Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ազգային հենասյուն Սուրբ Էջմիածնի դեմ այս անպատշաճ համառումը…

Գեղամ Մկրտչյան
01/08/2025
- 1 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
27
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն դեպքում, երբ առանց այդ էլ անանդորր մեր տարածաշրջանի երկնակամարում աշխարհաքաղաքական անհանգստության ամպեր են կուտակվում, Հայաստանի վարչապետի պաշտոնը վարող անձը հերթական կեղծ օրակարգն է համառորեն շարունակում մեզ պարտադրել: Իր կառավարող խմբի եւ հանրության ուշադրությունն ու էներգիան շեղելով դեպի Ամենայն Հայոց կաթողիկոսի կյանքի մի նուրբ կողմը, մեզ պահելով դրա հետ կապված ինտրիգային եւ հերթական պառակտիչ լարվածության մեջ: Ու ընդսմին տարածվում է այս հրահրիչ գործելակերպի հետ կապված երկու միֆ: Առաջինը՝ թե այս շարունակվող եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք անհարգալից ներխուժումով ուղեկցված, դրա կրկնությունը եւս խոստացող հարձակումը միայն կաթողիկոսի ու նրա որոշ «հովանավորյալ» «հանցավոր» հոգեւոր հայրերի դեմ է, ո՛չ մեր Եկեղեցու: Եվ երկրորդ՝ թե այս ամենը կազմակերպողը ոչ թե վարչապետ, այլ հայ քրիստոնեական հավատավոր հոտի մի «շարքային» անդամ, Հայ եկեղեցու մի զավակ Նիկոլ Փաշինյանն է… Կարծես մանկապարտեզի երեխաների են փորձում մոլորեցնել:
Բայց շարունակենք:

Երբ մեկը պետական իշխանություն է ստանում, նրան տրվում են իրավունքներ եւ պարտականություններ: Ընդ որում իրավունքներն էլ տրվում են ոչ իբրեւ նվեր ու առավելություն, այլ ընդամենը որպես պարտականությունները կատարելու, իրենից պահանջվող ծառայությունը հաջողելու միջոց ու հնարավորություն: Իրավունքների  այլ նպատակով օգտագործումը, չարաշահումը կամ վերազանցումն անընդունելի,  դատապարտելի է, որոշակի դեպքերում նաեւ օրենքով պատժելի:

Ցավում եմ, որ կարիք կա հերթական անգամ պարզաբանելու, կրկնելու հետեւյալ պարզ իրողությունը: Վարչապետը միայն Հայաստանի Հանրապետության, այսպես կոչված «իրական Հայաստանի» համար եւ փոխանցվող, ժամանակավոր պաշտոն է, իսկ կաթողիկոսինը՝ հա-մա-հայկական՝ ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, ու ցկյանս… դրանից բխող բոլոր հետեւանքներով: ժամանակավոր եւ միայն ՀՀ պաշտոնյա որեւէ վարչապետ իրավասություն չունի համահայկական կառույցի ընտրած, սրբալույս մյուռոնով օծված կաթողիկոսի «դատելու», նրա  փոփոխության, ընտրության եւ այլ հարցերում: Առավել եւս երբ դու ուժայինների զորքով կամ թեկուզ անհաշտ բազմությամբ արշավում ես համայն հայության սրբավայր եւ երկյուղածության տարածք Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, ինչը լոկ թշնամին կարող էր անել, դա ըստ էության արդեն միայն կաթողիկոսի կամ որեւէ հոգեւորականի դեմ չէ: Դա արտառոց անպարկեշտ արշավ է մեր ավելի քան 1700-ամյա ազգապահ կառույցի ու մեր ազգային զգացմունքների դեմ, որի համար անպայման օրենքով խիստ պատասխանատվություն պետք է նախատեսված լինի:  

Փորձելով ներկայանալ այս դեպքում ոչ իբրեւ վարչապետ, այլ իբրեւ Հայ Առաքելական եկեղեցու մի հետեւորդ (որին ես էլ արդեն կասկած հայտնելու իրավունք ունեմ), դու օգտագործում ես վարչական լծակները՝ ԱԱԾ, ոստիկանություն, հետագայում պետական աշխատողների մասնակցության ենթադրելի հարկադրում… Մինչդեռ Հայ եկեղեցու մի զավակը թեկուզ եթե ինչ-որ կարծիք կարող է հայտնել կաթողիկոսի անձի մասին, միայն խոնարհաբար կարող է մտնել այդ տարածքը:

Ի վերջո, ասվել է, չէ՞՝ թող առաջինը «քար նետի» նա, ով անմեղ է… Եվ մանավանդ եթե այդպես չէ, մի՛ դատիր, որ չդատվես:

Ուր է թե երկրի ներկա առաջին պատասխանատուն այսպես հետեւողական լիներ ամեն ինչում Հայաստանի ու հայ ազգի շահերը մինչեւ վերջ պաշտպանելու հարցում: Ամեն օր երկիրը մի նոր հակագաղափարով ու սկանդալով ցնցելու փոխարեն առավելագույնս կենտրոնանար իր ուղղակի պարտականություները կատարելուն եւ եթե կարող էր՝ իր ու պետական ապարատի ջանքերն ուղղեր, նաեւ, երկրի համար իր իսկ թույլ տված սխալների ծանր հետեւանքների գոնե հնարավորինս մեղմմանը:

Իսկ պաշտոնապես իր իրավասությանն ուղղակիորեն չվերաբերող հարցում այս անհասկանալի համառությունը դժվար է այլ կերպ պատկերացնել, քան որպես ինչ-որ անձնական վրեժխնդրություն կամ ինչ-որ հատուկ, նպատակային ծրագիր…  

Ցավոք, Մայր Աթոռի դեմ նոր արշավի ինտրիգը գրելուս պահին դեռ մնում է: Ուստի դիմեմ իր ետեւից հարկադրված կամ անկեղծորեն գնալ ցանկացողներին՝ մի՛ տրվեք այդ վտանգներով լի քայլին: Դա Աստծո Միածնաէջ տունն է, որտեղ կարելի է մտնել միայն խոնարհ ու աղոթական մտքով: Աստծո տուն ամբոխամիտ խուժելու հարցում վախեցեք Աստծո անշրջանցելի  զայրույթից:   

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան  

Հաջորդ գրառումը

Հրաչյա Պողոսյան. մարդասիրության եւ հայրենասիրության արժանապատիվ օրինակ 

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Հրաչյա Պողոսյան. մարդասիրության եւ հայրենասիրության արժանապատիվ օրինակ 

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Քանի որ նախաքննությունը Սրբազան պայքարի գործով ավարտվեց, սկսեմ պատմել ձեզ ճշմարտությունը․ Հովհաննես Խուդոյան

11/08/2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը ձեզ կազատի: ՄԱՍ Ա Քանի որ նախաքննությունը...

ԿարդալDetails

ՀՀԿ ԳՄ հայտարարություն

11/08/2025

Թրամփը հայտարարել է ուրբթա օրը ՌԴ մեկնելու մասին

11/08/2025

Սևանի թերակղզու խաչմերուկում հարյուրավոր տաքսու վարորդներ բողոքի ակցիա են իրականացրել

11/08/2025

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված կալանքը իրավաչափ է. Գլխավոր դատախազություն

11/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական