Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ւմ հետ է խորհրդակցել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկի շուրջ. Արտակ Զաքարյան

09/03/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստան պետությունը 26 տարի կառուցվել ու կայացել է: Կառուցվել է այնքա՛ն ինստիտուցիոնալ ու հիմնավոր, որ պետությանը դավաճանած իշխանություններին դեռևս պաշտպանում են դիպուկահարներն ու ոստիկանական հատուկ ուժերը: Եթե կարծում եք, թե այդ դիպուկահարներն ու ոստիկանները իրենց “պաշտպանյալին” չեն կասկածում դավաճանության մեջ, ապա սխալվում եք: Վստահ եմ, որ նրանց անձնական տեսակետները շատ չեն տարբերվում հասարակության մեծամասնության տեսակետներից: Չեմ կարծում, որ ՀՀ ուժային կառույցներում կա թեկուզ մեկ ծառայող, որը պատրաստ է կրակել դավաճանությունը չհանդուրժող խաղաղ ժողովրդի վրա:

դավճանության մեջ առերևույթ կասկածվողի անվտանգությունը պահպանելը ճիշտ է՝ պետականության տեսանկյունից: Այլապես չբացահայտված և մութ կմնա հայ Ազգի դեմ գործած՝ պատմական ամենածանր հանցագործություններից մեկի պատճառներն ու շարժառիթները: САМОСУД չպետք է լինի, և դատարանում մեր ժողովուրդը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանները:

Մասնավորապես.

Ա) ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է ձախողել ռազմական դրության պայմաններով նախատեսված պաշտպանական անհրաժեշտ միջոցառումները:

Բ) ու՞մ հրամանով և ի՞նչ պայմաններում է կայացել 2020թ. հոկտեմբերի 4-ի ճակատագրական օպերացիան, որից հետո Արցախի հարավային թևում, այլևս չվերականգնվեցին ռազմաճակատի պաշտպանական բնագծերը: Արդյունքում հակառակորդը գրավեց Հադրութը, Շուշին, Ասկերանի և Մարտունու մի շարք բնակավայրեր:

Գ) ի՞նչ թեմաներով և ի՞նչ խողովակներով են ուղիղ բանակցություններ (տեղեկատվության փոխանցում) ընթացել կասկածյալ դավաճանի և հակառակորդ պետության ղեկավարի միջև, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել պատերազմը՝ քաղաքական միջոցներով:

Դ) ու՞մ հետ (պետական ո՞ր կառույցի, կամ պաշտոնյաների) է խորհրդակցել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ ՌԴ նախագահի առաջարկի շուրջ:

Ե) ո՞ւմ հետ է խորհրդակցել և համաձայնեցրել կասկածյալ դավաճանը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության նախագծի տակ ստորագրելուց առաջ: Ի՞նչ ձևաչափով են քննարկվել այդ հայտարարության կետերը ՀՀ քաղաքական ղեկավարության հետ (եթե քննարկվել են):

Զ) ինչո՞ւ և ի՞նչ իրական նպատակներով է 2020թ. հոկտեմբերի 4-ից հետո համահայկական տեղեկատվական շտաբը կեղծել ռազմաճակատում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և ումի՞ց է ստացել ամենօրյա հանձնարարականները:

Է) ինչի՞ դիմաց և ի՞նչ պայմանավորվածություներ են եղել հակառակորդ պետության ղեկավարի հետ, որի արդյունքում 2018թ. սեպտեմբերից 2019թ. հունիս ամիսների ընթացքում, հակառակորդը թուլացրել է սահմանային լարվածությունը՝ էականորեն նվազեցնելով հրադադարի ռեժիմի խախտման քանակները:

Ը) ե՞րբ և ո՞ր կառույցներն են զեկուցել կասկածյալ դավաճանին, Սիրիայից, Թուրքիայից և այլ երկրներից վարձկան ծայրահեղական ահաբեկիչների՝ Արցախի դեմ պատերազմելու հավանական շարժի վերաբերյալ: Արդյունքում ի՞նչ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկել կասկածյալ դավաճանը:

Թ) ինչո՞ւ են պետական և տարածքային կառավարման մարմիները ձախողել զորահավաքային և զորքերի համալրման հաստատված ծրագրերը:

Ժ) ո՞ր ուժային կենտրոնների դրդմամբ են քրեական շինծու գործեր սարքել և կեղծ հակաքարոզչություն տարել արցախյան շարժման և պատերազմի գրեթե բոլոր նախկին ու ներկա հրամանատարների դեմ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայտնի է դարձել 2021թ․ Apple-ի առաջին շնորհանդեսի նախնական ամսաթիվը

Հաջորդ գրառումը

«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում ապօրինի որս են արել. EcoNews.am

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025
Հաջորդ գրառումը

«Բնապահպան պաշտոնյաները» Սյունիքում ապօրինի որս են արել. EcoNews.am

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեղադրանքը պարզապես քաղաքական հետապնդման դրսևորում է. Վարդան Ղուկասյանի պաշտպանական խումբ

26/10/2025

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ իրավապահ մարմինները երկու օր է, ինչ մտորում էին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական բնույթ ունեցող նոր քրեական...

ԿարդալDetails

Փաշինյանը կարող է գրանցել իր կրոնական աղանդավորական նոր կազմակերպությունը և որպես հոգևոր գիրք կարող է ծառայել «Երկրի հակառակ կողմը»

26/10/2025

Այսօրվա խղճահարույց և թշվառ մինիաղանդապետության ցուցադրությունը՝ Հովհաննավանքում. Փաշինյանը պարտվել և ձախողել է

26/10/2025

Տեսանյութ. Ոստիկաններն ու քաղաքացիները փակել են Հայր Շնորհքի և փաստաբանի մուտքը Հովհաննավանք

26/10/2025

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական