Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Աշխարհն, այո, շուռ է եկել»,- իսկ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հեղինակությունն օրեցօր աճում է

13/03/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ճանաչված դրամատուրգ Արամաշոտ Պապայանի՝ անցյալ դարի 70-ականներին հեղինակած հայտնի պիեսի վերնագիրը շատ է պատշաճում մեր օրերին և ասես ճշգրիտ բնութագրում է կորոնավիրուսային աղետից հետո մեր տարածաշրջանին պատուհասած նոր արհավիրքը:

Աշխարհն, այո, շուռ է եկել, և այդ աշխարհն այսօր վճռականորեն և միակամ ելել է մոլորակի մի գերտերության և նրա առաջնորդի դեմ, որոնց անուններն են՝ Ռուսաստան և Վլադիմիր Պուտին:

Պատճառներն առավել քան հայտնի են. Ռուսաստանը, որպես հզոր երկիր, որպես տարածաշրջանում խաղաղության պահպանման համար նախանձախնդիր պետություն, իրեն վտանգված էր զգում արևմտյան տերությունների կողմից իր ազդեցության գոտում, իր քթի տակ՝ Ուկրաինայում, սպառազինությունների կուտակմամբ և ցանկանալով պաշտպանել իր երկրի շահերն ու հեռու վանել մահաբեր վտանգը՝ փետրվարի 23-ին դիմեց հատուկ գործողությունների:

Բացի այդ, 2014 թվականին, նույն այդ Արևմուտքի օգնությամբ Ուկրաինայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի շնորհիվ իշխանությունը զավթած ազգայնականներն սկսեցին բոլոր միջոցներով հալածել ուկրաինաբնակ ռուսներին՝ ավելի քան ութ տարիների ընթացքում, նաև՝ քրեական տարրերի օգնությամբ, կազմակերպելով տասնյակ հազարավոր ահաբեկչություններ և սպանություններ:

Վերջին ժամանակաշրջանում իրավիճակը Դոնեցկում և Լուգանսկում անտանելի էր դարձել: Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց, որ ճանաչում է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը:

Աշխարհը կոշտ արձագանքեց ռուսաստանյան գործողություններին: Ռուսաստանի դեմ Արևմուտքի՝ մի քանի հազարի հասնող ֆինանսատնտեսական այլ բնագավառներ ներառող պատժամիջոցները նպատակ ունեին կազմաքանդելու և կաթվածահար անելու Ռուսաստանի տնտեսությունը:

Բայց այս ամենին զուգահեռ՝ Ռուսաստանի կառավարությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, անհետաձգելի միջոցառումներ է ձեռնարկում պատժամիջոցների դեմն առնելու և տեղական արտադրությունն ու մյուս ոլորտները զարգացնելու ուղղությամբ: ՌԴ նախագահն իր բազմաթիվ հեռուստաելույթներով անկեղծ երկխոսություն է ծավալում երկրի բնակչության հետ, նրանց կոչում է դառնալ անկախ և ինքնուրույն, այլևս կախման մեջ չգտնվել, այսպես կոչված, արտասահմանյան ապրանքներից, զարգացնել տեղական արտադրությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, մյուս ճյուղերը: Այս անմիջականության շնորհիվ Վլադիմիր Պուտինի վարկանիշը վերջին շրջանում շարունակում է անշեղորեն աճել՝ արդեն վաղուց հատելով 75-ից ավելի տոկոսի շեմը: Մարդիկ հատկապես ոգևորված են, որ իրենց նախագահը հուսադրում է երկրի բնակչությանը, խոստանում մենակ չթողնել իրենց, քաջալերում է տեղական արտադրողներին, իսկ կառավարությունն էլ նախագահի ցուցումով արդեն մի շարք քաջալերող օրենքներ է ընդունել:

Ռուսաստանի քաղաքացիների հետ իմ բազմաթիվ զրույցները վկայում են, որ Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին երկիրը շոշափելի արդյունքներ է գրանցել տնտեսության բազմաթիվ բնագավառներում: Այսօր շատերն են հիշում 90-ականներին Ռուսաստանում տիրող ամենաթողությունն ու անօրինականությունները, Ելցինյան տարիների խեղճուկրակ, կաթվածահար վիճակը, ինչը նման հզոր երկրի համար խայտառակություն էր: Հիշատակության արժանի է նաև այն փաստը, որ ըստ մի շարք անկախ փորձագիտական հետազոտությունների արդյունքների՝ ռուսաստանցիների գերակշիռ մասը ցանկանում Է, որ հաջորդ նախագահական ընտրություններում հենց Վլադիմիր Պուտինը վերընտրվի նախագահի պաշտոնում:

Ինձ հետ զրույցի ընթացքում Ռուսաստանի ապագայի հանդեպ մտահոգ մարդիկ կարծիք էին հայտնում, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքը համապատասխանում Է իրենց շահերին և ցանկանում են, որ նա նախագահ մնա նաև 2024 թվականից հետո: Ռուսաստանաբնակ հազարավոր գործարարներ չեն ցանկանում երկրի կառավարման ղեկը հանձնել անփորձ ու հասարակության լայն շերտերի կողմից չճանաչված մեկի, կորցնել տարիների ձեռքբերումները, իրենց տրված այն հնարավորությունները, որոնք արդար քրտինքով վաստակել են Վլադիմիր Պուտինի նախագահական ժամանակաշրջանում: Իմ շատ զրուցակիցներ ասում էին.

– Պուտինը շատ խելացի, չափից ավելի փորձառու քաղաքական գործիչ է, աշխարհի շատ երկրներ կերազեին նման առաջնորդ ունենալ, դրա համար էլ որոշ ուժեր ամեն ինչ անում են, որ քանդեն Ռուսաստանը: Բայց մենք համոզված ենք՝ ոչինչ չի հաջողվի նրանց:

Շատերը այսօր էլ լավ հիշում են 2020-ի հուլիսի 1-ին կայացած Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, նրանք նշում են, որ Ռուսաստանի նման բազմամիլիոն ու բազմազգ երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է կայունությունն ու խաղաղությունը, և համոզմունք են հայտնում, որ նշված կայունության ու խաղաղության ամենահուսալի երաշխավորն ու պաշտպանը շարունակում է մնալ Վլադիմիր Պուտինը: Շատերը նաև կողմնակից էին ՌԴ Պետդումայի հաստատած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս 2024 թվականին կրկին առաջադրվել նախագահի թեկնածու: Արևմտյան հազարավոր պատժամիջոցների տակ կքած Ռուսաստանն այսօր շարունակում է շարժվել առաջ:

Նախագահ Վլադիմիր Պուտինը աներեր է իր որոշման մեջ՝ տարածաշրջանը պետք է զինաթափվի Արևմուտքի զինապահեստներից, տարածաշրջանը պետք է վերջնականապես թոթափի պատերազմի վտանգները, ինչի ուղղությամբ հատուկ գործողությունները շարունակվում են:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի՝ ՀՀ֊ին ներկայացված 5 կետերը (ոչ պաշտոնական տվյալներ)

Հաջորդ գրառումը

Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլև՝ նողկանք

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025
Միջազգային

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025
Նորություններ

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլև՝ նողկանք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Ռուսաստանի հետ  30-օրյա հրադադաը համաձայնեցվի, Կիևը պատրաստ է ուղիղ բանակցությունների գնալ Մոսկվայի հետ. հայտնել է Զելենսկին Թրամփին

10/05/2025

Զելենսկին Թրամփին ասել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների. գրում է Axios-ը։ Պեսկովն ասել է, որ Մոսկվան...

ԿարդալDetails

Տեսանյութ. Հնդկաստանի և Պակիստանի միջեւ հրադադարը տևեց ընդամենը 2 և կես ժամ. ռազմական գործողությունները վերսկսվել են

10/05/2025

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական