Հենց այդպես էլ կա …
Ստարշե Էդդի. «Ինչպես ավելի վաղ գրել էի, Փաշինյանի հիմնական խաղադրույքը՝ հրաժարվել Հայաստանի լիակատար սուբյեկտիվությունից, ոչ մի ռևանշիզմ, բանակի ոչնչացում: Եվ երբ մարդիկ ասում են, որ կողմ են քվեարկում Փաշինյանին, որպեսզի պարզապես թույլ չտան «նախկիններին» գալ իշխանության, իրականում նրանք քվեարկում են իրենց վախերի համար․ թող այստեղ լինի թուրքական վիլայեթ, թող բանակը փոխարինվի Ադրբեջանից ուղարկված ոստիկանական ուժերով, միայն թե պատերազմ չլինի, չլինի բանակում ծառայելու անհրաժեշտություն: Վերջ, և այլևս ոչինչ։ Փաշինյանը նման հնարավորություն տալիս է:
Պետք է նշել ևս մեկ գործոն: Այսպես կոչված «ժեխի», այսինքն՝ հասարակության լուսանցքային խավերի գործոնը: Այս խավերը՝ Փաշինյանի միջուկային ընտրազանգվածն են: 2018-ին նրանք տապալեցին «աստվածներին»: Միակ ձեռքբերումը նրանց բավականին բարդ ու ձանձրալի կյանքում: Եվ այս հաղթանակը «ժեխի» համար ավելի կարեւոր է, քան նույնիսկ վերջին պատերազմում հարազատների մահը: Նրանք իշխանության բերեցին իրենց մարդուն: Նա տապալեց նրանց, ում վրա իրենք վախենում էին բարձրացնել աչքերը»:
Թարգմ․՝ Զ․Մ․