Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բաց նամակ՝ անծանոթ կարմիրբերետավորին. դու պետք է ներողություն խնդրես Գեղամից. Վահե Հովհաննիսյան

19/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դու շաբաթ օրը հրամայել ես քո կոլեգաներին՝ Գեղամ Նազարյանի գլուխը խփել գետնին։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշեցնեմ, որ քո գլուխը քեզ վրա է այն պարզ պատճառով, որ Գեղամի 18 տարեկան տղան գլուխ չի խոնարհել թուրքի առաջ։

Անծանոթ կարմիր բերետավոր. չկասկածելով քո ինտելեկտի վրա՝ ուզում եմ հիշեցնել, որ Օսվենցիմի «զոնդերկոմանդները» կազմված են եղել հիմնականում հրեաներից։ Նրանք են, որ խաբելով, սպառնալով, ուժի կիրառմամբ, ասել է թե՝ գլուխը գետնին խփելով, հրեաներին քշել գազային խցիկներ, հետո միացրել դրանք, հետո մարմինները գցել վառարանները։

Այնպես որ՝ անմարդկային արարքների շարքում քո արածը մեծ բան չէ։

Բայց գիտե՞ս, թե Օսվենցիմի «զոնդերկոմանդները» ինչով են նաև հայտնի. մի պահի նրանք դադարել են «հրամանի մեքենա» լինել, հիշել են, որ մարդ են, հրաժարվել են անմարդկային հրամաններ կատարել ու ապստամբել են։ Շատ հետաքրքիր պատմություն է, խորհուրդ կտամ՝ կարդաս։

Այս պատերազմին շատ ոստիկաններ զոհվեցին, և ընդհանրապես, ոստիկանը շատ հարգված ու կարևոր մասնագիտություն է։ Ես 28 տարեկանից աշխատել եմ մեր երկրի ամենակարևոր շենքերում ու շատ լավ տեղյակ եմ, թե մեր պետության համար բարդ փուլերում ինչ կարևոր դեր են կատարել ոստիկանները։ Վստահ եմ, որ երբ այս աբսուրդի թատերախումբը, որ իրեն իշխանություն է կոչում, վերադառնա կուլիսներ, ոստիկանը նորից կստանձնի իրեն վերապահված՝ օրենքի պահապանի դերը։  Բայց մինչ այդ, անծանոթ կարմիրբերետավոր, դու պետք է ներողություն խնդրես Գեղամից։ Ձևը դու ընտրիր՝ միջնորդավորված, զուսպ, հրապարակայնորեն, նույնիսկ՝ կոլեգաներիդ միջավայրում, որովհետև նրանց մեջ կարգին մարդիկ կան, որոնք շաբաթ օրը իրենց ընտանիքներում վատ են զգացել քո հրամանի պատճառով։

Չեմ ուզում ծանրաբեռնել քո մտազբաղ գլուխն այնպիսի թեմաներով, ինչպիսին է համակարգի մի մասնիկը լինելը, հրաման կատարելը և այլն։ Դրանց մասին ամբողջական փիլիսոփայական, իրավագիտական ուղղություններ կան, միջազգային հնչեղության հայտնի դատավարություններ։ Թեև մի օր եթե հանդիպենք ու կամենաս՝ կպատմեմ դրանց մասին։ Բայց պայմանը մեկն է՝ դու պետք է ներողություն խնդրես Գեղամ Նազարյանից»։

Մի´ արա դա իմ ասելով. քո ընկերների հետ նստիր, քննարկեք, խոսեք։ Եվ ընդհանրապես, մի´ վախեցեք իրար հետ խոսելուց։ Դա կհեշտացնի ապրելը և կհեշտացնի մեր ընդհանուր գործը։

Խոսեք, թե ինչո՞ւ է մեկ հոգու ցանկությամբ բանտում պահվում պրոֆեսոր Չարչյանը, որն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Հաստատ Չարչյանը ձեզնից որևէ մեկին, ձեզ շատ թանկ մեկին բուժած, փրկած կլինի։ Տղերքով սուրճ խմելիս նայեք իրար ու այդ հարցը տվեք։ Խոսեք, թե ինչու է թուրքը Երևանից 60 կմ հեռավորության վրա կրակում ու Սևանից 6 կմ հեռավորության վրա արդեն։ Ժամանակն է, որ բոլորս բոլորի հետ սկսենք խոսել։ Խոսեք, թե ինչո´ւ առնվազն հոկտեմբերի 19-ն Հայաստանը չհամաձայնեց պատերազմի դադարեցմանը։ Գուցե Հայաստանը համաձայն էր, բայց այն Մեկը համաձայն չէր, ու մենք դրանից հետո տվեցինք օրական 100 նոր զոհ, բազմաթիվ վիրավորներ ու Շուշին։

Համբերատար խոսենք նաև այն երասխավանցու, կութեցու հետ, որը քվեարկել է Նիկոլի օգտին, ու դրանից 20 օր հետո ասում է, որ «ընտրություններից հետո սկսել են շատ կրակել ու մենք անպաշտպան ենք»։

Խոսեք, թե ինչու են երկրի բոլոր կրթված մարդիկ արդեն ութ ամիս է՝ փողոցներում, իսկ դուք՝ նրանց դիմաց։ Խոսելը շատ կարևոր է. դա մի լավ բանի հաստատ կբերի։ Գլուխը գետնին խփելը, գլուխ թռցնելը դժվար բան չէ, դա կա ու կա։ Մանավանդ, որ այսպես շարունակվելու դեպքում թուրքը մեր պետության գլուխն է վերջնականապես գետնին տալու՝ Ամարասից մինչև Մեղրի ու Տավուշ։ Իսկ մինչ այդ կարևոր է   քո ներողությունը, գուցե դրանից սկսվի մեր պետության փրկությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Թալիբան»-ի 233 գրոհայինների ոչնչացման մասին

Հաջորդ գրառումը

Նոր մանրամասներ Երևանի կենտրոնում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ հնչած կրակոցներից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Նոր մանրամասներ Երևանի կենտրոնում՝ ԱԱԾ Երևանի վարչության մոտ հնչած կրակոցներից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական