Telcell-ը պետք է վերահսկվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։
Արդեն մեկ տարի սակագնի շուրջ ընթացող քննարկման ժամանակ բոլորը մոռացել են մեկ հարց՝ ո՞վ է վերահսկելու Telcell-ին։
Նախկինում գործում էր հետեւյալ սխեման.
1.Ավտոբուսի վարորդը կանխիկի գանձարկղը հանձնում էր ավտոբուսի հավաքակայան, որտեղից գումարը կամ մի մասը հանձնվում էր հավաքակայանի սպասարկող բանկ, որտեղից էլ այն փոխանցվում էր քաղաքապետարանի հաշիվներին։
Այս սխեմայի մեջ կային գումարի ամբողջական փոխանցման բացահայտ ողջամիտ կասկածներ, որոնք հիմա վերացվում են։
Սակայն ներկա սխեմայում առաջ են գալիս էլի ողջամիտ կասկածներ։
2.Ամբողջ կանխիկ գումարը հավաքվում է Telcell-ի սարքերով, որտեղից նրանց ինկասացիան այն տանում է Telcell-ի գլխավոր դրամարկղ, այնտեղից էլ գումարը փոխանցվում է քաղաքապետարանի հաշիվներին։
Հիմա հարց մտորելու համար՝ ի՞նչը կամ ո՞վ է խանգարելու Telcell-ին ցույց տալ օրական հավաքագրված կանխիկի մի մասը:
Մի մոռացեք, որ Telcell-ը տիրապետում է և ծրագրային ապահովում հաշվառումն ու տերմինալները։
Կարծում եմ՝ անհրաժեշտ է գումարի գանձման այս շղթայում մտցնել պետական վերահսկիչ լիազորի, օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը։
Մի մոռացեք, որ Telcell-ը սպասարկման համար Երեւանի քաղաքապետարանից մի քոռ կոպեկ չի ստանում:
Եթե որևէ մեկը կպնդի, որ ՀՀ կենտրոնական բանկն է վերահսկելու գործընթացը, ապա դա նոմինալ վերահսկում է միայն, որը կարելի է հանգիստ շրջանցել։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ