Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել. Վահե Հովհաննիսյան

15/07/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Ստացվում է.

1.     Հայաստանի իշխանությունները պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժել են պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը՝ իրենց վրա վերցնելով հազարավոր զոհերի, վիրավորների ու տարածքային կորուստների աննկարագրելի  բեռը։

2.     Այս թեզը դառնում է Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի և անհատի ընտրության առանցքային կետը։ Շրջանցել այս հարցադրումը պետք է դարձնել անհնար։ Անհնար է հանգիստ շարունակել քաղաքական և սովորական կյանքը, երբ տիրապետում ես նման ինֆորմացիայի։

Սա այն հարցն է, որը չունի վաղեմության ժամկետ, և սա պետք է դառնա ազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ են մերժվել պատերազմը դադարեցնելու առաջարկները։

Այս հարցը ծնում է նոր հարցեր՝ իսկ գուցե մեկ այլ ուժ թույլ չի՞ տվել պատերազմը շուտ դադարեցնել, իսկ գուցե եղել են ա՞յլ դրդապատճառներ։ Վերջապես, այս հարցը չի կարող սահմանափակվել մեկ հոգու պատասխանատվությամբ։ Կա անձանց մի շրջանակ, որը պատասխաններ պետք է տա։ Այդ շրջանակը ներառում է այդ ժամանակվա գործող արտգործնախարարին, այդ ժամանակվա ՀՀ նախագահին, որը հետագայում փախավ Հայաստանից (գուցե հենց ա՞յդ պատճառով), Անվտանգության Խորհրդի անդամները։ Ո՞վ էր տեղյակ առաջարկներին, ո՞վ ձայն չհանեց, երբ մերժվում էին առաջարկները։ Ո՞վ գիտեր, թե ինչ է կատարվում ու չդիմեց ժողովրդին՝ կասեցնելու համար աղետը։ 
Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել թաքնվել մասնավոր հորինված ստի մեջ՝ ում ինչպես հարմար է։ Պատերազմի արագ դադարեցման (մերժման) առեղծվածը  կարմիր գիծ է։ 

Սա նոր օրակարգ է նաև Բագրատ Սրբազանի համար։ Բարոյականության կենսական քարոզով պայքար տանող Սրբազանը վստահաբար պետք է այս թեման դարձնի առանցքային։ Ու սա կլինի հենց պրոցեսի քաղաքականացման իրական ուղերձ։

Պատերազմը վաղաժամ և պատվաբեր պայմաններով չդադարեցնելը և´ բարոյական հարց է, և´ ծայրահեղ քաղաքական։ Դրա գինը աննկարագրելի թանկ էր։ Սրբազանի «ներքին հաշտության» առանցքային ուղերձը նաև այս հարցի վրա պետք է խարսխվի։

Մեր ներքին հաշտությունը պետք է պահանջի ճշմարտության բացահայտում։ Ճշմարտություն՝ մեր նորագույն պատմության աղետալի էջի մասին։ Ի վերջո, սա բերում է նաև շատ կոնկրետ ու կարևոր մեկ այլ հարց՝ արդյոք պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել։ Մեր երկրի, մեր հասարակության, անհատապես մեր բոլորի ընթացիկ կյանքում մի հրեշավոր պատմություն կա, ու ձև անել, թե այն չկա, և շարունակել ապրել՝ կեղծ նորմալության հորինելով, չի ստացվելու»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցիները ռիսկ չեն անում անդրադառնալ քարտեզագետ Ռուբեն Գալչյանի աշխատություններին

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Իսպանական կրքեր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Իսպանական կրքեր

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական