Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դարձյալ արտաքին քարոզչության մասին

Հակոբ Ավետիքյան
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
111
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի լրատվական մեծագույն ցանցի՝ բրիտանական BBC-ի ենթաբաժիններից մեկում օրերս հանդիպեցի բավական ծավալուն մի նյութի՝ նվիրված «ադրբեջանական» նուռի փառաբանությանը: Հեղինակը, որի անունը հայտնի չէ, երկար-բարակ նկարագրում է, թե Ադրբեջանում ինչպես են նշում «Նռան օրը», ինչպես են անցկացնում «Նռան աղջիկ» ֆեստիվալը, ինչպես են օշարակ (նարշարաբ) եւ ճաշատեսակներ պատրաստում նուռով:

Մինչեւ այստեղ՝ ոչ մի առարկություն: Յուրաքանչյուր երկիր եւ ժողովուրդ իրավունք ունի, մանավանդ զբոսաշրջային բիզնեսի տեսակետից, գովել ու գովաբանել իր ունեցած գրավչությունները: Մանավանդ երբ խոսքը վերաբերում է բոլորիս սիրած հյութեղ, գունեղ, քաղցրաթթվաշ, գեղեցիկ եւ, վերջապես, խորհուրդ պարունակող պտուղին՝ նուռին:

Անընդունելին ու մերժելին յուրացնել-սեփականացնելն է մի միրգ, որի հայրենիքը մեր ողջ տարածաշրջանն է ու Միջերկրականի արեւելյան ավազանը: Միջինասիական տափաստաններից մեր տարածաշրջան քոչվոր ազերիների հայտնվելուց ավելի քան 2000 տարի առաջ հռոմեացիներն են իրենց արշավանքների ժամանակ նկատել այս հրաշալի միրգը եւ կոչել punice granatum, որից եվրոպական ժողովուրդների մոտ առաջացել է granate անունը: Մրգի «նուռ» կամ «նար» անունը, ըստ Աճառյանի, ունի պահլավական ծագում՝ ana՜r, որը բնականաբար անցել է պարսկերենին՝ nar ձեւով, որն էլ յուրացվել է օսմանցի թուրքերի, ապաեւ՝ թուրք-թաթարների կողմից:

Մեր լեզվում թեեւ «նուռ» («նուռն») ծագումը այնքան էլ հստակ չէ, սակայն ժայռապատկերներում ու մանավանդ, հետագա դարերում, եկեղեցական ճարտարապետության մեջ որպես քանդակազարդ նրա օգտագործումը խաղողի հետ հանդիսանում է տիրական սիմվոլ՝ պտղաբերության ու բազմանալու խորհրդանիշ, ինչը գեղեցիկ ձեւով ամեն տարի նշվում է Հայ եկեղեցու կողմից: (Ի դեպ, Հայկական լեռնաշխարհում ամենաբարձր հռչակը ունեցել է Գանձակի (բռնագրավյալ անունը՝ Գյանջա) նուռը, որպես ամենաքաղցրը:

Թերեւս թեմայից շեղում համարվի վերոբերյալ շարադրանքը որպես մուտք: Սակայն կար մեկ անգամ եւս հաստատելու մեր թշնամի հարեւանի մուրալու, յուրացնելու, հափշտակելու բնազդը: Մեկից ճարտարապետություն, մյուսից՝ լեզու, կրոն ու գրականություն, այն մյուսից՝ ազգանուն ու քաղաքացիություն եւ, վերջապես, մեզնից հայրենի՛ք զավթելու փաստը, որին հաճույքով արձագանքում են BBC-ի նման միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ, ներառյալ նաեւ CNN-ի եվրոպական ծառայությունը, որոնք, այս պարագայում, աչք են փակում մի խոշոր տարածաշրջանի հարստությունը, ժողովուրդների պաշտած մրգատեսակը սեփականացնելը, ազգայնացնելը:

Իսկ ի՞նչ ենք անում մենք: Հարցին պատասխանելուց խուսափելու համար սովորաբար ապավինում ենք նույն պատճառաբանությանը. «Նրանք շատ փող ունեն, պետրոդոլարներ, խավիար, կաշառում են բանալի պաշտոնյաներին, լրագրողներին, լրատվամիջոցներին»: Հարմար պատրվակ սեփական անգործությունը արդարացնելու համար: Մինչդեռ, լրագրողական աշխարհում փողից ու կաշառքից առավել՝ բարեկամական-ընկերական հարաբերություններն են կարեւորվում, տեւական կապը լրագրողների միջեւ: Անցնող տասնամյակներին մենք այդպես էլ չունեցանք, չստեղծեցինք քարոզչական ասպարեզում մասնագիտացված մի գրասենյակ, ասենք՝ արտգործնախարարության եւ ԱԱԾ-ին կից, որը օրնիբուն զբաղվեր մեզ հետաքրքրող տեղեկությունների հավաքմամբ, թուրք-ադրբեջանական քարոզչական մեքենայի հետազոտությամբ, վերլուծությամբ եւ անհրաժեշտ պահին դրանց հակազդելու եւ, միաժամանակ, Հայաստանի եւ հայկական խնդիրների շուրջ դրական մթնոլորտ ստեղծելու առաջադրանքով:

Զուգահեռաբար՝ մենք չգիտենք, թե տարբեր երկրներում գործող մեր դեսպանատները, բացի ժամանող պետական պաշտոնյաներին դիմավորելուց ու տեղավորելուց, նրանց աշխատանքային եւ ոչ աշխատանքային գրաֆիկը կազմակերպելուց, նաեւ, չմոռանանք, նրանց կանանց կամ սիրուհիների shopping-ը կազմակերպելուց, զբաղվո՞ւմ են մամուլի մարդկանց հետ հարաբերություններ մշակելու աշխատանքով:

Ասացի ու կրկնում եմ. տեղեկատվական-քարոզչական ասպարեզում գլխավորը բարեկամական լավ եւ կայուն հարաբերություններ ստեղծելն է: Եվ ահա այդ գործում ունենք մի հսկայական ներուժ՝ Սփյուռքը, որում տասնյակ հազարավոր մարդիկ կարող են դրական, նպաստավոր քարոզչություն ծավալել իրենց օտարազգի ընկերների, ծանոթների, բարեկամների եւ հարեւանների հետ, իրենց վրա վերցնելով նաեւ տեղական մամուլին բողոք, հերքում, քաջալերանք, շնորհավորանք ուղարկելու պարտականությունը: Բայց ո՞վ է նրանց տեղեկություն եւ ուղղություն տալու: Վարչապետի խեղճուկ հանձնակատա՞րը…

Վերադառնալով BBC-ի ադրբեջանական քարոզչությանը՝ տեղին է հարց տալ. Միացյալ Թագավորությունում եղա՞վ որեւէ մեկը, որեւէ հայ, որ լրատվական այդ ցանցի գլխավոր խմբագրությանը ուղարկի բողոքի մի նամակ՝ հայկական եկեղեցական ճարտարապետության որմնաքանդակներով զարդարուն ալբոմի հետ, հետը՝ Փարաջանովի հանրահռչակ, բազմաթիվ մրցանակների արժանացած «Նռան գույնը» անկրկնելի ֆիլմի մեկ օրինակ:

Այնտեղ ամբողջ խորությամբ բացահայտվում է հայերիս անքակտելի կապը ՆՌԱՆ խորհրդի հետ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համազգային գործակցությամբ ազգային փրկության ռազմավարություն ստեղծելու փոխարեն՝ տխրահռչակ Ալեքսանդրապոլի պայմանագի՞ր եք հետապնդում

Հաջորդ գրառումը

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Թրամփն ակնկալում է, որ Իրանը լիովին կկապիտուլացվի

17/06/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Իրանn Իսրայելի հետ պատերազմում լիովին կկապիտուլացվի։Միևնույն ժամանակ, Իսրայելի ռազմաօդային ուժերը...

ԿարդալDetails

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025

Որ տգետ ես՝ փաստ է, բայց որ հիմար չես՝ դա հաստատ … Ալեն Ղևոնդյան

17/06/2025

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

17/06/2025

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական