Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սրբազան պայքարն իր ամբողջ առաքելությամբ ուղղված է ազգային պետության կերտմանը

10/06/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ։

2024-ը աջ շրջադարձի տարի է, ինչը հատկապես դրսևորում ստացավ երեկ ավարտված Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների տեսքով։

Ինչպես կանխատեսում էի դեռ մեկ տարի առաջ, ընտրություններում աննախադեպ դրական արդյունքներ ապահովեցին աջ ուժերը, որոնց հատկապես ուլտրասեգմենտը Երկրորդ աշխարհամարտից ի վեր գտնվում էր եվրոպական քաղաքականության լուսանցքից դուրս:

Անգամ ձայների մեծամասնություն ստացած «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը», լուրջ վտանգ զգալով, ստիպված էր մի շարք հարցերում, մասնավորապես՝ կլիմային ու միգրացիային վերաբերող, աջացենտրիստական դիրքերից ավելի աջ տեղափոխվել: Հետևաբար, ԵԺԿ-ի համար սա ինչ-որ իմաստով Պյուռոսյան հաղթանակ է: Եվրոպական մի շարք քաղաքագետներ արդեն խոսում են այն մասին, որ կուսակցության առաջնորդ ֆոն դեր Լյաենի համար ստեղծվում են բավականին անբարենպաստ պայմաններ՝ հատկապես պրոուկրաինական կուրսի իրականացման մասով:

Եվրոպայում ավանդական քաղաքական ճարտարապետության արմատական փոփոխության մասին են վկայում նաև ֆրանսիական խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ անցկացնելու Մակրոնի որոշումը, Շոլցի հռետորաբանական նահանջը, իտալական ուլտրաաջ ուժերի լեգիտիմության թռիչքաձև աճն ու բազմաթիվ այլ միկրո- ու մակրոգործընթացներ:

Ստեղծված պատկերը մեզ հետաքրքիր է երկու ասպեկտներով:

1. Էապես կրճատվելու է Բրյուսելի կողմից Հայաստանի գործող իշխանությունների ծայրահեղ-լիբերալ կուրսին ուղղված աջակցությունը: Որքան ուժեղանա աջ ճակատը ԵՄ-ում, այնքան ավելի մեծ դժվարությամբ են կայացվելու նման որոշումները:

2. Որոշակի խնդիրներ կարող են առաջանալ ԵՄ-Ադրբեջան գործակցության դաշտում: Ֆոն դեր Լյաենը հայտնի է Բաքվի հետ տնտեսական ու, մասնավորապես, էներգետիկ, կապերի զարգացմանն ուղղված ջանքերով: Ստեղծված իրավիճակում, գտնվելով աջերի ճնշման տակ, նա ստիպված է լինելու ավելի մեղմացնել սեփական հակառուսականությունը, ինչը հեռանկարում կարող է հանգեցնել եվրոպական շուկայում ռուսական գազի կշռի աճի (հատկապես որ այսօր էլ մատակարարումները շարունակվում են՝ օրական 40-45 մլն խմ ծավալով): Ակնհայտ է, որ այսպիսի հեռանկարը Բաքվի համար գոտքատեղից ներքև հարված է լինելու:

Գալով Սրբազան պայքարին՝ նշեմ, որ այն իր ամբողջ առաքելությամբ ուղղված է ազգային պետության կերտմանը: Հաշվի առնելով աշխարհում աջ գաղափարախոսության շարունակական տարածումը (ինչն արդեն նկատելի է դառնում նաև ԱՄՆ-ում), Սրբազան պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջ:

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեհրանը դեմ է ցանկացած նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունը եւ սահմանները

Հաջորդ գրառումը

Սպшնություն՝ Մաշտոցի պողոտայում. գիշերը մի խումբ անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026
Հրապարակախոսություն

Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Քպ-ի տարածած տեսանյութը վստահաբար ստեղծել է հենց իշխանությունը՝ անվավեր ճանաչելու առաջիկա ընտրությունների արդյունքները. Նաիրի Հոխիկյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Նիկոլը դատապարտված է. նա հեռանալու է. Կարպիս Փաշոյան

18/05/2026
Հաջորդ գրառումը

Սպшնություն՝ Մաշտոցի պողոտայում. գիշերը մի խումբ անձանց միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական