Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.
«Բոլորը գիտեն, թե ինչու են դատավորներին գործից հանում, բայց ոչ ոք դրա մասին չի բարձրաձայնում: Գիտեն նաև հաջորդ հրաժարական տվողին:
Մի հարց՝ Սերգեյ Մարաբյանին․ Սերգե՛յ ջան, դուխդ հերիքեր, որ Աշոտյանին թողնեիր, մի բան կունենայիր թոռներիդ պատմելու: Հիմա ի՞նչ ես պատմելու»:
Ինչպես հայտնի է, այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: