Երկուշաբթի, Նոյեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գրական չափորոշիչները որպես Սև ու սպիտակի արտահայտություն

29/07/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վահան Իշխանյանը իր Ֆեյսբուկյան էջում գրում է, “Հանրային հեռուստատեսությամբ Պետրոս Ղազարյանը Հանրային քննարկում էր անում դպրոցական գրականության չափորոշիչների վերաբերյալ՝ գրողներ Արմեն Հայաստանցու, Գևորգ Տեր֊Գաբրիելյանի, Սուսաննա Հարությունյանի, և գրականագետ, Իմ քայլի պատգամավոր Թագուհի Ղազարյանի մասնակցությամբ։ Կուզեի անդրադառնալ երկու բանախոսներին.
Գևորգ Տեր֊Գաբրիելյանը նախորդ ծրագիրը բնութագրում էր ազգայնական, ապա ազգայնականությունը ծաղրանկարի վերածելով(անվանում է էթնոպիա՝ էթնոս և ուտոպիա) եզրակացնում՝ հայ դաստիարակելու տեղը «եթե դու դաստիարակում ես ոչ կաշառակեր, ոչ գող, արդեն դաստիարակում ես հասարակության հոյակապ անձնավորություն»։ Սա հասարակությունը պարզունակացնելու Փաշինյանի քաղաքկանությունն է, որ մարդկանց բաժանում է երկու մասի՝ գողերի և ազնիվների, սևերի և սպիտակների։
Նաև բուրժուական կրթական խնդիր, որ կրթության գործառույթը նեղացնում, դարձնում է «ազնիվ», «օրինապաշտ» քաղաքացի արտադրելը։ Այսինքն, արտահայտում է վերին դասկարգերի շահը, որ ցածր դասակարգի ներկայացուցիչը այնպես մշակվի, որ սովահար էլ լինի, վերին դասակարգերի սեփականության վրա ոտնձգություն չանի։
Ձախ գաղափարախոսությամբ գողությունը քաղաքական գործողություն է, և այն կվերանա երբ արդար հասարակություն ստեղծվի։
Տեր֊Գաբրելյանը «ազգայնականությանը» հակադրում է «գիտությունը», և ասում որ այս չափորոշիչները գիտական են։ Սակայն կրթությունը բնական գիտություն չի, հումանիտար է, հետևաբար միակ ապացուցելի կրթական համակարգ գոյություն չունի, բազմաթիվ կրթական ուղղություններ կան, իրար հակասող ու միմյանց հետ բանավիճող։
Իդեպ, մեկ էլ հիտլերյան ռասիզմն էր իր տեսությունը «գիտությամբ» հիմնավորում։
Աջ մոտեցում է հումանիտար գիտությունը ճշգրիտ դիտարկելը։
Չկա վերացական մարդ կամ ազնիվ մարդ, որին դպրոցում կերտես։ Մարդը հասարակական էակ է, մշակույթ է, տարբեր են մարդիկ, և ամեն ժողովուրդ իր մարդն է ստեղծում։ Սակայն նեոլիբերալ գլոբալիզիմը պարտադրում է աշխարհին թե ընդհանրապես կա «մարդ» ու բոլորը պետք է նմանվեն այդ «մարդուն»՝ որ անգլիախոս, որոշակի ստանդրանտերի մեջ տեղավորվող մարդն է։ Մտավոր դիմադրությունից թույլ ժողովուդներն էլ ենթարկվում են՝ հա բերեք այդ մարդուց սարքենք մեր դպրոցներում, և դանդաղորեն նահանջում են իրենց ինքնությունից, այդպես Հայ գրականությունից «հայ»֊ը հհեռացնում են, որ Շիվանզադեի «Քաոսը» ու Պռոշյանի «Հացի խնդիրը» հանեն, տեղը ԱՄՆ֊ը դեսպանատան ֆինասավորմամբ հրատրակված ամերիկացի Ռաքել Պալասիո և Շերոն Դրեյփերի գրքերը դնեն։
Արմեն Հայաստանցին ասում է՝ «Սովետահայ գրականագիտության մոգոնածն է սփյուռքահայ գրականությունը»։
Սփյուռքահայ գրականությունը որպես հայ գրականության առանձին ճյուղի մասին պատկերացում կարող է տալ Գրիգոր Պըլտեանի «ֆրանսահայ գրականութիւն» աշխատությունը, որ վերլուծում է ֆրանսահայ գրականությունը որպես աղետի վերապրում։ Եվ ընդհանրապես, Սփույռքահայ գրականության բնորոշ գիծը վերապրումն է, այն երբեմն անվանում են վերապրումի գրականություն։ Սփյուռքահայ գրականություն եզրը Սովետական գրականագիտությունը չի հորինել, հենց Սփյուռքն է իր գրականության անունը տվել։ Ցավոք, բազմազան Սփյուռքահայ գրականությունից ընդամենը չորս անուն կա չափորոշչիներում այն էլ որպես լրացուցիչ ընթերցանություն՝ Շահնուրից, Համաստեղից, Զահրատից, և Բատիկեանից։
Իսկ ինչո՞ւ է Արմեն Հայաստանցին մերժում Սփյուռքահայ գրականությունը: Գաղտնիքը թաքնված է նրա գրական մականվան մեջ՝ Հայաստանցի, ապա նաև երևում է նրա «Մայրենիք» վեպի մեջ. «Ազատական ազգայնականության համար հայը հարաբերություն է` քաղաքացիություն, ասենք` Հայաստանի Հանրապետության»:
Այսինքն Հայաստանցին Հայաստանից դուրս, հայոց քաղաքացիությունից դուրս հայերի հարաբերություն, հայկական հավաքականություն չի ճանաչում։
Միսաք Խոստիկյանը Հայրենիքին որպես հողեղեն ինքնություն հակադրում է Մայրենքը որպես ոչ հողեղեն։ Արմեն Հայաստանցին Խոստիկյանի եզրը վերցրել և օգտագործել է որպես հայրենիք, մայրենիքը որպես տարածք։
Արմեն Հայաստանցին ՀԱԿ֊ի անդամ է, և իր կուսակցության դավանանքը ձևակերպում է «քաղաքացիական ազգայնականությունը» որ լոկալ ազգայնականություն է, որի համար սփյռուռքահայը նարինջ ուտողն է, իսկ սփյուռքի քաղաքականությունը բուրջհամուդյան(Տեր֊Պետրոսյանի բնորոշումներն են)։
Հայաստանցին այս դավանանքի վարկը բարձրացնելու համար, որ ցույց տա թե «քաղաքացիական ազգայնականությունը» ժողովրդավարություն է բերում, ստիպված պատմությունը կեղծում է, «Մայրենիք» վեպում գրում է.
«Հայտնի է, որ 20-րդ դարի վերջին տարածաշրջանի ժողովրդավարության կղզյակ համարվող նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետությունը 21-րդ դարի սկզբին կտրուկ շեղվեց իր բռնած ուղուց և շատ արագ վերածվեց գողապետության: Էս ընթացքում սահմանադրական բարեփոխման անվան տակ բռնաբարվեց տասնամյա մայր օրենքը, իսկ որ ամենացավալին է` հիմքից նենգափոխվեց դեմոկրատական Հայաստանի ողջ հղացքը»:
Ճիշտ հակառակը՝ այդ «կղզյակը», 1992-1998 թվերը Հայաստանի ամենադաժան տարիներն են եղել, ճնշվել են բոլոր իրավունքները՝ փոքրամասնությունների, խոսքի, խղճի ազատությունները, ընտրություններն կեղծելով իծշխանությունը պահելու համակարգն է ստեղծվել, 1995֊ին էլ կեղծիքներով անցկացվել է միպետական սահմանդրություն:
Տեր-Պետրոսյանին տապալելուց հետո երկիրը սկսեց համեմատաբար ազատ շնչել իսկ 2005-ի սահմանդրական փոփոխություններով, որոնք Հայաստանցին անվանում է բռնաբարություն, սահմանդրությունը ավելի ժողովրդվարական դարձավ, օրինակ՝ բացվեց Սահամանդրական դատարանը բազմաթիվ այլ սուբյեկտների առաջ, իսկ Երևանն էլ դարձավ ինքնակառավարվող մարմին:
Ահա թե ինչու Արմեն Հայաստանցու գրականությունը գրական ֆորմաներով կուսակցական պրոպագանդա է, և ավանդական կարծրատիպերը կորտելուն ուղղված ngo֊ական շարժում, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գրական տարբերակը”։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարաբերական անդոր հայ-ադրբեջանական սահմանին

Հաջորդ գրառումը

Թուրքական նոր «խաղերը»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ժողովրդականության զգալի անկումը. հարցախույզի արդյունքները կարևոր են, քան որևէ մեկի կարծիքը. Հարութ Սասունյան 

23/11/2025
Հրապարակախոսություն

Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պետք է սկսենք նոր՝  արժանապատվության, պատասխանատվության և ինքներս մեզ համախմբելու ճանապարհ. Արմեն Գևորգյան

22/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
Հաջորդ գրառումը

Թուրքական նոր «խաղերը»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական