Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ձեր դեսպանը Շուշի կատարած իր այցով նսեմացնում է համարձակ փոքրիկ ժողովրդավարության ոչնչացման նշանակությունը

19/07/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը բաց նամակով դիմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի դեսպանի՝ բռնազավթված Շուշի կատարած այցի կապակցությամբ։

«2025 թվականի հունիսի 21-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Շուշի՝ Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հայկական խոշոր մշակութային և պատմական կենտրոն, որը բռնակցվել է 2020 թվականի նոյեմբերին՝ միջազգային իրավունքին հակառակ իրականացված ադրբեջանական հարձակման ընթացքում։

2020 թվականից ի վեր Ֆրանսիան դարձել է Հայաստանի և Արցախի հետ միջկուսակցական քաղաքական համերաշխության հզոր ձայն։ Քաղաքական կուսակցությունների առաջնորդները, խորհրդարանի պատգամավորները, սենատորները, քաղաքապետերն ու մարզպետներն իրենց աջակցությունն են հայտնել հայերին, դատապարտել են չարաշահումները, կոչ արել պահպանել մարդու իրավունքներն ու արդարությունը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Այս հարցով հինգ բանաձև է ընդունվել գրեթե միաձայն Սենատի և Ազգային ժողովի կողմից։ Դուք ինքներդ, պարոն նախագահ, 2022 թվականի հոկտեմբերի 12-ին France 2 հեռուստաալիքի L’Événement հաղորդման ժամանակ հայտարարել եք. «Ֆրանսիան ներկա է, միջնորդ ուժ է… և մենք հայերին մենակ չենք թողնի»։

Փաստերն այնքան լուրջ են, որ մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարող որևէ երկիր չի կարող անտեսել դրանք։

2020 թվականի պատերազմից հետո, որին զոհ գնացին բազմաթիվ երիտասարդ հայեր, իսկ նրանց հազարավոր հայրենակիցներ Արցախից ստիպված եղան փախչել, Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերին Արցախի Հանրապետության լիակատար շրջափակում սահմանեց։ 2023 թվականի փետրվարին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դատապարտեց այդ շրջափակումը՝ որպես կազմակերպված սովի, առողջապահության անկման և 30 000 երեխաների համար կրթություն ստանալու անհնարինության պատճառ։ 2023 թվականի ամռանը ադրբեջանցի զինվորներն առանց վարանելու կրակ են բացել ԵՄ դիտորդների մեքենայի ուղղությամբ։ Օգոստոսին ֆրանսիացի ընտրված պաշտոնյաները, որոնք ուղեկցում էին սահմանին արգելափակված մարդասիրական շարասյունը, դիմել են Ձեզ՝ խնդրելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձև ներկայացնել՝ այդ միջանցքը միջազգային պաշտպանության տակ վերցնելու մասին։

Մռայլ նախանշան

Նույն թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերջին հարձակումը ստիպեց Արցախի ողջ հայ բնակչությանը լքել հողերը, որտեղ նրանք ապրում էին ավելի քան երկու հազար տարի։ Ամբողջ ժողովրդի այս բռնի տեղահանումը, որը, ըստ Ֆրանսիայի այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի, «հիշեցնում էր էթնիկ զտում», բավարար չէր Բաքվի համար։ Ավելի քան երկու տարի աշխատանքներ են տարվում հայկական ներկայության և մշակութային ժառանգության ոչնչացման ուղղությամբ։ Ադրբեջանի կառավարությունն այլևս չի թաքցնում իր մտադրությունները՝ փառաբանելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, Միսաք և Մելինե Մանուշյանների ընտանիքների սպանողներին, որոնց աճյունները 2024 թվականի փետրվարին ամփոփվեցին Պանթեոնում։

Ձեր դեսպանը Շուշի կատարած իր այցով նսեմացնում է համարձակ փոքրիկ ժողովրդավարության ոչնչացման նշանակությունը, որը հիմնադրվել է արյան գնով պատմական հայկական տարածքում, որը միացվել էր Ադրբեջանին բոլշևիկների միանձնյա կամքով, և որի բնակիչները մշտապես ենթարկվել են խտրականության և հետապնդումների ադրբեջանական իշխանությունների կողմից՝ ընդհուպ մինչև նրանց լիակատար ոչնչացումը։

Պարոն նախագահ, կդատապարտե՞ք արդյոք Արցախից հայերի բռնի տեղահանման նշանակության նսեմացումը։ Դեմ դուրս կգա՞ք բռնապետությանը, որն իր բանտերում կամայականորեն պահում է տասնյակ հայ գերիների, Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» և, չնայած Հայաստանի կառավարության բոլոր միակողմանի զիջումներին, դեռևս հրաժարվում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Կպաշտպանե՞ք տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը։

Մեր աշխարհում, որը պատառոտվում է նման լուրջ ճգնաժամերով, այս դարի առաջին էթնիկ զտման մասին լռությունը թուլության ճանաչում է, իսկ դրա նսեմացումը, ինչպես դա արեց Ձեր դեսպանն իր դիտողություններում, չափազանց մռայլ նախանշան է ապագայի համար»,- նշվում է Արցախի մշտական ներկայացուցչի՝ Ֆրանսիայի նախագահին ուղղված նամակում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Wonder Sea» խորտակված նավի 34 ուղևոր զոհվել է

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ալիևը հռհռում է Փաշինյանի վրա, դահլիճը հետևում է նրան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Ալիևը հռհռում է Փաշինյանի վրա, դահլիճը հետևում է նրան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական