Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եկեղեցու եւ պետության սահմանները Հայաստանում

ԱԶԳ
06/02/2026
- 06 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
80
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ իրավական միջամտությունը սպառնում է հոգեւոր ինքնավարությանը

Ներածություն

Վերջին ամիսներին Հայաստանում արձանագրվող զարգացումները՝ առնչվող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, անցել են սովորական քաղաքական կամ վարչական գործընթացների սահմանը: Դրանք այլեւս չեն կարող դիտարկվել որպես առանձին իրավական միջադեպեր: Իրենց ամբողջության մեջ այդ քայլերը վկայում են պետության կողմից եկեղեցու ներքին ինքնավարության նկատմամբ համակարգային ճնշման մասին, մի երեւույթ՝ որը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ սահմանադրական իրավունքի, թե՛ միջազգային ժողովրդավարական չափանիշների տեսանկյունից: Եպիսկոպոսների եւ քահանաների ձերբակալությունները, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի հրապարակային պահանջները, «եկեղեցու բարեփոխման» կամ «մաքրման» գաղափարների պետական հռետորաբանության մեջ շրջանառությունը, ինչպես նաեւ եկեղեցու կանոնական եւ ծիսական կյանքի մեջ ուղղակի կամ անուղղակի միջամտությունները կուլմինացան 2026 թվականի հունվարի 29-ին հարուցված քրեական վարույթով: Այս իրավիճակը պահանջում է սթափ, իրավական եւ ապաքաղաքական գնահատական:

Եկեղեցին՝ որպես ինքնավար աստվածամարդկային հաստատություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաքելական եկեղեցի է, հիմնադրված Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Նրա ներքին կարգը ձեւավորվել է դարերի ընթացքում՝ հիմնվելով առաքելական հաջորդականության, տիեզերական եկեղեցու կանոնների եւ հայ ազգային ժողովների որոշումների վրա: Ուղղափառ եկեղեցաբանության համաձայն, եկեղեցին պարզապես հասարակական կազմակերպություն չէ: Այն աստվածամարդկային իրականություն է, որի ներքին կառավարման համակարգը չի կարող ենթարկվել աշխարհիկ իշխանության վերահսկողությանը: Եկեղեցու գործող կանոնադրության 61-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ թեմակալ առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից եւ հանդիսանում է նրա ներկայացուցիչը: Նույն տրամաբանությամբ միայն Վեհափառ Հայրապետն ունի իրավասություն անհրաժեշտության դեպքում նրան պաշտոնից հետ կանչելու: Սա վարչական լիազորություն չէ, այլ խորապես աստվածաբանական բնույթի իշխանություն: Երբ աշխարհիկ դատարանը կամ պետական մարմինը փորձում է վերանայել կամ չեղարկել այդ որոշումները, տեղի է ունենում ուղիղ միջամտություն եկեղեցու սրբազան կառուցվածքին: Ավելին, եկեղեցական ներքին կարգապահական հարցերի փոխանցումը աշխարհիկ դատարանի քննությանը հակասում է ուղղափառ կանոնական ավանդությանը եւ դիտվում է որպես հնազանդության ուխտի խախտում: Այս իմաստով 2026 թվականի հունվարի 27-ին Գերագույն հոգեւոր խորհրդի կողմից ընդունված կարգալուծության որոշումը լիովին համապատասխանում է եկեղեցական իրավունքի նորմերին:

Պետություն եւ եկեղեցի. համագործակցություն, ոչ ենթակայություն

Հայաստանի Հանրապետության պետական-եկեղեցական հարաբերությունները կառուցված են համագործակցության, բայց ոչ ենթակայության սկզբունքի վրա: «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը հստակորեն ճանաչում է եկեղեցու ինքնակառավարումը իր նվիրապետական իշխանության սահմաններում: Սա նշանակում է, որ պետությունը չունի իրավասություն միջամտելու եկեղեցու ներքին կառավարման, կարգապահական կամ հիերարխիկ հարցերին: Երբ պետական մարմինները կիրառում են դատական կամ քրեական գործիքակազմ՝ եկեղեցական որոշումների գործադրումը խոչընդոտելու կամ դրանց չկատարումը քրեականացնելու նպատակով, նրանք դուրս են գալիս օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակից: Հայրապետական տնօրինությունները քաղաքացիական կամ վարչական դատավարության առարկա չեն: Դրանց հակառակ մեկնաբանությունը փաստացի վերացնում է եկեղեցու ինքնակառավարման իրավունքը եւ հակասում է կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատ լինելու սահմանադրական պահանջին:

Սահմանադրական պաշտպանություն եւ վտանգավոր նախադեպ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը եւ հստակ սահմանում է եկեղեցու եւ պետության անջատվածությունը: Այս սկզբունքները վերահաստատվում են նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքով, որը բացառում է պետության միջամտությունը եկեղեցու ներքին կյանքին: Եկեղեցական կարգապահական որոշումների նկատմամբ դատական վերահսկողության փորձերը խախտում են ոչ միայն կրոնական ազատությունը, այլեւ միավորվելու ազատությունը: Դրանք ստեղծում են վտանգավոր նախադեպ, ըստ որի պետությունը կարող է փաստացի վերահսկել եկեղեցու ներքին հարաբերությունները՝ հակասելով սահմանադրական չեզոքության սկզբունքին:
Այս միջամտությունները հատկապես անընդունելի են այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որի բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ամրագրված է Սահմանադրության 18-րդ հոդվածով:

Միջազգային իրավունքի տեսանկյունից

Միջազգային իրավունքը միանշանակ պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը: Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան երաշխավորում են ոչ միայն հավատքի ազատությունը, այլեւ կրոնական կազմակերպությունների ներքին ինքնակազմակերպման իրավունքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը բազմիցս հաստատել է, որ աշխարհիկ դատարանները իրավասու չեն քննելու հոգեւորականների կարգապահական հարցերը: Այդպիսի գործերը, որպես կանոն, ճանաչվել են անընդունելի՝ հենց եկեղեցու ինքնավարությունը պաշտպանելու նպատակով: Այս համատեքստում միջազգային իրավաբանական վերլուծությունները հետզհետե արձանագրում են, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները համակարգային վտանգ են ներկայացնում եւ հակասում են ինչպես երկրի Սահմանադրությանը, այնպես էլ եվրոպական ժողովրդավարական չափանիշներին:

Եզրակացություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսները փաստում են. թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը բացառապես կանոնական իրավունքի ոլորտում են եւ չեն կարող լինել պետական կամ դատական վերահսկողության առարկա: Եկեղեցական կարգապահական իշխանության իրացման համար քրեական կամ քաղաքացիական պատասխանատվության ենթարկելը խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, Սահմանադրությունը եւ միջազգային պարտավորությունները: Միջազգային դատական պրակտիկան միանշանակորեն պաշտպանում է եկեղեցու ինքնավարությունը:

Այս իրողությունների լույսի ներքո վերջին ամիսներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ նրա գահակալի դեմ ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի փոփոխության եւ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծության դատական վիճարկումը, ինչպես նաեւ քրեական վարույթի հարուցումը, առաջացնում են հիմնավոր կասկած, որ գործընթացը միտված է նաեւ փետրվարի 16-19-ին Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսական ժողովի խափանմանը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է իր հոգեւոր առաքելությունը հայ ժողովրդի ծառայության մեջ՝ վստահ լինելով, որ իրավունքը, Սահմանադրությունը եւ միջազգային նորմերը չեն կարող երկարաժամկետ անտեսվել:

ՏԻՐԱՏՈՒՐ քհն. ՍԱՐԴԱՐՅԱՆ

Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Քրիստոնյա Հայ սփյուռքի իրավիճակը մեր օրերում» համաժողովն ավարտվեց Բուդապեշտում

Հաջորդ գրառումը

Քրիստոնէական Համերաշխութեան Միջազգային Կազմակերպութիւնը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Կմնա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը պաշտոնում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո. Հարութ Սասունյան

20/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամենահիբրիդային և դրսից կառավարվող իշխանությունները. Վահե Հովհաննիսյան

20/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եվրոպայի աջակցությունը ուղղված է նախընտրելի քաղաքական դերակատարի հետ համահունչ լինելուն. Վարդան Օսկանյան

20/05/2026
Հրապարակախոսություն

Տխուր է տեսնել, որ Ալիևի թեկնածուն իրոք մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական «ֆիշկան». Տաթև Հայրապետյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Քրիստոնէական Համերաշխութեան Միջազգային Կազմակերպութիւնը

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
Նորություններ

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

20/05/2026

Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին: Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները: Նարեկ Պողոսյան, հանրային գործիչ

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական