«Գյումրիում, որ մինչ օրս ամենաշատ տնակներ ունեցող քաղաքն է, անցած 2,5 տարիների ընթացքում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել: Շուրջ 1000 ընտանիք Գյումրիում դեռ ապրում է տնակներում»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
Գյումրիում 1000 հատ 90քմ տարածքով բնակարան կառուցելը պետության համար կարժենար ընդամենը 65 միլիոն դոլար: Այդ 1000 բնակարան կառուցելը շուրջ 2000 Գյումրեցու համար կապահովեր առնվազն 1 տարվա աշխատանք: Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միայն այն դրվագով, որ իշխանազավթման առաջին քայլերը սկսել են Գյումրիից:
«Հիշեցնեմ, որ միայն 2019-2020 թվականներին այս իշխանությունն ինքնապարգևատրվել է շուրջ 220 միլիոն դոլարով:Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը 1000 գյումրեցի ընտանիքի զրկեց արժանապատիվ ապրելու իրավունքից:Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ…»,- ավելացրել է Բաբայանը: