Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկիրը՝ ամենաթողության հորձանուտում. «Փաստ»

02/11/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բազմաթիվ են պետության համար կարևոր նշանակություն ունեցող խնդիրները, որոնք հատուկ ուշադրության և անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման կարիք են զգում։ Սակայն ներկայումս այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ այդ խնդիրների հարցում իսկական քաոս է երկրում։ Եվ պատահական չէ այն տպավորությունը, որ կարծես պետության գործունեությունը պարալիզացվել է, իսկ իշխանություն ընդհանրապես գոյություն չունի, որպեսզի համապատասխան հարցերով զբաղվի։ Այդպիսի ամենաթողության պատճառով է, որ երկրում հանցավորության մակարդակը հասել է անասելի չափերի, իսկ ծանր հանցագործությունների մասին տեղեկությունները դարձել են ամենօրյա լրահոսի անբաժանելի մասը։ Իրավիճակի նկատմամբ ո՛չ համապատասխան հսկողություն կա, ո՛չ էլ հանցավորության դեմ լիարժեք պայքար։

Դրա փոխարեն հանրությանը փորձում են զբաղեցնել «բռնոցի-թողոցի» շոուներով։ Եվ դրանք ինչքան հնչեղ վերնագրերով հայտնվեն մամուլում, այնքան իշխանությունների սրտով է, քանի որ քչերն են ուշադրություն դարձնում, որ այդ լույսի ներքո հարուցված քրեական գործերը շատ չանցած կարճվում են, դրանից հետո նոր գործեր են հարուցվում, որոնք ևս կարճվում են և այդպես շարունակ։ Հանցավորության իրական պայքարի խնդիրները թողած՝ իրավապահ համակարգը հիմականում ընդդիմադիրներով է զբաղված, իսկ իշխանություններն էլ իրենց հերթին շարունակում են հանրության շրջանում ատելության ու թշնամանքի գեներացման ավանդական գործելակերպը։ Բնականաբար, ատելության գեներացումն իր արտացոլումն է գտնում անհատ քաղաքացիների շրջանում, ինչն էլ իր հերթին նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավորության աճի համար։

Իսկ հայհոյանքը քրեականացնելու պես նախաձեռնություններով հնարավոր չէ արմատախիլ անել ատելության մթնոլորտը, քանի որ դրանով իշխանությունները բացառապես միայն իրենց շահերը պաշտպանելու հարցն են լուծում։ Էլ ավելի բարձիթողի վիճակ է առողջապահության ոլորտում։ Երբ համաճարակային իրավիճակը համեմատաբար բարվոք էր, իշխանությունները հանրության հետ աշխատելու անհրաժեշտ քայլեր չէին ձեռնարկում պատվաստումներին նպաստելու և արագացնելու մասով (երևի ավելի կարևոր գործեր ունեին), սակայն հիմա, երբ ցրտերն ընկել են, իրավիճակն արդեն կրիտիկական կետի է հասել, հիշում են, որ հակապատվաստումային տրամադրություններ կան։ Ու այդ ֆոնի վրա քաղաքացիները կրկին տուգանքի մատերիալ են դառնալու, քանի որ արդեն բաց տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր։

Ըստ այդմ, կրկին արժե հիշել, թե ինչպիսի խանդավառությամբ էր ժամանակին Փաշինյանը հայտարարում, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Ի դեպ, հետաքրքիր է, որ անցյալ տարի համաճարակային իրավիճակի պատճառաբանությամբ իշխանությունները կասեցրին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, ու այդ փոփոխություններն անցկացրին ԱԺ-ի միջոցով։ Այդ դեպքում, ինչո՞ւ հիմա էլ չեն կասեցնում կամ հետաձգում ՏԻՄ ընտրությունները։ Բայց սա առանձնապես զարմանալի չէ. այս իշխանությունները միշտ բացառապես երկակի չափանիշներով են առաջնորդվում։ Նրանց ոչ այնքան քաղաքացիների առողջությունն է հետաքրքրում, այլ այն, թե ինչպես կարող են իրենց լծակներն օգտագործելով՝ «զավթել» նաև ՏԻՄ համակարգը։ Մյուս կողմից էլ՝ եթե բարձրագույն իշխանության ներկայացուցիչները չեն պահում հակահամաճարակային կանոնները, ապա ինչպե՞ս են ակնկալում, որ դրանք պահեն քաղաքացիները։

Հատկապես տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ մի շարք պաշտոնատար անձինք իրավական տեսանկյունից հնարավորություն են ստանում չհետևել կանոններին, դիմակ չկրել և այլն։ Օրինակ՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն, մի շարք պաշտոնատար անձանց գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներն ու միջոցառման անմիջական մասնակիցները կարող են դիմակ չդնել:

Եվ հարց է առաջանում, թե ինչո՞վ են այդ իշխանավորներն արտոնյալ հասարակ քաղաքացիների նկատմամբ։ Առանց այդ էլ Հայաստանն այսօր քաղաքական, տնտեսական և անվտանգային առումով բավական բարդ իրավիճակում է հայտնվել, սակայն իշխանություններն իրենց անկազմակերպ ու անհասկանալի քայլերով երկիրը ծայրահեղ լուրջ ճգնաժամի առաջ են կանգնեցնում։ Եվ բացառված չէ, որ այդպես են վարվում, որպեսզի իրենց դեմ դժգոհության ալիքը խեղդեն համաճարակային իրավիճակի սրացման միջոցով»։

Աղբյուր` Փաստինֆո

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1232, մահվան՝ 62 նոր դեպք

Հաջորդ գրառումը

«Հայաստանում պառակտումն ամենուր է». Կարեն Ավագյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

«Հայաստանում պառակտումն ամենուր է». Կարեն Ավագյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական