Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունները ձեռքները լվացել են թեմայից՝ այն համարելով ռուսների, միջազգային հանրության, բարեգութ մարդկության, նույնիսկ՝ Ադրբեջանի խնդիրը

22/12/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա այս պահին բավարար ուժեղ չէ. Սա բոլորն են ընդունում, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ ճնշումը չի մեծանալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն աշխատում այդ ուղղությամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունները չեն աշխատելու, քանի դեռ երկրի ներսում չկա ճնշում իրենց նկատմամբ։ Սխեման սա է՝ շատ պարզ ու հասարակ։

Իշխանությունները ձեռքները լվացել են թեմայից՝ այն համարելով այլոց՝ ռուսների, միջազգային հանրության, բարեգութ մարդկության, նույնիսկ՝ Ադրբեջանի խնդիրը։

Առանց պետության՝ երևացող և չերևացող աջակցության հնարավոր չի լինելու ստանալ ազդեցիկ միջազգային ճնշում, նույնիսկ հնարավոր չի լինելու ստանալ սփյուռքի և նրա կառույցների համակարգված ակտիվացում։ Պետականության 30 տարում գոնե սա պետք է հասկացած լինեինք։

Ոչ մի աշխատանք չի տարվում, այդ պատճառով էլ կազմակերպված ճնշումը թույլ է, ավելի պարզ՝ գործը գրեթե տապալվում է։ Իսկ պոտենցիալը, աշխատելու դեպքում, բավական մեծ է։ Իշխանությունը համարում է, որ պասիվ դիտորդ լինելը իշխանությունը պահելու ապահով տարբերակն է։ Իսկ ի՞նչ է համարում իշխանության հակառակ կողմը։

Ինչո՞ւ երկրի ներսում չի գեներացվում ճնշում իշխանությունների վրա, և ինչո՞ւ չի սկսվում հանրության հետ գրագետ կոմունիկացիա՝ «ինչ է կատարվում և ինչ պետք է անել» օրակարգով։ Սա օդում կախված ծանր հարց է, որն ունի հստակ հասցեատերեր և, այս հարցը ինքն իրեն չի վերանալու, այն պատասխան է պահանջելու և, կախված Արցախում հետագա զարգացումներից, պատասխանի պահանջը դառնալու է ավելի համառ։

Ներսում, հասարակության մեջ, կա հսկայական աշխատանքի դաշտ։ Հայ հասարակությունը լավ չի պատկերացնում իրավիճակը, չի պատկերացնում հնարավոր աղետի մասշտաբները։ Բայց ուկրաինական հասարակությունն էլ մինչև փետրվարի 23-ը չէր պատկերացնում, թե ինչի շեմին է։ Ինչո՞ւ ոչ ոք չի ասում, որ իրավիճակն իրոք ծայրահեղ վտանգավոր է։ Իսկ այն իրոք այդպիսին է, ու կիսագործունեությամբ, լռությամբ, իրականությունից թաքնվելով՝ մենք չենք փոխելու իրականությունը, այլ միայն արագացնելու ենք վտանգները։ Խորհուրդ կտամ լսել հունվարի 28-ի՝ Զելենսկու հայտնի ելույթը, որտեղ նա չէր տեսնում պատերազմի վտանգ և կոչ էր անում «խուճապ չստեղծել», իսկ միզանսցենը նրա ընդդիմության կրավորական կեցվածքն էր և անհոգ-անտեղյակ հասարակությունը։ Հետևանքը՝ այսօրվա ավերված պետությունը։

 Հուսով եմ, որ գոնե ՀՀ հատուկ ծառայությունները ակտիվ աշխատում են և արդեն ֆիքսել են ադրբեջանցի «էկոակտիվիստների» և Բաքվի համակարգողների ուղիղ կապը՝ հրահանգների խողովակները։ Սա միջազգային ճնշման համար շատ կարևոր պահ է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դե ֆակտո  ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը Ռուսաստանի  խաղաղապահ զորախումբը չի կատարում

Հաջորդ գրառումը

Tekeyan Cultural Association 75th Anniversary at California’s Beshgeturian Center

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տիգրանաշենը հանձնելուց հետո մեծագույն հավանականությամբ տիգրանաշենցիներին տեղափոխելու են Պարույր Սևակ գյուղ, որտեղ տներ են կառուցվում

10/11/2025
Հրապարակախոսություն

Արցախի կորուստը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում. դրանից հետո նա զբաղված է մի խնդրով՝ իրենից հեռացնել այդ պատասխանատվությունը

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չպատերազմ և Չխաղաղություն. Վահե Հովհաննիսյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «խաղաղությունը»՝ Ադրբեջանի պայմաններով. Փաշինյանն ընդունել է Բաքվի նոր պահանջը

08/11/2025
Հաջորդ գրառումը

Tekeyan Cultural Association 75th Anniversary at California’s Beshgeturian Center

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական