Շաբաթ, Հունիսի 7, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որևէ կառավարություն իրավունք չունի հրաժարվել մի գործից, որը եղել է պետության ինքնության և բարոյական լեգիտիմության առանցքը. Օսկանյան

05/06/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախահայության հարկադիր տեղահանումից հետո Հայաստանում շատերը փնտրում են պատասխաններ՝ ոմանք՝ վշտից, ոմանք՝ մեղքի զգացումից, իսկ ուրիշներ՝ մոռանալու մոլուցքից մղված։ Նրանց թվում են հարյուրավոր քառասնամյա տղամարդիկ ու կանայք՝ ծնունդով Արցախից, ովքեր այսօր ապրում են որպես փախստականներ Հայաստանում։ Նրանք հինգ տարեկան էին 1990-ականների սկզբին, երբ Հայաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին։ Նրանք այդ ամենը չեն հիշում, որևէ որոշում չեն կայացրել, որևէ պատասխանատվություն չեն կրել։ Բայց այսօր հենց իրենք են վճարում դրա գինը. իր նոր հոդվածում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստերև.

Ի՞նչ էր նրանց մեղքը։ Որ Արցախում հայ ծնվեցին՞։ Որ վստահեցին մի ազգի և մի պետության, որն երբևէ համախմբվել էր այն գաղափարի շուրջ, թե Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք և ի վերջո պետք է դառնա Հայաստանի անբաժան մաս։

1991-ից ի վեր Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ժառանգել են պետության իրավական և բարոյական պատասխանատվությունը։ Կառավարությունները կարող են փոխվել, ղեկավարները՝ գալ ու գնալ, բայց պետությունը մնում է, և նրա հետ՝ նաև իր պարտավորությունները։ Պետականության շարունակականությունը պարտադրում է հավատարիմ մնալ այն հանձնառություններին, արժեքներին և նպատակներին, որոնք ձևավորում են ազգի ինքնությունը և պատմական ուղին։

Բարոյապես անթույլատրելի և քաղաքական առումով սնանկ պնդում է այն, ինչ այսօր ասում են ոմանք, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ պարտավորություն չունի Արցախի նկատմամբ՝ միայն այն պատճառով, որ ներկայիս ղեկավարները ցանկանում են մոռացության տալ անցյալը։ Չի կարելի հրաժարվել մի գործից, որը հենց պետությունն է առաջ տարել։

Այսօրվա լքումը առավել դատապարտելի և անընդունելի է, որովհետև կան Նիկոլ Փաշինյանի անձնական հայտարարություններն ու դիրքորոշումները։ Իշխանության գալու առաջին տարիներին և 44-օրյա պատերազմից հետո նա ամենաանզիջող գործիչներից էր Արցախի հարցում։ Նրա խոսքը բացարձակ էր, նույնիսկ ծայրահեղական։ Նա կանգնեց Ստեփանակերտի հողին ու հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Նա գրեթե փակեց բանակցությունների բոլոր դռները և սրեց սպասումները ոչ միայն արցախահայության, այլև սեփական ընտրազանգվածի շրջանում՝ որ Հայաստանը երբեք չի նահանջի։ Բայց հենց իր ղեկավարության օրոք տեղի ունեցավ անհավատալին՝ Արցախի ամբողջական փլուզումը և հայության վերջին ժամանակների ամենամեծ տեղահանումը։

Սա ողբերգական անխուսափելիություն չէր։ Սա հրաժարում էր ոչ միայն Հայաստանի պատմական դերակատարումից, այլ նաև իր իսկ քաղաքացիների և հայրենակիցների նկատմամբ անվտանգության պատասխանատվությունից։

Հայաստանում կարող են լինել տարբեր վարչակազմեր, սակայն որևէ կառավարություն իրավունք չունի հրաժարվել մի գործից, որը եղել է պետության ինքնության և բարոյական լեգիտիմության առանցքը։ Արցախի քառասնամյա փախստականների պատմությունը միայն անձնական ողբերգություն չէ. դա Հայաստանի այսօրվա իշխանությունների մեղադրական ակտն է՝ իշխանության, որն կորցրել է իր ուղին, խիղճն ու միտքը։ Եվ դա, ամենից առաջ, մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական և բարոյական ձախողումն է։ Մարդու, որն ուներ բոլոր հնարավորությունները, լիազորությունները և նախազգուշացումները, սակայն ընտրեց մերժման, լռության ու պարտության ուղին։

Պատմությունը խստորեն կդատի նրան։ Բայց մեր դատաստանը չպետք է սպասի ժամանակի վճռին։ Այն արդեն սկսվել է և պետք է շարունակվի առավել վճռականությամբ՝ հասարակական քննարկումներում, մեր հավաքական հիշողության մեջ և մեր ամուր համոզմամբ, որ հայկական պետությունը չի կարող հրաժարվել Արցախի հարցից, որի ակունքներում եղել է հենց ինքը և որի շարունակվող իշխանությունը հանդիսանում է այսօրվա ազգային ողբերգության պատասխանատուն ու կրողը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լիակատար կիսում եմ վարչապետի բոլոր հայտարարությունները. վեհափառի ընտրության մեջ պետության մասնակցությունը չեմ բացառում. Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Վրաստանում մնացել է 72 բեռնատար, 52-ը այսօր շարունակել է ճանապարհը դեպի Ռուսաստան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր երկու անչափահաս տղաները գերեվարվել են, իսկ Փաշինյանը դեռ կաթողիկոսի մասին գրառումներ է անում

06/06/2025
Հրապարակախոսություն

Լռել, ասել ճշմարտությունը, ստել նշանակում է յուր անձը դուրս դնել Վեհարանից. Փաշինյան

06/06/2025
Հաջորդ գրառումը

Վրաստանում մնացել է 72 բեռնատար, 52-ը այսօր շարունակել է ճանապարհը դեպի Ռուսաստան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կայծակից մահացած Նարեկը 1 ամսից պետք է զորացրվեր

07/06/2025

Հունիսի 6-ին կայծակի հարվածից մահացած Նարեկ Մարգարյանի զորացրվելուն մեկ ամիս էր մնացել Ըստ տարածված տեղեկությունների` նա դիրքերում է եղել, երբ...

ԿարդալDetails

Դատարանը եզրակացրեց, որ մեր՝ հայցվորներիս իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել. «Գոյ»

07/06/2025

Դավիթ Համբարձումյանը «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածուն է

07/06/2025

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025

Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրեն Սուրենյանց

07/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական