Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայերը նրան չեն ների եկեղեցուն նվաստացնելը»

Գեղամ Մկրտչյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
62
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ երեւույթին կարծում է, որ իրեն այլեւս ոչ մի զսպող գործոն չի կարող կաշկանդել, ասվում է վերջին շրջանի հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի մի հրապարակման մեջ: Իր հակառակորդներին ուղղված ուղղակի վիրավորանքներից նա, ինչպես նշվում է, անցել է քաղաքական ճնշման եւ պաշտոնեական լիազորությունների բացահայտ չարաշահման: Փաշինյանի քննադատները զարմանալիորեն դառնում են ոչ թե քաղաքական մրցակիցներ, այլ իրական բանտարկյալներ: 

«Սա արդեն Նիկոլ Վովաեւիչի անձնական հակամարտությունը չէ կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, այլ այն բանի խոստովանությունն է, որ Փաշինյանը եւ նրա խումբը պայքարում են Հայաստանի ու հայ ժողովրդի հոգեւոր հիմքերի դեմ,- դեռ Սուրբ Էջմիածնի տարածք ուժայինների ներխուժման հայտնի գործողությունից առաջ այս հեռուստաալիքի կայքում նման կարծիք է հայտնել «Ռուս ուղղափառ եկեղեցու միջխորհրդարանական ներկայության» անդամ Միխայիլ Տյուրենկովը:- Փաշինյանի օգտագործած «մեծածավալ եւ չարամիտ քրեաօլիգարխիկ-կղերական ծրագիրը կանխելու» մասին ձեւակերպումն ինքնին հիշեցնում է խորհրդային ժամանակների ամենահոռի հակակրոնական քարոզչությունը»:

Հիշեցնելով նաեւ Լեռնային Ղարաբաղին վարչապետի «ամոթալի դավաճանությունը» եւ նկատի ունենալով «Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա սկսած այսօրվա պատերազմը», Մ. Տյուրենկովը պատմական փորձը վկայակոչելով նկատում է, թե կատարվող նման գործողությունների համար չզջալու դեպքում անձին լավ բան չի սպասում: Ինչպես, ի դեպ, նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկուն, որին, ըստ հոգեւոր գործչի,  սկսում է նմանվել Փաշինյանը:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլոբալիստական վարչակազմի հակաքրիստոնեական էությունն ակնհայտ է,- իր հերթին գրում է «Ցարգրադի» հիմնադիր Կոնստանտին Մալոֆեեւը:- 2018 թվականի երեւանյան մայդանից անմիջապես հետո նա սկսել էր հարձակումները Հայ եկեղեցու դեմ. նրա՝ կաթողիկոսին վիրավորանքներ, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր մտերմության դեմ ելույթներ»:

Կայքի մեկ այլ հոդվածում, վերլուծելով իրավիճակը, քաղաքագետ Իվան Մեզյուխոն հայտարարում է. Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն քաղաքական դատավճիռ է ստորագրել: Հայերը նրան չեն ների Եկեղեցու նվաստացման համար:

«Երբ մի քաղաքական գործիչ, որն ինքն է իշխանության եկել ոչ լիովին լեգիտիմ  ճանապարհով, միաժամանակ հայտարարում է ինչ-որ պետական   հեղաշրջման մասին, դա ծիծաղելի է թվում: Որովհետեւ Փաշինյանին, վերջին հաշվով, կարելի է անվանել հայ Մայդանի ամենաիսկական ակտիվիստը: Ի վերջո, հենց նա էր, որ  օգտագործեց Մայդանի տեխնոլոգիաները Հայաստանում՝ հայկական պետության վարչապետ դառնալու, ապա իր երկիրը բացարձակապես արեւմտամետ ուղիով տանելու համար՝ առանց հաշվի առնելու նրա ազգային շահերը, որոնք ներառում են նաեւ այնպիսի կարեւոր հաստատության ավանդական արժեքներին աջակցությունը, ինչպիսին է Հայ եկեղեցին»:

Այո, չի կարելի բացառել, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք կցանկանային հեղաշրջում կազմակերպել, բայց ներկայիս քաղաքական իրավիճակը դա անհավանական է դարձնում, ասվում է մեկնաբանությունում: Փաշինյանը երկրի ներսում ձգում է պտուտակները, սահմանափակում քաղաքական ազատությունները եւ բանտարկում հակառակորդներին: Փաստորեն անվտանգության ուժերին վերահսկելով՝ նա ստեղծել է մի համակարգ, որտեղ հեղաշրջումն անհնար է:

«Դրանից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ այսպես կոչված պետական   հեղաշրջման մասին պատմությունն ակնհայտ կեղծիք է: Տեսնենք, թե ինչպես կարձագանքի դրան հայ հասարակությունը: Ես չեմ բացառում, որ այս թեման բորբոքելով՝ Նիկոլ Փաշինյանը միայն կբարձրացնի բողոքի տրամադրությունների մակարդակը երկրի ներսում: Այսպես կոչված պետական   հեղաշրջման պատմությունը կարող է նրա համար հակառակ ազդեցություն ունենալ»,- եզրափակում է քաղաքագետը:

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կանցլեր Մերկելի անունը շահարկողները նրան չեն ճանաչում

Հաջորդ գրառումը

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին. փաստաբան

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Իրանի նախագահ Փեզեշքիանը Ստեփանակերտում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

100 տոկոսով կարող եք վստահ լինել, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ժողովուրդը. Փաշինյան

16/10/2025

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի ժողովրդին՝ կոչ անելով մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին և ևս հինգ տարով երկարաձգել Հայաստանը կառավարելու մեր...

ԿարդալDetails

Ո՛չ, դա անհնար է. Փաշինյանը՝ Փաշազադեի հակահայկական հայտարարությունների և Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավի միջև հնարավոր կապի մասին

16/10/2025

Ես այդ թեմաների հետ չեմ առնչվում, որովհետև դա իրավական գործընթաց է. Փաշինյանը՝ «Մեր ձևով»-ի գրանցման վերաբերյալ

16/10/2025

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական