Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ադրբեջանի՝ ՀՀ֊ին ներկայացված 5 կետերը (ոչ պաշտոնական տվյալներ)

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի։ Նույն պահին Թուրքիայում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը՝ նշելով, որ խաղաղության հաստատման համար իրենք Հայաստանին են փոխանցել 5 կետանոց պահանջներ։ 

● Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում։ 

● Հայկական զորքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, «անկլավներից», խոսքը Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է։ 

● Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա։ 

● Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ 

● Ադրբեջանի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։ Սա թուրք-ադրբեջանական կողմի պատկերացրած հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզն է։