Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու՞ է Եվրամիությունը շտապում կառուցել Սիսիան-Ագարակ ճանապարհը

18/07/2021
- ԿԱՐԵՎՈՐԸ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի վերլուծությունը, –

Հուլիսի 17-ին  հայտնի դարձավ, որ առաջիկայում կհայտարարվի “Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի” Սիսիան-Ագարակ հատվածի շինարարության մրցույթը, որի համար ԵՄ-ն 600 միլիոն եվրո գումար է տրամադրելու…

Շատերը ուրախացել են այս լուրից, սակայն կառուցվելիք ճանապարհի քատեզն ուսումնասիրելուց պարզ է դառնում, թե ինչու՞ է ԵՄ-ն շտապում կառուցել “Հյուսիս-Հարավ” ճանապարհի հենց այս հատվածը և պատրաստ է դրա համար վճարել…

Պատասխանը շատ պարզ է. եվրոպացիներին ոչ թե հետաքրքրում է Երևանն Իրանին կապող ճանապարհը, որքան մի նոր ճանապարհի կառուցումը, որը հեռու կլինի նորաթուխ հայ-ադրբեջանական սահմանից, ինչպես նաև ավելի անվտանգ կդարձնի Գորիսից Կապան հասնելը, քանի որ Նիկոլ Անհողի կողմից 2020 թ-ի նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլյացիայից հետո Գորիս-Կապան գործող ճանապարհը մի քանի տեղերում անցնում է Նիկոլի կողմից ադրբեջանցիներին նվիրված տարածքներով, որտեղով անցնելը ոչ միայն անվտանգ չէ հայերի համար, այլև նվաստացուցիչ է…

ԵՄ-ն շատ լավ հասկանալով, որ իրենց Նիկոլն այդ պատճառով մշտապես խնդիրներ է ունենալու և նրան միշտ հիշեցնելու են, որ նա հողատու դավաճան է, որը մեծ խնդիրներ է ստեղծել սյունեցիների անվտանգության համար, որոշել են մի կրակոցով մի քանի նապաստակ սատկացնել. 600 միլիոն եվրո գումարով “Հյուսիս-Հարավ” ճանապարհի կառուցման պատրվակով նաև ապահովել կապը Գորիսի և Կապանի միջև (քարտեզի վրա այն նշված է կապույտ գույնով), բացել նոր աշխատատեղեր, մեղմացնել սոցիալական ծանր վիճակը և կասեցնել սարսափելի մեծ արտագաղթը Սյունիքից…

ԵՄ-ի Հայաստանում իրականացվելիք 2,6 միլիարդ եվրոյի ծրագիրը ևս կաշառք է հայաստանցիներին, որոնց մեծ մասը զուրկ լինելով պետական մտածելակերպից մեծ ուրախությամբ ընդունեց Արցախի 75 տոկոսի կորուստը և թույլ տվեց Նիկոլին վերարտադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում…

Պարզվեց, Նիկոլ Անհողի կողմից Արցախի դավադրաբար հանձնումն Ադրբեջանին, մոտ 5000 զինվորների սպանդը, տասը հազարից ավելիին հաշմանդամ դարձնելը և հայաստանցիների գլխին եկած այլ արհավիրքները Եվրամիությունը գնահատել է 2,6 միլիարդ եվրո…

Եթե Եվրամիությունն իրոք ցանկանար անշահավետ օգնել Հայաստանին, ապա դա կաներ Նիկոլի իշխանության գալուց անմիջապես հետո՝ 2018 թ-ին, այլ ոչ թե Արցախի կորստից և Բաքվի կողմից Հայասատնը նսեմացվելուց և նվաստացվելուց հետո…

Հ.Գ. Եվրոպացիների և ԵՄ-ի համար ադրբեջանական նավթից և գազից ստացած փողերից հայ զինվորի արյան “հոտը չի գալիս”…

ԵՄ-ն այս օգնությունը տրամադրելով նաև իր շնորհակալությունն է հայտնում ազգադավ Նիկոլին, ով 44-օրյա պատերազմի ընթացքում չվնասեց Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղը, որոնք պատերազմի օրերին միլիոնավոր դոլարների շահույթ էին ապահովում այդ պրոեկտների մասնակիցներից, որոնց մեջ ԵՄ ազդեցիկ որոշ երկրները և Մեծ Բրիտանիան մեծ չափաբաժին ունեն…

Իսկ ռուսները դեռ շատ են զղչալու, որ մտածում են, թե Նիկոլն իրենց գրպանում է…

Ի դեպ, միշտ հիշեք, անվճար պանիրը լինում է միայն թակարդում… Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Ռուսաստանը մեզ համար ոչինչ անվճար չեն արել, չեն անում և չեն անելու…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վա՜այ ռուսի հալին

Հաջորդ գրառումը

ՍԴ 3 դատավոր դեմ են քվեարկել երեկվա որոշմանը

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՍԴ 3 դատավոր դեմ են քվեարկել երեկվա որոշմանը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական