Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բռնակալը ընդունակ է ամեն բանի

Հակոբ Ավետիքյան
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
126
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմ այս սյունակում նպատակ ունեի մեկ անգամ եւս անդրադառնալ ՀՀ ոստիկանությանը, նրա ապօրինի արարքներին, զանգվածային բռնություններին, խոշտանգումներին, ինչպես նաեւ անմակարդակ «պրոֆեսիոնալիզմին»: Սակայն Մայիսի 28-ին Սարդարապատի հուշարձանի տակ պատահած՝ իսկապես աննախադեպ միջադեպը ստիպեց ինձ լուսարձակը բացել Հայաստանում եւ ողջ աշխարհում մեզ ամոթանք բերած արարքի վրա, որտեղ ոստիկանությունը հետին գործիք չէր:

Ամենայն Հայոց Հայրապետի ու նրան ուղեկցող եկեղեցական դասի առաջ 2-3 անգամ ոստիկանական կենդանի պատնեշ կանգնեցնելու գործողությունը ցուցանեց պառակտումի, ատելության ու տխմարության այն վիճակը, որը հրահրվել ու շարունակում է հրահրվել իշխող խմբի ու դրա պարագլխի կողմից ընդդեմ հայ ազգի, հայկական ոգու, հավատալիքների, իղձերի եւ արժանապատվության: Դա նվաստացումն էր համայն հայության՝ հաչս մեզ ճանաչող բոլոր ազգերի, եկեղեցիների, կրոնների, պետությունների, բարեկամների ու թշնամիների:

Կարիք չկա վերհիշեցնելու Սարդարապատի համաժողովրդական ճակատամարտի համաձույլ առնչությունները Մայր աթոռ Ս. Էջմիածնի, Ամենայն Հայոց երջանկահիշատակ Հայրապետ Գեւորգ Ե կաթողիկոսի, Գարեգին Սրբազանի (հետագայում՝ կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո), մյուս հոգեւորականների միջեւ: Սակայն կարիք կա, ի լուր մերօրյա Բռնապետի ու նրա արբանյակների, որ խորհրդային տարիներից ի վեր մեր Հայրապետները եկեղեցական թափորով եղել են նույն վայրում, խունկ եւ աղոթք մատուցել ճակատամարտում ընկած հերոսների հիշատակին: Կարիք կա, քանզի Բռնապետն ու նրա հետեւորդները «սադրանք» են համարում Կաթողիկոսի ու հոգեւոր դասի ներկայությունը այնտեղ: Եթե սադրանք՝ ապա, ուրեմն, տասնամյակներ շարունակ մեր Եկեղեցին սադրել է: Սադրել է ո՞ւմ դեմ, խորհրդային իշխանությա՞ն, նախկին երեք նախագահների՞, ներկայի մեծատաղա՜նդ Սադրիչի՞…
Ո՞վ կարող է բացատրել, թե ո՞րն էր Բռնապետի նպատակը սարդարապատյան միջադեպի ստեղծման: Չէ՞ր կարող նա ազգին, եկեղեցուն ու պետությանը խնայել այդ խայտառակությունը:

Չէ՞ր կարելի արարողապետի միջոցով Հուշարձան ժամանելու պահը ճշտել, դասավորել: Եվ, մյուս կողմից, անկարելի՞ էր, գեթ այդ օրը, մի կողմ թողնելով միակը, մեծագույնը, բարձրագույնը, սրբազնագո՜ւյնը իրեն կարծելու հիվանդագին ախտը, համատեղ կազմակերպեր հերոսների հիշատակի ոգեկոչման արարողությունը: Խոմ Մայիսի 28-ը դեկտեմբերի 31-ը չէր, որ Բռնապետը կռիվ տար «թելեվիզորից» առաջինը ելույթ ունենալու համար:

Սարդարապատի ամոթալի միջադեպի հրահրումը, ոստիկանական փլվող պատնեշներ կանգնեցնելու, եկեղեցականների վրա ձեռք բարձրացնելու գաղափարը ծնվել է նույն ուղեղում, որի գիտական բնութագիրը կարող են տալ հոգեբույժները, թեեւ առանց մասնագիտական ախտորոշման էլ տեսանելի են ախտանշանները: Ապացույց՝ մեր մարդկային, տարածքային, քաղաքական ու քաղաքակրթական կորուստները, նաեւ՝ միասնականության կորուստը, այլեւ՝ արժանապատվության կորուստը:

Կորստաբեր է այս մարդը: Չզսպվելու պարագայում կորցնելու ենք բոլորս, ներառյալ նրա հետեւորդները, նրա հրահանգները կատարողները: Նա ընդունակ է ամեն բանի, անգամ՝ արյուն թափելու:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Հաջորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանը և մյուս քաղաքական ուժերի առաջնորդները շարժմանը միանալուց առաջ զգուշավորություն կցուցաբերեն. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Գագիկ Ծառուկյանը և մյուս քաղաքական ուժերի առաջնորդները շարժմանը միանալուց առաջ զգուշավորություն կցուցաբերեն. քաղաքագետ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայրս բանտախցում մենակ է․ նրա համար շատ ավելի կարևոր են ոչ թե բանտարկության պայմանները, այլ իր և մյուս հայերի ձերբակալության պատճառները․ Ռուբեն Վարդանյանի որդի

27/09/2025

Ուղիղ երկու տարի առաջ՝ 2023թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը: Նա և մյուս քրիստոնյա հայ գերիները շինծու...

ԿարդալDetails

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական