Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի շուրջ սարսափելի գործընթացներ են ընթանում

03/02/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պատերազմից հետո արդեն չեմ հիշում որ այցելությունս էր Արցախ։ Եվ ամեն անգամ Արցախից վերադառնալիս մի քանի օր չեմ կարողանում ուշքի գալ։ Գիտեք, այնպիսի տպավորություն է կարծես այցելում ես շատ ծանր հիվանդ կամ վիրավոր մետրիմ հարազատիդ, ով պայքարում է կյանքի համար։ Հասկանում ես, որ պետքը կողքը լինես, որ պարտավոր ես նրան այցելել, որ հիմա նրան ավելի ես պետք քան երբևէ՝ նա ունի քո կարիքը։ Բայց այցելելը յուրօրինակ համարձակություն է պահանջում։ Ուժ և կամք պետք է ունենաս, որ այցելես անկողնում գամված հարազատիդ, տեսնես նրա տառապանքները, դեմքին՝ ժպիտի ու ծիծաղի փոխարեն, տեսնես ցավ ու տառապանք․․․

Այսօր մեր հաղթանակների ու ազգային իղձերի խորհրդանիշ Արցախը դարձել է պարտության, կորստի ու ցավի խորհրդանիշ։ Ու կարևոր չէ կոկիկ ու մաքուր Ստեփանակերտում էիր, հաղթական Շուշիում, Քարվաճառում էիր՝ Թարթառ գետի ափին կամ Մռովի ստորոտում, Հադրութի անտառներում էիր թե Արաքսի հավտում, դու քո տանն էիր, քո երկրի տերն էիր, թուրքից ազատագրած հայրենիքում էիր։ Դու քեզ հաղթանակած էիր զգում։ Հիմա մնացել է մի փոքրիկ հողակտոր։ Չես ուզում հավատալ, որ այնտեղ որտեղ դու տարիուկես առաջ մոմ ես վառել, հիմա թուրքն է, որտեղ քեֆ ես արել ու քաջերի կենացն ես խմել, հիմա թուրքն է, որտեղ զոհված ֆիդայու հուշաքարի առաջ գլուխ ես խոնարհել, հիմա թուրքն է․․․ Հիշում եմ, թե մի քանի տարի առաջ որքան էի ուրախացել, երբ Բերձորի կենտրոնական հրապարակի ժանգոտած լուսացույցը փոխեցին։ Միգուցե դանդաղ, բայց կյանքը կանոնավորվում էր, արդեն խաչմերուկում լուսացույց էր աշխատում, երթևեկություն էր կարգավորում։ Իսկ երեք օր առաջ ստիպված ժամից ավել այդ հրապարակում սպասեցի մինչև ադրբեջանցիների շարասյունն անցավ ու շարժվեց դեպի Քարվաճառ։ Քարվաճառ․․․ հայոց միջնաբերդ։ Ժամանակին Վայքունիկի մելիքներն այնքան հզոր էին, որ Ջրաբերդի մելիքներին օգնության էին հասնում, որ թուրքերից ու պարսիկներից պաշտպանվեն։ Իսկ հիմա Քարվաճառում մի քանի հայ հոգևորական է մնացել, որ թուրքի գերության մեջ հայտնված Դադիվանքում խունկ ծխեն ու առ աստված աղոթեն․․․

Մանուկյան Գեղամի հետ Արցախում էինք։ Զրուցել ենք զինվորականների հետ, թուրքի դիրքից մի քանի մետր հեռավորության վրա այգի մշակող շինականի հետ, գործարարների հետ, պատգամավորների ու զինվորականների հետ։ Երկար խոսել ենք Քաշաթաղի ու Աղավնոյի վարչական ղեկավարի հետ։ Մարդկանց խեղդում է անորոշության զգացումը։ Ի՞նչ է լինելու վաղը։ Ի՞նչ կարգավիճակ կունենա Արցախը, կվերադառնա՞ն Շուշի ու Հադրութ, որտեղո՞վ է անցնելու նոր «Լաչինի միջանցքը», որքա՞ն են մնալու ռուսները և վերջապես՝ ու՞ր է Հայաստանը։ Արցախի շուրջ սարսափելի գործընթացներ են ընթանում։ Հայաստանն ու Արցախը կապող հանգույցները հատիկ առ հատիկ քանդվում են։ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում, որ Արցախից ձեռք են քաշել։ Փորձում են իրենց դավաճանությունն արդարացնել պատմական փաստերն աղավաղելով ու նախորդներին բոլոր հնարավոր ու անհնար մեղադրանքներ առաջադրելով, ստելով, դեմագոգիայի նոր բարձրունքներ նվաճելով։ Հասարակությունը, մեծ մասամբ, իներտ է։ Այս ընթացքում Արցախը պոկում են Հայաստանից։ Թուրքերը միայն ճանապարհներ ու օդանավակայաններ չեն կառուցում։ Աղդամի խաչմերուկում նոր ենթակայան են կառուցել։ Ինչու՞․ ու՞մ համար։ Ինչը զենքով չնվաճեցին, փափուկ ուժով են ուզում կլանել։ Եթե նոր միջանցքը կառուցվի, Արցախը կդառնա կղզյակ թշնամական Ադրբեջանի խորքում։ Կառավարության ներկայացուցիչները մի քանի ամիս առաջ պնդում էին, որ այդ ուղղությամբ դեռ քայլեր չեն ձեռնարկվում, իսկ հիմա արդեն նոր ճանապարհի տեղն են որոշում․․․

Կանգնած ենք Արցախը կորցնելու վտանգի առաջ, լուրջ և իրական վտանգի առաջ․․․ Ի՞նչ անենք։ Կամ պետք է երեսներս շրջենք, որ չտեսնենք հոգեվարքի տառապանքները, կամ պետք է մեր եղբոր հետ լինենք, մեզանից կախված ամեն ինչ անենք, որ մեր խոցված եղբայրն ապաքինվի, ցավը փոխվի հույսի, իսկ հուսյը հաղթանակ երկնի։ Ինչու՞ եմ սա ասում։ Գիտեմ՝ դժվար է Արցախ գնալը։ Դժվար է հոգեպես։ Շատերը նաև Արցախ այցելելն այլևս անվտանգ չեն համարում։ Այդպես չէ, ճանապարհը բաց է։ Արցախում ձեզ սպասում են, հույսով սպասում են։ Տարվա մեջ գոնե մի անգամ, մի քանի օրով Արցախ այցելեք։ Արցախը մենակ մի թողեք․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է նախագահի թեկնածու

Հաջորդ գրառումը

Ոստիկանի վրա կրակողը ամեն օր առավոտից երեկո ուղեկցում է Ժիրայր Սեֆիլյանին. Ժիրայրը փայփայում է նրան․ Արմեն Բիլյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Ոստիկանի վրա կրակողը ամեն օր առավոտից երեկո ուղեկցում է Ժիրայր Սեֆիլյանին. Ժիրայրը փայփայում է նրան․ Արմեն Բիլյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական