Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չափազանց անընդունելի է, երբ ուկրաինական՝ ակնհայտորեն ուռճացված օրինակով որեւէ մեկը փորձում է նսեմացնել հայ ժողովրդին, հայ հանրությանը

01/03/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Axios պարբերականը հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին հայտնել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը գրեթե մեկ ժամ սպասել է, որ Թրամպը ստորագրի հանածոների վերաբերյալ գործարքը, սակայն մեկ ժամ անց պետքարտուղար Ռուբիոն եւ անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցը Զելենսկուն խորհուրդ են տվել հեռանալ Սպիտակ տանից:

Իհարկե տեղեկությունը Սպիտակ տան աղբյուրին հղումով է, բայց համենայն դեպս պետք է տեսնել՝ կհերքի՞ Կիեւը:

Այս դրվագը ուշադրության արժանացրի նախօրեին հայաստանյան արձագանքների մի զգալի մասում գերակշռող այն մտայնություն-մեկնաբանություն համատեքստում, թե՝ Զելենսկուն Վաշինգտոնում փորձում էին պարտադրել համաձայնագիր, բայց նա դիմադրեց ու չստորագրեց:

Ավելին, պետքարտուղար Ռուբիոն ամերիկյան լրատվամիջոցներին հայտնել է, որ Կիեւն է պնդել Զելենսկու այցի առումով: Վաշինգտոնը հորդորել է, որ այցը չկայանա, եթե Զելենսկին ժամանելու է եւ փորձի իրենց «դիվանագիտություն սովորեցնել», բայց Կիեւը պնդել է, որ այցը լինի:

Ավելին, նախօրեին ֆրանսիական մամուլում տեղեկություն եղավ, որ Զելենսկին նաեւ Մակրոնին է խնդրել միջնորդել, որ Թրամպը ընդունի, չչեղարկի հանդիպումը Սպիտակ տանը:

Նաեւ հարկ է արձանագրել, որ, եթե Զելենսկին չունենար համաձայնագիրը ստորագրելու մտադրություն, նա պարզապես չէր գնա Վաշինգտոն: Այդօրինակ հարցերը պետությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվում են ոչ թե տեղում, այլ հանդիպումից առաջ: Եթե կա ստորագրելու որեւէ հարց, ապա այն մինչեւ վերջին կետը համաձայնեցվում է մինչեւ հանդիպումը, եւ հանդիպումը տեղի է ունենում, եթե արդեն կա համաձայնեցումը:

Իսկ Ուկրաինայի նախագահը Վաշինգտոն մեկնելուց մի քանի օր առաջ հայտարարեց, որ պատրաստ են ստորագրել հանածոների պայմանագիրը:

Այլ կերպ ասած, Զելենսկու «հերոսական դիմադրության» վերաբերյալ մեկնաբանությունները թերեւս ընդամենը ցանկալին իրականության տեղ մատուցելու, բայց ոչ իրական քաղաքական պատկերի մասին են:

Ընդ որում, ինչու՞ եմ սա համարում ուշադրության արժանի:

Երբ բռնկեց ուկրաինական պատերազմը, Զելենսկին գրեթե հավակնում էր ընդհուպ հայ ժողովրդի հերոս դառնալուն: Ավելին, բավականին տարածվում էր մի մտայնություն, թե ուկրաինացիները իրենց անկախության ու արժանապատվության համար կռվող են՝ Զելենսկու քաջարի առաջնորդությամբ, իսկ հայ ժողովուրդը կռվող չէ եւ հանդուրժում է Փաշինյանի պարտվողական իշխանությունը:

Ընդ որում, առ այսօր կարելի է լսել այդպիսի մեկնաբանություններ, գնահատականներ, այն էլ ընդհուպ ակադեմիական կարգավիճակի հավակնություն ունեցողներից:

Բազմիցս նշել եմ, որեւէ մեկը թող չփորձի հայ ժողովրդին ստորադասել որեւէ այլ ժողովրդի հանդեպ, առավել եւս ուկրաինացիների: Կեցցեն կյանքի ու մահվան կռիվ տվող խիզախ ուկրաինացիները, բայց դրա կողքին նաեւ ըստ տարբեր հաշվարկների գրեթե տասը միլիոն մարդ է լքել Ուկրաինան, իսկ այսօր նաեւ զորակոչից խուսափելու համար անգամ սպանում են զորակոչային կառույցի ներկայացուցիչների:

Կրկնեմ, բացարձակ որեւէ նպատակ չունեմ նսեմացնել ուկրաինացի ժողովրդին, պարզապես չափազանց անընդունելի է, երբ ուկրաինական՝ ակնհայտորեն ուռճացված օրինակով որեւէ մեկը փորձում է նսեմացնել հայ ժողովրդին, հայ հանրությանը:

Դեռ մեծ հարց է՝ գրեթե 50 կամ 40 միլիոն բնակչությամբ Ուկրաինայի անձնազոհությունն է ավելի օրինակելի, թե 3 միլիոն Հայաստանի ու Արցախի, եթե հաշվի առնենք, թե ինչ մասշտաբի ռազմական մեքենայի դեմ է եղել կռիվն ու ինչ չնչին կամ անգամ զրոյական է եղել արտաքին աջակցությունը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չեմ մեկնաբանի. Փաշինյանը՝ Թրամփ-Զելենսկի բանավեճի տպավորությունների մասին

Հաջորդ գրառումը

Հրաշալի նորություն. ԱՄՆ դեսպանատան արձագանքը՝ Ամուլսարի հանքի գործարքի մասին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Բելգիային և Նիդերլանդներին. դեսպանները կանչվել են ԱԳՆ

20/04/2026
Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Հաջորդ գրառումը

Հրաշալի նորություն. ԱՄՆ դեսպանատան արձագանքը՝ Ամուլսարի հանքի գործարքի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական