Արևելքի հարցերով առաջատար մասնագետ Եվգենի Սատանովսկին գրել է. «Այս ընտրությունները ցույց են տալիս, որ հայերի համար կարևոր չէր Ղարաբաղի կորուստը և հազարավոր անձանց կորուստները, որոնք բացառապես Փաշինյանի մեղքով էին։ Կարևոր չէր այն հանգամանքը, որ ՌԴ-ն առաջարկել է պատերազմը դադարեցնելու շահեկան տարբերակներ, որոնք մերժվել են Փաշինյանի կողմից։ Կարևոր չէր Շուշիի կորուստը, Բաքվում նվաստացուցիչ շքերթը։ Կարևոր չէր նաև Էրդողանի և Ալիևի միջև կնքված Շուշիի պայմանագիրը։
Հայաստանում այլևս չեն աշխատում դասական ճշմարտությունները։ Հայաստանում աշխատում է պոպուլիզմը։ Պոպուլիզմը պոպուլիստների համար լավ է, բայց երկիրը ինչպե՞ս է ապրելու։
Հայաստանը, բացի ՌԴ-ից, այս աշխարհում որևէ մեկին հետաքրքիր չէ։ Պետք է հասկանալ, որ խաղաղապահներն էլ Արցախում հավերժ չեն։ Իսկ առանց Ռուսաստանի Ստեփանակերտում հայ չի մնա։ Կուզենա Էրդողանը կվերցնի Ստեփանակերտը։ Կուզենա կվերցնի նույնիսկ Երևանը»: