Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՊՀ-ն զավթված է. քաղաքականացված ԵՊՀ-ն և հերթական միֆի փոշիացումը

31/10/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվ այսպես, հոկտեմբերի 29-ին հաստատվեց Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի կազմը, հաստատվեց Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այն նույն Նիկոլ Փաշինյանի, ով երբ դեռ նոր էր զբաղեցնում վարչապետի աթոռը, ու խաչակրաց արշավանք էր սկսել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ՝ ամենաայլանդակ գործիքակազմի ներգրավմամբ, հայտարարում էր, թե վերջացել է քաղաքականացված բուհ-երի դարաշրջանը:

Պահելով ձևական ընթացակարգն ու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելով բուհ-ի պրոֆեսորադասախոսական կազմից նաև՝ Հիմնադրի անունից առաջադրված անդամներն են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Լիազոր մարմինն առաջադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար Գուրգեն Գասպարյանը, «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում են նաև ուսխորհրդի անդամներ:

Բավական է նայել Հիմնադրի ու լիազոր մարմնի կողմից առաջադրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների անուններին, որպեսզի հասկանալի դառնա՝ ինչ խնդիր են ուզում լուծել իշխանությունները, իսկ խնդիրը մեկն է՝ Մայր բուհ-ի տոտալ քաղաքական վերահսկողություն:

Մինչդեռ կային ժամանակներ՝ ոչ վաղ անցյալում, երբ ընդդիմադիր թերթի խմբագիր, ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան պարբերականը քարը քարի վրա չէր թողնում ՀՀ  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալու փաստից, թեպետ, ինչպես Համալսարանի հնաբնակներն են նշում, երբեք ԵՊՀ-ն այնքան ու այնպես տոտալ քաղաքականացված չի եղել, ինչպես այսօր:

Նույն քաղաքականությունն էր վարում «Ազատություն» ռադիոկայանը, երբ, օրինակ, 2018 թվականի նոյեմբերի 5-ին գրում էր այն մասին, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է շարունակում մնալ Սերժ Սարգսյանը:

«Ցավոք սրտի, տարիներ շարունակ այդ կառավարման մարմինները վերածվել էին զուտ ձևական՝ վերջում ռեկտորի հաշվետվություն լսող մարմնի։ Ես կարծում եմ, որ նաև փիլիսոփայությունը կառավարման խորհրդի պետք է փոխվի»,- ընդգծել էր այն ժամանակվա ԿԳ փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար, ներկայումս Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (ժ/պ) Հովհաննես Հովհաննիսյանը։

Նա նաև ասել էր՝ «Որոշակի քննարկումներ դեռ պետք է անենք, որպեսզի վերջնական մոդելը հասկանանք՝ ինչպիսին պետք է լինի: Բայց մի բան հստակ է՝ պետությունը այստեղ շատ քիչ մասնակցություն է ունենալու։ Քննարկվում է ֆինանսավորման չափ-մասնակցություն հարաբերակցությունը, այսինքն՝ որքանով պետությունը ֆինանսավորում է, այդքան չափով էլ մասնակցի կառավարման գործունեությանը»։

Թե ինչ չափով է քաղաքական իշխանությունը մասնակցում բուհ-ի կառավարմանը, հիմա մենք բոլորս, իհարկե, 3 տարի անց շատ պատկերավոր տեսնում ենք:

Աղբյուր՝ 168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օբյեկտիվորեն առաջացած հարցադրում եմ ուզում բարձրաձայնել․ Ռոբերտ Հայրապետյան

Հաջորդ գրառումը

ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի․ «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՊ-ն Արարատի մարզում մեծ անհանգստություններ չունի, բացառությամբ Մասիս քաղաքի․ «Հրապարակ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական