Ռուս լրագրող, ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը տելեգրամի ալիքում հայտնել է, որ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները մանրամասներ են հայտնել փետրվարի 23-ին կառավարության շենքի դիմաց ոստիկանության կազմակերպած դաժան «մարտերի» կազմակերպիչների մասին։
«ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունից հետո, թե պետք է արգելել վարչապետ Փաշինյանի մուտքը կառավարության 3-րդ մասնաշենք, Նիկոլը հիստերիա է սարքել, բացականչել՝ «սա իմ երկիրն է, ես եմ այստեղ ամեն ինչ որոշում, այլ ոչ թե երևանյան թափթփուկների մի խումբ»։
Գաբրիելյանովը գրել է նաև, որ վարչապետն իր մոտ է կանչել ոստիկանության 5 ղեկավարների և պահանջել դաժանորեն պատժել Սաղաթելյանին և ցուցարարներին ։ Փաշինյանը սպառնալով է խոսել նրանց հետ ու ասել. «Եթե դուք ուզում եք, որ ես պատմեմ, թե ինչպես բոլորդ հրաժարվեցիք կռվել Արցախում», ապա ոստիկանությունում հինգ հոգանոց շտաբ է ստեղծվել։
«Այս հինգ ղեկավարները , խայտառակ բացահայտումների վախի ներքո, երդվեցին, որ հավատարիմ են Փաշինյանին եւ խոստացան ստիպել ողջ ոստիկանության աշխատակիցներին կանգնել վարչապետի կողքին։ Նիկոլը խորհրդակցությունն ավարտեց բղավոցներով. միայն արյունով կարելի է բոլորին կապել»։
Գաբրելյանովը հայտնել է ցուցարարների դեմ պայքարին լծված հինգ բարձրաստիճան ոստիկանների անունները։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյան, առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյան, Վարդան Մովսիսյան, Ոստիկանության Երեւանի վարչության պետ Սեւակ Քոչարյան, Ներքին զորքերի պետ Հայկ Բաբայան։