Փակագիծ վերլուծական հարթակ, –
Բրիտանիայում աշխատող արաբալեզու «Ալ Արաբի Ալ Ջադիդ» պարբերականն անդրադառնալով վերջին շրջանում Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է. «Մինչ Մոսկվային և Անկարային հաջողվեց ավարտել անցյալ տարվա պատերազմը և միանալ Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ ուժերին, Թեհրանն իրեն լքված գտավ աշխարհաքաղաքական նոր հավասարման մեջ: Եվ նրա խոցելիության զգացումն ավելացավ վերջին շրջանում ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների աճի հետ: Պատերազմի ժամանակ նա դժկամությամբ հրաժարվեց հանրային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, որպեսզի չբորբոքի Իրանի հյուսիսում բնակվող ավելի քան 30 միլիոն թյուրքախոս բնակչության զայրույթը: Նախագահ Էբրահիմ Ռաիսիի երդմնակալությամբ երկիրը փորձում է կանխել աշխարհաքաղաքական նոր հավասարումը¹»:
Պարբերականը շարունակությամբ գրում է. «Կովկասյան նոր հավասարման մեջ Իրանի մարգինալացումն առաջացրել է իրանական բազմակողմանի մտահոգություններ: Մի կողմից, դա պայմանավորված էր Թուրքիայի աճող ազդեցությամբ, որը հնարավորություն կտա Նախիջևան-Ադրբեջան միջանցքի նախագիծը, որը համաձայնեցված էր զինադադարի համաձայնագրով (սա կեղծ տեղեկատվություն է, որը տարածում են թուրքերը. Փ.), աշխարհագրականորեն մի քանի տասնամյակ դադարից հետո թյուրքալեզու երկրների կապը Թուրքիայի հետ կապահովի: Իրանցիները մտավախություն ունեն, որ միջանցքը կխոչընդոտի իրենց առևտուրը Հայաստանի հետ և կթուլացնի նրանց ազդեցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներում: Հետեւաբար, Իրանն իրեն համարում է այս զարգացման ամենամեծ պարտվողը` համեմատած Թուրքիայի եւ Ռուսաստանի ձեռքբերումների հետ: Սա ամրապնդում է այն, որ իր դաշնակից Հայաստանը, փնտրելով Ադրբեջանի հետ պատմական հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը, ձգտում է սահմանափակել իր կորուստները և այժմ բացել է իր օդային տարածքը Ադրբեջանի համար: Նմանապես, այն հաղորդագրությունները, որոնք վերջապես ստացան վարչապետ Փաշինյանից՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկությամբ, նույնպես դրական էին»:
Պարբերականն անդրադառնալով մրցակցության տնտեսական կողմին, նշում է. «Իրանի մտահոգությունները չեն սահմանափակվում նոր համատեքստում մեկուսացման մտավախություններով, այլ ներառում են էներգիայի մատակարարման գծերի մրցակցություն մի տարածաշրջանում, որտեղ դեպի արևմուտք գնացող նավթամուղերն և գազամուղները հատում են միմյանց: 1994 թվականից ի վեր Բրիտանական «BP» ընկերությունն ավելի քան 70 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանի Հանրապետությունում էներգետիկայի զարգացման և փոխադրման ծրագրերում: Այս նախագծերը ներառում են Կասպից ծովը թուրքական Ջեյհան նավահանգստին միացնող խողովակաշարը: Թուրքալեզու երկրների հետ Թուրքիայի քաղաքական և տնտեսական կապերի ամրապնդումը հետագայում կօգնի նրան զարգացնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը, որը ներառում է թուրքմենական նավթն ու գազը: Այս գիծը կարող է մրցակից լինել Իրանի առաջարկած գազամուղին, որն Իրանի հարավում գտնվող «Փարս» հանքավայրից գնալու է դեպի Եվրոպա, անցնելով Իրաքի, Սիրիայի և Լիբանանի տարածքներով»:
«Իրանի զորավարժություններից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը մեկնեց Մոսկվա՝ Ռուսաստանին դեպի Թեհրան բերելու համար: Բայց այն, ինչ նա լսեց իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից, այնքան էլ ոգևորիչ չէր իրանցիների համար: Վերջինս ընդգծեց Ռուսաստանի առաջնահերթությունը` գտնելու վեցակողմյան հարթակ, որը միավորում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը տարածաշրջանային համագործակցության համար: Հասկանալի էր, որ Մոսկվան չէր ցանկանում նորից բորբոքել իրավիճակը տարածաշրջանում», նշել է արաբալեզու պարբերականը:
Պարբերականն իր եզրափակիչ խոսքում նշում է. «Թեեւ Թուրքիան հրաժարվում է աջակցել Ադրբեջանին Իրանի հետ վեճում` թուրք-իրանական հարաբերությունների զգայունության պատճառով, սակայն Անկարան միայնակ չի թողնի Բաքվին: Բայց, միևնույն ժամանակ, նա ցանկանում է Լեռնային Ղարաբաղի պատերազմում իր ձեռքբերումները վերածել երկարաժամկետ և տևական ռազմավարական ազդեցության: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում առաջարկել էր տարածաշրջանի երկրների միջև վեցակողմ համագործակցության բանաձև՝ մի քանի նպատակներով, այդ թվում՝ Իրանի զայրույթը զսպելու համար, սակայն այս առաջարկը, կարծես, այժմ չի գործում և պետք է հանգեցնի երկկողմ տարաձայնությունների: Ադրբեջանի և Իրանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կա պատմական խնդիր, և նույնը վերաբերում է Ռուսաստանին և Վրաստանին: Այս փաստերը հաշվի առնելով՝ Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը դժվար թե տեսանելի ապագայում թուլանա: Կովկասում Թեհրանի և Անկարայի միջև տարածաշրջանային մրցակցությունը նույնպես դժվար թե մարի, ինչպես շատ այլ ոլորտներում»:
➖➖➖➖
¹ https://www.alaraby.co.uk/…/%D9%81%D9%8A-%D8%A7%D9%84…
➖➖➖➖