Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»

03/05/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ, հրապարակել է մամուլի ազատության ամենամյա համաշխարհային վարկանիշային աղյուսակը։ 

Ինչպես նշում է կազմակերպությունը, ամբողջ աշխարհում ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը շարունակում է արագորեն վատթարանալ. լրագրողների վրա հարձակումների թիվն աճում է, ինչպես նաև ավելանում է այն երկրների թիվը, որտեղ լրատվամիջոցների աշխատողների աշխատանքային պայմանները բնութագրվում են որպես «աղետալի»:

Ինչպես երևում է կազմակերպության ամենամյա վարկանիշից, անցյալ տարի աշխարհի 36 պետություն հայտնվել է այն երկրների շարքում, որտեղ անկախ լրագրությունը գործնականում անհնար է։ Սա ռեկորդ է վերջին տասը տարվա ընթացքում։

Ընդհանուր առմամբ վարկանիշում ներառված է 180 երկիր, որոնց շարքում Հայաստանը  71.6 միավորով 43-րդն է: Մեր երկիրը, նախորդ տարվա համեմատ, գրանցել է դիրքի բարելավում՝ 49-րդ հորիզոնականից բարձրանալով 43-րդը:

Վարկանիշի հեղինակները նշում են, որ «չնայած բազմակարծության միջավայրին, լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճի և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի հետ կապված»։

Հեղինակաները նշում են, որ «Հայաստանում լրատվամիջոցների բևեռացումը արտացոլում է քաղաքական դաշտի բևեռացումը. շատ լրատվամիջոցներ կապված են 2018 թվականից հետո ի հայտ եկած քաղաքական առաջնորդներին, իսկ մյուսները հավատարիմ են մնում նախկին օլիգարխներին, բացի այդ, միայն մի քանի լրատվամիջոց է անկախություն ցուցաբերում»:

«Հայկական մեդիա դաշտում հատկապես զգայուն է երկու քաղաքական թեմա՝ Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները և Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների լարվածությունը։

Որոշ քաղաքական խմբեր ապատեղեկատվական գործողություններ են իրականացնում և թիրախավորում լրագրողներին։ Չնայած զրպարտության ապաքրեականացմանը և ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունը երաշխավորող օրենսդրության կիրառմանը, ոլորտը կարգավորող իրավական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին: Վերջին բարեփոխումները չեն լուծել ապատեղեկատվության հետ կապված խնդիրները:

Պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է կառավարության կողմից (պատասխանելուց հրաժարվելը, ուշացումները և այլն):

Լրատվամիջոցների մեծ մասը վերահսկվում է քաղաքական շարժումներին մոտ կանգնած մարդկանց կողմից կամ աջակցում է ազդեցիկ հասարակական գործիչների: Մինչդեռ պետական լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության հասցեին որևէ քննադատությունից։

Լրագրությունը, որպես մասնագիտություն, անարգված է և ենթակա է հատկապես անհանգստացնող ատելության խոսքի: Քաղաքական էլիտաների հակալրատվական հռետորաբանությունը, որը լրագրողներին մեղադրում է «կոռուպցիայի» և հակառակորդների ծառայության համար, ստեղծում է անհանդուրժողականության մթնոլորտ, որը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը։ Նրանք մշտապես ենթարկվում են վիրավորանքի, հարձակման, ինչպես նաև զրպարտության վերաբերյալ վարույթների, ինչը ամրապնդում է ինքնագրաքննությունը:

Ադրբեջանի հետ սահմանին բախումները բարդացնում են լրագրողների աշխատանքը. ավելին, լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշումների, վիրավորանքների և բռնությունների ինչպես իշխող կուսակցության պաշտոնյաների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների, ինչպես նաև նրանց կողմնակիցների կողմից՝ լինի դա խորհրդարանում, փողոցում, թե սոցիալական ցանցերում: Ընդհանուր առմամբ լրագրողների նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում», – նշված է զեկույցում։

Ինչ վերաբերում է վարկանիշի առաջատարներին՝ այն երկրներին, որտեղ իրավիճակը առավել բարենպաստ է լրատվամիջոցների համար, ապա փոփոխություններ չկան։ Նորվեգիան ութ տարի անընդմեջ առաջին տեղում է, որին հաջորդում են սկանդինավյան բոլոր երկրները՝ Դանիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ Վարկանիշի վերջին տեղում են Սիրիան, Էրիթրեան և Աֆղանստանը, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում երեք լրագրող է սպանվել, իսկ առնվազն 25-ը բանտարկվել է։ Նախկին Խորհրդային Միության երկրներում նույնպես բացասական միտում է նկատվում: Հարևան Վրաստանը 103-րդն է: Թուրքիան 158-րդն է ՌԴ-ն ՝ 162-րդը, Ադրբեջանը 164-րդը, Իրանը՝ 176-րդը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կիրանցում երեխաները 150-160 մետր հեռավորությամբ են լինելու թշնամու զինվորներից

Հաջորդ գրառումը

Թուրքիան դուրս է գալիս Արցախից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան դուրս է գալիս Արցախից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական