«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հկ նախագահ Կարեն Հեքիմյանը գրում է.
Սսեպտեմբերի 25-ին երկու միջոցառում կայացավ՝ Վաշինգտոնում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանն էր, իսկ Մոսկվայում` Գլոբալ ատոմային ֆորումը:
Վաշինգտոնում էին աշխարհի գրեթե բոլոր պետությունների առաջնորդները: Մոսկվա էին մեկնել Բելառուսի, Մյանմայի, Եթովպիայի ի պաշտոնե առաջին դեմքերը և Իրանը, Ուզբեկստանը, Եգիպտոսն ու Նիգերը ներկայացնող մասնագիտացված կազմակերպությունների պաշտոնատար անձինք:
Հարկ է նշել, որ Հայաստանի «գերարևմտամետ», «հզոր հակառուս», «սորոսական» և նմանօրինակ բնորոշումներով հայտնի ղեկավար Փաշինյան Նիկոլը նախընտրեց Մոսկվան` Պուտինին, Լուկաշենկոյին և Մյանմայի ու Եթովպիայի առաջնորդներին:
Եվ այն ժամանակ, երբ Վաշինգտոնում լուծվում էր Մեծ քաղաքականությունը, Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում: Իսկ ինչու՞ է «օգնություն» բառը չակերտների մեջ: Որովհետև, ըստ Լուկաշենկոյի, «օգնությունը» կտրամադրվի, «եթե Ռուսաստանի նախագահը հաստատի»:
Այնուամենայնիվ, մենք բոլորս սիրում ենք Հայաստանը` ամենաարևմտամետ պետությունն աշխարհում: