Հայաստանի ընդդիմությունը շարունակում է քննարկել ու վերլուծել Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները, ինչպես նաև Փաշինյան-Ռայիսի հանդիպումը։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Իրանի նախագահը Փաշինյանին հստակ հասկացրեց՝ Արեւմուտքը տարածաշրջանային խնդիրների լուծման մեջ անելիք չունի։
Այսինքն՝ Իրանը պարզ ասում է՝ Փաշինյան, Արեւմուտքի հետ հերիք է դու ու Ալիեւը «խաղեր տաք» ։
Ռայիսիի խոսքով ՝ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն:
Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլև խնդիրներն ավելացնում է:
Իսկ ովքե՞ր են օտար ուժերը։
Ակնհայտ է՝ Արեւմուտքը։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը։
Զարգացնի կապերը Մոսկվա-Թեհրան առանցքի հետ ու զերծ մնա «խաղերից» ՆԱՏՕ-ի հետ»։