Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օսկանյանի նպատակն այն է, որ այս կոնֆլիկտը չստանա լուծում, հավերժ շարունակվի, իրենք էլ անընդհատ փորձեն խաբել մեր ժողովրդին. քպ-ական պատգամավոր

25/09/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանական շրջիկ թափառախումբը վերջին երկու տարիներին լծված էր Ադրբեջանի 2020թ․ի սանձազերծած պատերազմը արդարացնելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությանը, պատերազմ հրահրելու հարցում մեղավոր կարգելու «նվիրական» գործին՝ ի թիվս այլ անհեթեթությունների նաև պնդելով, թե Ադրբեջանը ստիպված է եղել հարձակվել, քանզի իբր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բանակցությունները սկսում է սեփական կետից։ Հիմա այս նույն խմբակը, ի դեմս քոչարյանական աբոզի կարկառուններ Վարդան Օսկանյանի և Արթուր Ղազինյանի, պնդում է, որ օր առաջ պետք է իշխանափոխություն լինի, պետք է փոխել բանակցողին, որպեսզի նոր բանակցողը սկսի սեփական կետից՝ այդպիսով հետաձգելով հնարավոր պատերազմը։ Տրամաբանությու՞ն։ Չէ՛, չենք լսել։

Այո-այո՛, նույն այն Օսկանյանը, որը տակավին սույն թվականի օգոստոսի 30-ին հրապարակած իր հոդվածում գրել էր, որ 2020-ին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Փաշինյանի՝ սեփական կետից բանակցությունները սկսելու պատճառով, ընդամենը 18 օր անց պնդում է, որ պետք է բանակցողին փոխել, որ վերջինս բանակցությունները սկսի սեփական կետից, որ պատերազմ չլինի։ 

Թե՛ Օսկանյանը և թե՛ Ղազինյանը չեն խորշում նաև հերթական արդարացումը հրամցնել «եղբայրական» Ադրբեջանին արդեն վերջին ագրեսիան սանձազերծելու համար։ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա սեպտեմբերի 13-ի հարձակումը վերջիններս արդարացնում են մի «անմեղ» ենթադրությամբ, որ Ալիևը թերևս հարձակվել է, քանի որ Փաշինյանի կողմից նրան ենթադրաբար տրվել են բանավոր խոստումներ։ Դե խեղճ Ալիևն էլ ի՞նչ աներ։ Ստիպված հարձակվել է։ Ըստ Օսկանյանի՝ կաշկանդված են նաև այդ ենթադրյալ «բանավոր խոստումներին» ներկա գտնված կողմերը։ Ի՞նչ խղճով միջամտեն։ Ըստ այդմ՝ բոլոր կողմերի գործողությունները և/կամ անգործությունն արդարացված է, բացի Հայաստանից։ Մեղավոր է Հայաստանը։ Ագրեսիայի ենթարկված Հայաստանը։

Տրամաբանական շղթաներ կառուցելու մեծ վարպետ Օսկանյանը նաև հերթական անգամ խոսում է իշխանությունների՝ «դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մասին տարրական գիտելիքներից շատ հեռու» լինելուց՝ ընդգծելով բանակցային գործընթացում իր երկարատև փորձը։ Այստեղ իհարկե կարելի էր հիշել, որ թերևս այդ բազմամյա լրջագույն փորձի շնորհիվ էր, որ 1999 թվականին հոկտեմբերի 27-ից հետո ստորագրվեց Ստամբուլյան խարտիան, որով փաստացի ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բազմամյա փորձի շնորհիվ էր, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր բնօրրանում ինքնորոշվելու իրավունքի հարցը վերածվեց պրիմիտիվ տարածքային վեճի, այդ փորձի շնորհիվ էր, որ բանակցվեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում նախատեսող Ընդհանուր պետության տարբերակը, այդ փորձի շնորհիվ էր, որ պատրաստակամություն հայտնվեց փոխանակել Մեղրին Լեռնային Ղարաբաղով, և վերջապես այդ բազմամյա փորձի շնորհիվ էր, որ համաձայնեցվեցին Մադրիդյան սկզբունքները՝ ամրագրելով ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման շրջանակներում։ Փորձ մի ասա, փորձանք ասա։ Բայց էդ հիշողությունները թողնենք մեկ այլ առիթի համար։

Իսկ իրականությունն այն է, որ ոչ միայն մեծարգո Օսկանյանի, այլ, առհասարակ, այս խոսույթի հիմնական հեղինակների և առաջ մղողների նպատակն այն է, որ այս կոնֆլիկտը չստանա լուծում, հավերժ շարունակվի, իրենք էլ, նման լոլոներ կարդալով, անընդհատ փորձեն խաբել մեր ժողովրդին՝ նորանոր աղետներ բերելով մեր երկրի, մեր ժողովրդի գլխին։ Բայց մեր հանրությունն այլևս առաջվա միամիտը չէ, և մարած պարտատոմսի վերածված հարգարժան տիկնանց և պարոնների պիտանելիության ժամկետն անցած այս լոլոներն այլևս դատապարտված են անտեսման»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սա խայտառակություն է Հայաստանի համար». Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ իր անդամներին թուրքերին արտահանձնելու մասին. Aurora news

Հաջորդ գրառումը

ՏԻՄ ընտրություններին 26 տոկոս մասնակցություն է եղել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հրապարակախոսություն

Արթուր Օսիպյանը 16-րդ օրն է արդեն՝ հացադուլի մեջ է. նա բանտից նամակ է ուղարկել

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
Հրապարակախոսություն

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
Հաջորդ գրառումը

ՏԻՄ ընտրություններին 26 տոկոս մասնակցություն է եղել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական