Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը պետք է հստակ անդրադառնա Երևանի  ընտրություններին. չանել դա` նշանակում է օտարվել իրականությունից

31/08/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ Հայաստանը Փաշինյանը չէ. գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է։

Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել։ Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն, կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է։

Բայց հարցն ունի այլ շերտեր։ Որպեսզի մենք ունենանք արդյունք, պետք է ճիշտ ձևակերպել, պայմանական ասած, արդեն սեպտեմբերի 3-ի մեր անելիքը։

Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ Հայաստանը Ն. Փաշինյանը չէ։

Ըստ այդմ.

1. Ոչնիկոլական Հայաստանը ձգտում է խելամիտ լուծումների, կայուն խաղաղության։ Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացմանը։

2. Ոչնիկոլական Հայաստանը բարձր է գնահատում միջնորդների ջանքերն ու նաև փաստում է, որ դրանք դեռևս չեն տալիս արդյունք, հետևաբար պետք է փոխվի բանակցային նարատիվը։

3. Սեպտեմբերի 3-ից պետք է ձևավորվի «նոր հարթակը»։ Դա չի նշանակում լուսնից իջած ինչ-որ նոր մարդիկ։ Դա նշանակում է իրական ասելիք, իրական պայքարողներ, իրական գրագիտություն, տարբեր միջավայրերում իրական հեղինակություն ունեցող անվանացանկ՝ բոլոր սերունդների ներկայացուցիչներով, և որոշումների կայացման նոր մեխանիզմներ։ Հին, մաշված  ճանապարհով՝ բարձր գոռացողների, սեզոնային լռողների, շատ փող կամ պատվո կոչումներ ունեցողների «ձայնի իրավունքով», ոչ մի լավ բան դուրս չի գա։ Նախկին հարթակներից պետք է վերցնել միայն լավը, գումարել նոր դեմքեր՝ պայքարով ու սկզբունքներով վաստակած։

4. Սեպտեմբերի 3-ից պետք է ձևավորվի նոր ասելիքը։ Հստակ ձևակերպումների, հստակ դրվող խնդիրների կարիք կա՝ այնպիսիք, որոնք հասկանալի և ընդունելի կլինեն լայն հանրության և բոլոր ընտրազանգվածների համար։

Դրանք հետևյալ ձևակերպումներն են.

ν  Ա. թույլ չտալ պատերազմ (նիկոլական այս ընթացքը տանում է պատերազմի)

ν Բ. թույլ չտալ հայրենազրկում (նիկոլական այս ընթացքը տանում է հայրենազրկման)։

Այս պարզ գաղափարներով  սկսել ներհանրային երկխոսությունը։ Մնացած բազմաթիվ հարցերը՝ պրոցեսի ընթացքում։

5. Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը պետք է հստակ անդրադառնա Երևանի  ընտրություններին։ Չանել դա` նշանակում է օտարվել իրականությունից։ Հանրահավաքը պետք է տա հստակ ուղերձ. Մասնակցել, գնալ ընտրության՝ մերժել ՔՊ-ին։ Քվեարկել Նիկոլի ուժին՝ նշանակում է Երևանի դռները բացել հակառակորդի առաջ։ Սա է ճիշտ  մթնլորտի ձևավորման ճանապարհը։ Ընդ որում ոչ թե անհատապես մերժել Ավինյանին, այլ՝ այն ուժին, որով նա մասնակցում է։ Սա թեկնածուների միջև ընտրություն չէ, սա պետության ապագայի ընտրությունն է։

6. Սեպտեմբերի 2-ին` օրվա առաջին կեսին, տեղի է ունենալու նաև մեկ այլ կարևոր ակցիա Արցախի ներկայացուցչության դիմաց։ Պետք է թեկուզ 10 րոպեով, թեկուզ մեր լուռ, բայց կարևոր  ներկայությամբ լինենք այնտեղ՝ փաստելու Արցախի անկախությունը, և փաստելու համատեղ պայքարը Արցախի մեր հայրենակիցների հետ։ Սա շատ կարևոր է։

7. Հասնել այն մթնոլորտին, որ սեպտեմբերի 3-ից սկսած՝ նախորդ օրվա ուղերձների մասին այլևս չդադարող «հանրահավաքներ» լինեն մարդկանց տներում, բակերում, հիմնարկներում, տրանսպորտում՝ ամենուր։

Սեպտեմբերի 3-ից սկսած՝ ահռելի ծավալի իրական գործ կա անելու։ Ազգային մեքենան պետք է վերջապես լծվի աշխատանքի։ Ցանկացած գաղափար լավ է, երբ գործի է դրվում»,-գրել է Հովհաննիսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածը գործում է երթևեկության սահմանափակումներով

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի հիմնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի տարածքը ազատել հայերից․ Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական