազարներով դուրս ենք գալիս փողոց, դա նշանակում է, որ մենք չենք ընդունելու մեր արժանապատվությունը վիրավորող զարգացումներ։։ Մենք պետք է լինենք պրագմատիկ և ընդունենք, որ պատերազմից հետո նոր իրողություն է, ու փաստաթղթերը կարող են լինել մեղմ ասած ոչ հաճելի, բայց դրանք չպետք է հատեն արժանապատվության սահմանը։

«Նոյեմբերի 9»-ի հանրահավաքի կենսունակ ուղերձը պետք է լինի.Հայաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, դժվար լուծումների, բայց ազգային արժանապատվության ստորացմանը՝ ոչ։Մենք, որպես ընթացիկ սերունդ, պետք է կարողանանք արժանապատվության դրոշի տակ միավորվել՝ մոռանալով իռացիոնալ բոլոր կոչերը՝ Սևրի պայմանագիրը, Վուդրո Վուլսոնին, Ստալինի որոշումը, Մինսկի խմբին, եվրոպական որևէ խորհրդարանականի հուզական խոսքը և մյուսներին։Այն օրը, երբ մենք հարյուր հազարներով փողոցում լինելով՝ կարձանագրենք մեզ և աշխարհի համար, որ մենք ազգային արժանապատվության հենքի վրա ենք, իրավիճակը կսկսվի փոխվել՝ թե´ ներսում, թե´ դրսում։ Դա կարող է դառնալ ընտրազանգվածների միջև երկխոսության նոր կետը, ինչից հետո հնարավոր կլինի խոսել, լսել իրար ու հասկանալ, որ մի հրեշավոր ուժ մեզ բաժանել է սևի ու սպիտակի, թշնամացրել բոլորին բոլորի հետ։Մենք Արժանապատվության դրոշի տակ պետք է դուրս գանք փողոց՝ որպես ուղերձ

Միջնորդներին

Միջազգային հանրությանը

Հակառակորդին

Հարևաններին

Ինքներս մեզ

Արցախին

Հայկական աշխարհին

Չի բացառվում, որ անօրակարգ հանրահավաքն ավելի ազդեցիկ ու արդյունավետ կլինի, քան՝ մշակված օրակարգով ու անորոշ նպատակներով հավաքը։ Էլ չասած՝ չկշռադատված կոչերը։ Կարելի է անգամ լուռ հանրահավաք անել՝ պարզապես ասելու համար, որ մի ողջ ժողովրդի հնարավոր չէ պատահական մարդկանց միջոցով պատահական լուծումներ պարտադրել։ Գուցե լուռ հավաքին ավելի շատ մարդ ուզենա ներկա լինել, քան կգային ելույթներ լսելու նպատակով։ Սա կարող է լինել իրոք ակցիա, ընդվզում, համերաշխության ու վճռականության ցուցադրում։

Արժանապատվության հանրահավաքը պետք է ասի.

Մենք պատրաստ ենք արժանապատիվ խաղաղության, արժանապատիվ բանակցությունների, արժանապատիվ, թեկուզ՝ բարդ լուծումների, արժանապատիվ հեռանկարի։ Բայց մենք մեկ հոգու խաղալիք-պետություն չենք, պիտի դադարենք լինել այդպիսին։Արժանապատվության ձայնը կարող է լինել այն բեկումնային պահը, որից պետք է ձևավորվի նոր պետական և հանրային վերնախավ։ Էժան էմոցիաների աճուրդը պետք է դադարեցնել՝ լինի այն կառավարության նիստերից, ԱԺ ամբիոնից, եթերից, թե հրապարակի հարթակից։ Արժանապատվություն ու պրագմատիզմ, գրագետ կառավարչական թիմեր ու գրագետ ծրագրեր. սա է վերածննդի բանաձևը։ Ու սա է նաև ազգային երազանքի նախապայմանը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում

Հաջորդ գրառումը

Առնվազն 19 մարդ է զոհվել Քաբուլում հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունների արդյունքում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Առնվազն 19 մարդ է զոհվել Քաբուլում հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունների արդյունքում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական