Վաղը ՊԱՏԵՐԱԶՄ ԷՐ… Ու դեռ մայրերի ողբը չդադարած՝ այլ մայրեր ողբացին…. Գնալու եմ Եռաբլուր, իսկ Եղբայրական պանթեոն՝ մի օր անպայման…. Սերը շատ կամ քիչ չի լինում. այն կամ կա կամ ոչ։ Հանուն Հայրենիքի արածն էլ չափման միավոր չունի։ Եղկելի ու բարոյազուրկ են մրցման մեջ մտածները, կոկորդ պատռողները, նիկոլներից զատ, այլոց մեղավոր կարգողները։
Հ.Գ. տեսանյութը մեր տան պատշգամբից է արված։ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ն է, ժամը 15։56։ Շատերի երեխաները, այդ թվում նաև իմ՝ գտնված չէին…
Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյան