Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրյուսելի անկեղծությունը

15/05/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն մի քանի ժամ կլինի, որ Եվրոպական խորհրդի  նախագահ Շառլ Միշելը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ներառված են բազմաթիվ հակասական «կենացներ»։

Որո՞նք են դրանք։

1.Հակամարտող կողմերը պետք է մոլորված զինվորներին ետ հանձնեն։

Իհարկե, սա ազերի գերի ընկած զինվորներին  ետ հանձնելու վերաբերյալ է, իսկ Բաքվի բանտերում գտնվող մի քանի տասնյակ հայ գերիների մասին ընդհանրապես խոսք չկա։

Հետևություն 1-ին.

ՀՀ իշխանությունը ներկայացնողը ոչինչ չի անում գերիների համար, որոնց մասին ասում էր՝ «մեր եղբայրենրը մեկ-երկու ամիս էլ կդիմանան»։

Կողմերը որոշել են բացել Նախիջևանի եվ Ադրբեջանի միջև երկաթուղային կապը և դրա գործարկման համար համաշխարհային մաքսային միության օժանդակությունն են ակնկալում։

Իհարկե, դա արվում է միայն Ադրբեջանի համար, որովհետև երկաթուղին  այդ երկրի երկու մասերի միացման տնտեսական օգուտն է ապահովելու, իսկ ճանապարհն էլ հսկելու են ովքե՞ր. դեռ հայտնի չէ։

Հետևություն 2-րդ.

ՀՀ առաջին պաշտոնյան մոռացել է, որ բացվող երկաթուղուն զուգահեռ՝ չի բացվում ՀՀ-ն և Արցախը կապող ճանապարհը։

Հակամարտող կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա և փորձելու են սկսել սահմանների դելիմիտացիան։

Իհարկե, դա արվում է հօգուտ Ադրբեջանի, որով արձանագրվում է տարածքային ամբողջականություն՝ առանց Արցախի մասին հիշատակման։

Բայց Ալմաթիի հռչակագիրը ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվել է Արցախի ինքնորոշման մասին վերապահումով, իսկ Ադրբեջանը ընդհանրապես չի վավերացրել այդ հռչակագիրը։

Հետևություն 3-րդ.

ՀՀ առաջին պաշտոնյան չի իմանում ՀՀ ԱԺ վերը նշված որոշման մասին և չարամտորեն խախտում է օրենքով նախատեսված վերապահման պահանջը, այսինքն՝ նրա կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը ապօրինի է, ոչ իրավական։

Ինչ վերաբերվում է դելիմիտացիային, ապա Բրյուսելի հանդիպման մասնակիցները գիտակցում են, որ գործընթացում կա ռուսական կողմը՝ յուր ճշգրիտ քարտեզներով, որոնք երբեք չեն օգնի ռուսների ազդեցությանը դեմ եղողներին, այլ կերպ ասած՝ առանց այդ քարտեզների, ամեն ինչ ավարտվելու է նոր պատերազմով։

Եվրոպական պաշտոնյան խնդրում է Իլհամին պաշտպանել նախկին Ղարաբաղի ինքնավար մարզի բնակիչների իրավունքները և անվտանգությունը։ Եվ դա այն դեպքում, երբ այդ ճիվաղի հրահանգով տեղի հայ բնակչությունն արդեն մի քանի ամիս գտնվում է բացարձակ բլոկադայի մեջ։

Հետևություն 4-րդ.

ՀՀ առաջին պաշտոնյայի անմիջական մասնակցությամբ փորձ է արվում ջնջել, ոչնչացնել հայկական երկրորդ անկախ պետությունը և Արցախի բնակիչներին մենակ թողնել ցեղասպան Իլհամի հետ։

Շառլ Միշելը հավաստիացնում է իրեն կարդացողներին, որ իրենք ետին նպատակներ չունեն, և այս ամբողջ գործընթացով ընդամենը փորձում են օգնել Անդրկովկասի պետություններին։

Իսկապես ծիծաղելի ազնվության էպիզոդ։Նույնիսկ թերուսները գիտեն, որ նման ստորացուցիչ կապիտուլյացիայի տանող եվրոպական վերնախավն ունի երկու նպատակ՝ ռուսների ռազմական ուժերի հեռացումն  Արցախից, Հայաստանից և Ադրբեջանի հետ էներգակիրների վաճառքի ավելացումը, որի մասին Եվրոպական Միությունը կնքել է համաձայնագիր` բավականին հավակնոտ ծավալներով։

Հետևություն 5-րդ.

ՀՀ-ը  և Արցախը վտանգի մեջ են  եվրոպական տնտեսական հետաքրքրությունների և հակառուսական հիստերիայի հետևանքով։

Որպես վերջաբան։

Հայկական պաշտոնական դիվանագիտությունը սնանկ է, ոչ հայրենասեր, ոչ պետականամետ, ոչ պրոֆեսիոնալ և ընդամենը սպասարկում է թուրքական  շահերը։

Ըստ իս՝ մեզ մատուցված հայտարարությունից զատ,  կան գաղտնի բաղադրիչներ, որոնք հանդիպման երեք մասնակիցները դեռևս չեն հանրայնացնում,  փորձում են փոքր, բազմաթիվ քայլերով խճճել իրավիճակը և այն հանգուցալուծել՝  ի վնաս մեր հայրենիքի։

Այդ հանդիպման հայ մասնակցի մասին կարելի է պնդել, որ նա պատրաստ է ստորագրել ցանկացած թուղթ, կապիտուլյացիա և կազմաքանդել հայկական պետականությունը։

Մի մոռացեք նրա՝ մեկ շաբաթ առաջվա  խոսքերը. «Ես կստորագրեմ թուղթ, որը չի համընկնի մեր ազգային շահերի հետ»։

Ի՞նչ պետք է անել։

Պետք է համախմբվել և իշխանությունից զրկել կապիտուլյացիա ծրագրողներին։

Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից՝ Հրայր Կամենդատյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բրյուսելում ամրապնդվել են Արցախում էթնիկ զտման/ցեղասպանության իրականացման և Հայաստանի վերացման հիմքերը․ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին

Հաջորդ գրառումը

Թուրքիայում ընտրությունների 2-դ փուլը կանցկացվի մայիսի 28-ին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայում ընտրությունների 2-դ փուլը կանցկացվի մայիսի 28-ին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական