Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ. Կամենդատյան

11/10/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԲԱՑ ՆԱՄԱԿ՝ Թոշակառուների արժանապատվության պաշտպանության համար

Այսօր Հայաստանում հազարավոր թոշակառուներ ապրում են ոչ թե իրենց վաստակած հանգստի տարիները, այլ ամենօրյա գոյատևման պայքար են մղում։

Այս վիճակը դարձել է համազգային ամոթ։

Թոշակի և ապրանքների գների միջև գոյություն ունի կործանարար անհամապատասխանություն։

Հացի գինը՝ 300 դրամ, կաթը՝ մոտ 900, դեղերը՝ տասնյակ հազարավոր դրամներ։

Էլեկտրաէներգիան, գազը, կոմունալները բարձրանում են անընդհատ։

Իսկ թոշակը մնում է նույնը՝ 40–50 հազար դրամ։

Ինչպե՞ս կարող է մարդը ապրել այդ գումարով։

Ինչպե՞ս կարող է իր առողջությունը պահպանել, երբ միայն հիպերտոնիկ դեղերի արժեքը կազմում է իր եկամտի մեկ երրորդը։

Այս հարցերը ոչ թե տնտեսագիտական են, այլ բարոյական։

Մենք համոզված ենք, որ թոշակի հարցը պետական հաշվարկների թեմա չէ՝

այն ազգային արժանապատվության հարց է։

Թոշակը պետք է լինի ոչ թե բարեգործություն, այլ պետության պարտքը՝ իրեն հարկ վճարած քաղաքացու հանդեպ։

Այսօր իշխանությունները պարտավոր են ընդունել երեք պարզ ճշմարտություն․

1. Թոշակը չի կարող լինել ցածր կյանքի նվազագույն արժեքից։

2. Թոշակի բարձրացումը պետք է լինի ոչ պակաս, քան 50 տոկոս, և իրագործվի ոչ թե տարին մեկ անգամ ցուցադրական ձևով, այլ համակարգային բարեփոխմամբ։

3. Գների վերահսկման և դեղերի մատչելիության քաղաքականությունը պետք է դառնա սոցիալական անվտանգության գլխավոր ուղղությունը։

Մեր պետությունը չի կարող հպարտանալ, երբ իր մայրերը կանգնում են դեղատան դռան մոտ և հաշվում են՝ հաց առնե՞ն, թե դեղ։

Այդ տեսարանը ոչ թե վիճակագրություն է, այլ պետության հայելին։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կոչ է անում բոլոր առողջ ուժերին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել այս պահանջի շուրջ։

Մենք չենք կարող լուռ դիտել, թե ինչպես արժանապատիվ մարդիկ ապրում են անարժան պայմաններում։

Թոշակի բարձրացումը և գների վերահսկումը մեր ժողովրդի ներքին հաշտության նախապայմանն են։

Եվ մենք հայտարարում ենք՝

Եթե պետությունը չի պաշտպանում իր թոշակառուին, ուրեմն այն կորցնում է իր ժողովրդավար լինելու հիմքը։

Ժամանակն է վերադարձնելու արժանապատվությունը՝

Արժանապատիվ թոշակ, վերահսկվող գներ, հպարտ քաղաքացի։

Հրայր Կամենդատյան, «տնտեսագետ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

3 պատերազմ բերած մարդը մեզ առաջարկում է ոչ թե խաղաղություն, այլ մեղսակցություն. «Մեր ձևով» շարժման հաշվետու ժողով

Հաջորդ գրառումը

«Մեր ձևով» շարժմանը միացել է 5000 կամավոր. Նարեկ Կարապետյան, «Մեր ձևով»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հրապարակախոսություն

Արթուր Օսիպյանը 16-րդ օրն է արդեն՝ հացադուլի մեջ է. նա բանտից նամակ է ուղարկել

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
Հրապարակախոսություն

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
Հաջորդ գրառումը

«Մեր ձևով» շարժմանը միացել է 5000 կամավոր. Նարեկ Կարապետյան, «Մեր ձևով»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան

04/06/2026

ԱԱԾ աշխատակիցներն այսօր առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։ Արամ Դավթյանի հայրը՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական