Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեր խնդիրներն էին մեզ կարևոր դարձնում տարածաշրջանում և հետաքրքիր` աշխարհի համար. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

03/08/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված աղետալի վիճակն ուղեկցվում է միջազգային կառույցների և դերակատարների կողմից որդեգրված «խոսք` գործի փոխարեն» գործելաոճով:

Ակնհայտ ճգնաժամը, որը ստեղծվել է Արցախում, Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիությունները, թղթի վրա մնացած Հաագայի դատարանի վճիռը և Նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը Լաչինի միջանցքի վերաբերյալ, հարցեր են առաջացնում, որոնց մեջ առաջին պլան է մղվում «ախր անարդար է, ա՜խր մենք ճիշտ ենք, ա՜խր ո՞ւր է նայում աշխարհը» հարցը:

Տարաբնույթ միջազգային քեռի-հոպարների և մորքուր-հորքուրների հայտարարությունները Լաչինի միջանցքն անհապաղ բացելու և 120.000 հայերի ֆիզիկական գոյության սպառնալիքը վերացնելու անհրաժեշտության մասին՝ Ալիևի համար ընդամենը կանխատեսելի կլկլոց են, որի ներքո նա շարունակում է իր սև գործը:

Լավ, ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք: Ահա այսպիսի հուսահատ հարց է առաջանում հազարավոր հայերի գլխում: Այս հարցը, սակայն, միաժամանակ և՛ սխալ է, և՛ պատասխան ունի: Փորձեմ բացատրել այս պարադոքսը:

1. Հարցիպատասխանը շատ ակնհայտ է, և այն բոլորովին կապված չէ Ադրբեջանի էներգակիրների, լոգիստիկ նախագծերի և գլոբալ հակամարտությունում իր որոշակի ռազմավարական արժեքի հետ: Պատասխանը դաժան է, սակայն ճշմարիտ. մենք ոչ մեկին պետք չենք, քանզի պետք չենք ինքներս մեզ:

Մարդկության պատմությունը լի է տարբեր պետությունների կամ ազգերի պարտություններով և ձախողումներով: Սակայն դուք չեք գտնի և ոչ մի դեպք, երբ սեփական սխալներով, դավաճանությամբ, տգիտությամբ պաշտպանական պատերազմը ձախողած ղեկավարը շարունակի ներկայացնել իր հայրենակիցներին: «Պաշտպանական» բառը հատուկ եմ շեշտում, որպեսզի միանգամից բացառենք Հուսեյնի կամ Սահակաշվիլիի զուգահեռները, քանզի երկուսն էլ 1991 թվականին և  2008 թվականին տանուլ տվեցին հարձակողական պատերազմներ:

Չի կարող դրսից արդարություն ակնկալել մի ժողովուրդ, որ ինքն իր ներսում չի վերականգնել արդարությունը: Առ այսօր Նիկոլին որպես «վարչապետ»  հանդուրժող ժողովրդի հույսերն աշխարհից զավեշտալի են առանց այդ էլ ցինիզմի աստիճանի պրագմատիկ «միջազգայինների» համար: Իսկ նրանց մի մասը հաճույքով կրկնում է` մեզանից ի՞նչ եք ուզում, դուք ձեր հարցերը սկզբից լուծեք: Այս մասին են, օրինակ, Մակրոնի` մամուլ արտահոսած անկեղծությունները, կամ Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների ակնարկները: Եվ Սերժ Սարգսյանի հայտնի նամակի բովանդակությունը եռանախագահներին նաև նրանց այս «կոմֆորտ զոնայից» հանելու համար էր:

2. Այժմ խոսենք «ինչո՞ւ մենք ոչ մեկին պետք չենք» հարցի սխալ լինելու մասին: Իրականում մենք շատերին ենք պետք, տարածաշրջանում շահեր ունեցող ցանկացած խաղացողի: Այդպես էր մեր պետության վերականգնման առաջին իսկ օրերից՝ մինչև անգամ 2021-ի խորհրդարանական արտահերթը: Այդպես էր նաև այն ժամանակ, երբ մենք դեռ չունեինք Երրորդ Հանրապետություն, բայց նույն եվրոպական կառույցները Հայոց ցեղասպանության առիթով Թուրքիայի նկատմամբ ճնշում էին գործադրում:

Գլոբալ առումով մենք աշխարհին հետաքրքիր էինք մեր ազգային շահերից բխող երկու հարցով: Հատուկ եմ շեշտում «ազգային շահերից բխող», որովհետև թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, թե Արցախյան հիմնախնդիրը մերն էին, մեր պատմությունից ծագած, մեր շահերից բխող, մեր ապագան կանխորոշող:

Կարճ ասած, մենք աշխարհին պետք էինք մեր պրոբլեմներով: Մեր խնդիրներն էին մեզ կարևոր դարձնում տարածաշրջանում և հետաքրքիր` աշխարհի համար:

Անշուշտ, մենք շահագրգիռ էինք այդ խնդիրների լուծման մեջ` մեր կարմիր գծերի շրջանակներում:

Ցեղասպանության հարցը հայ-թուրքական հարաբերությունների նախապայման չէր, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հայկական դիվանագիտության անառիկ միջնաբերդն էր:

Այն, ինչ սկսվեց 2018-ի հեղաշրջմամբ և շարունակվում է առ այսօր, վերացրեց հայկական գործոնի սուբյեկտայնությունն աշխարհի համար: Փաշինյանը ոչ միայն պաշտոնապես հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, այլև ոչ մի գործնական քայլ ի սկզբանե չէր էլ անում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ (հիշեցնեմ, որ անգամ մինչև պատերազմ նա և քպ-ական ոհմակի այլ ներկայացուցիչներ գրեթե չէին խոսում Ցեղասպանության մասին ոչ ՄԱԿ-ում, ոչ Եվրոպայի խորհրդում, ոչ էլ այլ միջազգային բարձր հարթակներում):

Նիկոլի ջանքերով հայ ժողովուրդը զրոյացնում է իր գեոպոլիտիկ բանկային հաշվի բոլոր մնացորդները և դառնում աշխարհաքաղաքական բոմժ: Մեր թվարկած երկու խնդիրները մաքսիմալ կապիտալիզացնելու փոխարեն՝ նա սնանկության է մեզ հասցրել՝ ոչ մի բանի փոխարեն հրաժարվելով միջազգային քաղաքական օրակարգի երկու հայկական թնջուկներից:

Մենք աշխարհին այլևս/դեռևս պետք չենք, քանի դեռ կրկին օրակարգ չենք վերադարձրել մեր ազգային շահերից բխող հարցերը: Քանի դեռ դրսի համար մենք կրկին պրոբլեմատիկ չենք դարձել, այդ նույն դուրսը շարունակելու է մեզ կերակրել դատարկ հայտարարություններով:

Գլխացավը բուժելու փոխարեն՝ աշխարհը Նիկոլի ձեռքերով գլխատում է մեզ, իսկ մենք էլ վիզը կտրած հավի պես դեռ կշարունակենք որոշ ժամանակ հախուռն վազվզել այդ նույն աշխարհի գեղամիջում:

Ամփոփելով վերնագրում նշված հարցի ցավոտ, բայց ազնիվ վերլուծությունը՝ փաստենք, որ աշխարհ վերադառնալու բոլոր ճանապարհները տանում են դեպի վարչապետական աթոռ: Եվ եթե մեզ իրոք դուր չի գալիս, որ աշխարհն անցնում է մեր վրայով, ապա մենք պարտավոր ենք անցնել Նիկոլ Փաշինյանի վրայով:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

02.08.2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել 

Հաջորդ գրառումը

Տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել` ի հաշիվ Արցախի ժողովրդի բնաջնջման. հայ եպիսկոպոսների կոչը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել` ի հաշիվ Արցախի ժողովրդի բնաջնջման. հայ եպիսկոպոսների կոչը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական