Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը  միացել է Փաշինյանի «բարենորոգմանը»

17/01/2026
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը  միացել է Փաշինյանի նախաձեռնած «Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման» օրակարգին։

 Հայտարարությունը՝ ստորև.

 «Ստորև ներկայացուած գրութեամբ, Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան Թեմի բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեան յաւելեալ բացատրութիւններ կը տրամադրէ ներեկեղեցական կեանքը փոթորկող մերօրեայ խնդիրներու մասին։ Այն պատճառները, որոնք դրդած էին զինք միանալու բարենորոգութեան ծրագրին, արդէն իսկ բազում անգամներ և տարբեր առիթներով հանրայնացուած են։ Նկատի առնելով հանրային հետաքրքրութիւնը և հարցին հնչեղութիւնը՝ նպատակայարմար նկատուեցաւ գրութիւնը հրապարակումէն առաջ նախ բաժնել թեմի եկեղեցականներուն հետ։ Այդ նպատակով, Յունուար 15-ին, Առաջնորդարանի «Արմէն Համբար» սրահին մէջ գումարուեցաւ արտահերթ և բացառիկ հոգևորականաց ժողով։ Հանրութեան կը ներկայացնենք փաստաթուղթը իր ամբողջութեան մէջ։

 ԵԿԵՂԵՑՒՈՅ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

 «Տիրոջ տան հանդէպ նախանձախնդրութիւնը կլանեց զիս» (Սաղմոս 68:10): Կարգ մը ազնիւ և բարեպաշտ հաւատացեալներ իրենց արդարացի մտահոգութիւնը կը յայտնեն Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ ներքին կեանքը խաթարող աղմկայարոյց դէպքերու առնչութեամբ։ Նախ վասն արդարութեան հարկ է նշել, որ մենք քանիցս կոչով դիմած ենք բարեպաշտ մեր ժողովուրդին, որով հարցերը ընդհանուր հոգևոր-բարոյական ծիրին մէջ պահած ենք։ Այնուամենայնիւ, չանտեսելով մեր սիրեցեալ ժողովուրդի հարցումները, կ՛ուզենք յստակեցնել, թէ մենք ինչո՞ւ միացած ենք բարեկարգման օրակարգին, և ինչո՞ւ հիմա։

Բարեկարգութիւնը կամ բարենորոգումը ներեկեղեցական օրակարգ է 5-րդ դարէն սկսեալ։ Կարգ ու կանոնի, բարեվարքութեան, եկեղեցւոյ կառավարման, հովուական ծառայութեան, հոգևոր կրթութեան և եկեղեցւոյ ճշմարիտ առաքելութեան մասին զանազան եկեղեցական ժողովներ գումարուած են և որոշումներ առնուած։ Իր պատմական նախընթացը ունեցող բարենորոգութեան ծրագիրը նոր թափ ստացաւ նախորդ տարի՝ ի լրումն ժամանակի, որպէս պոռթկում և յուսահատութեան ճիչ՝ ի տես աննախադէպ անարդարութիւններու և բարոյական լուրջ անկումներու։

Մենք միացանք այս շարժմանը, որովհետև՝

 1. Վեհափառ Հայրապետը, անտես առնելով իր իսկ ստեղծած յանձնախումբի կարծիքը և փորձաքննութիւններուն եզրակացութիւնը, պարտակեց Արշակ Արքեպիսկոպոսի մասնակցութեամբ անպարկեշտ դէպք։

2. Ցաւալիօրէն իրազեկուեցանք, թէ ինչպէս Վեհափառը պարտադրած էր 44-օրեայ պատերազմի նահատակ հերոսի եղբոր՝ կարգալոյծ Աղան Աբեղային, իր սգացեալ մօրը հետ մասնակցելու իշխանութիւններու դէմ քաղաքական ընդդիմադիր ցոյցի։

 3. Վեհափառ Հայրապետը որևէ ձևով չարձագանգեց իր կուսակրոնութեան ուխտը խախտած ըլլալու և զաւակ ունենալու հանրային պնդումին։

 4. Վեհափառ Հայրապետը լուռ մնաց, երբ Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը փաստեր հրապարակեց իր եղբոր՝ Եզրաս Արքեպիսկոպոսի օտարերկրեայ գործակալ ըլլալու մասին։

5. Մայր Աթոռը՝ յանձինս Վեհափառ Հայրապետի, կը շարունակէ ոչ թափանցիկ և անհաշուետուողական գործելաոճը՝ առանց ելևմտից տեղեկագրերու, ըլլայ Մայր Տաճարի նորոգութեան, արցախահայութեան օժանդակութեան, կարիքաւոր եկեղեցականներու օգնութեան և կամ այլ կրթական ու բարեգործական ծրագրերու վերաբերեալ։

6. Մենք, որպէս Մայր Աթոռի կողմէ ստեղծուած կանոնադրական բարեփոխումներու յանձնախումբի ատենապետ, տարիներ շարունակ աշխատեցանք թեմակալ առաջնորդներու և եպիսկոպոսներու հետ և համակարգեցինք կանոնադրութիւններու մշակումը։ Այդ կանոնադրական նախագծերը այդպէս ալ թուղթի վրայ մնացին, քանի որ չհրաւիրուեցաւ Ազգային-Եկեղեցական ժողով՝ զանոնք վաւերացնելու։

7. Կանոնադրութեան չգոյութեան պայմաններուն տակ Վեհափառ Հայրապետը նախընտրեց եկեղեցւոյ կառավարման միանձնեայ գործելաոճը՝ կամայական որոշումներ առնելով և իր անձին հպատակ ձևական յանձնախումբեր ստեղծելով։ Աւելին, Վեհափառ Հայրապետը կ՛ոտնահարէ եպիսկոպոսի մը իր վիճակին մէջ քահանայ ձեռնադրելու առաքելական իրաւունքը, որ լուրջ աստուածաբանական-շնորհաբանական հարց է։

8. Վեհափառ Հայրապետը քաղաքականացուցած է եկեղեցին՝ հակադրուելով պետութեան որդեգրած խաղաղութեան օրակարգին։

9. Ինչպէս որ շատեր կը պնդեն, Վեհափառ Հայրապետի հրամանով Մայր Աթոռը լրատուական ընդհատակեայ արշաւ կը մղէ իրեն քննադատողներուն դէմ՝ վարքաբեկելով հեղինակութիւններ։

10. Վերջին տարիներու անհեռատէս գործունէութիւնը ոչ միայն տկարացուցած է մեր սրբութիւն սրբոց Մայր Աթոռը, այլև հեղինակազրկած է Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցին։ Ան հեռացած է ժողովուրդէն՝ մատնելով զանոնք աղանդներու ճիրաններուն։

11. Ի վերջոյ, մեզի համար անընդունելի է Մայր Աթոռի և անձամբ Վեհափառ Հայրապետի հակապետական դիրքորոշումն ու առճակատումը։

Ասոնք են գլխաւոր պատճառները, որոնք դրդած են մեզի միանալ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ բարեկարգութեան ծրագրին՝ որպէս հաւատարիմ և ուխտապահ զաւակ Մայր Աթոռի, ի սէր Էջմիածնի և ի շինութիւն հայրենի պետականութեան։

Շատեր դրդուած քաղաքական զանազան կեդրոններէ կը թիրախաւորեն, կ՛ամբաստանեն Հայաստանեայց Առաքելական Ս․ Եկեղեցւոյ բարենորոգութեան ջատագովները։

Ասպարէզի վրայ են հանկարծ քրիստոնեայ դարձած և ինքզինքնին «հաւատացեալ» յորջորջող «արմատականներ», որոնց ծայրահեղականութիւնը ո՛չ թէ արդիւնք է սիրոյ ու հաւատարմութեան, այլ՝ արգասիքը իրենց ատելավառ ընդդիմադիր հոգիին։ Դաւադրութիւններու տեսութեան սիրահարներու և յատկապէս անոնց համար, որոնք քաղաքական աստառ կու տան եկեղեցւոյ բարեկարգման այս շարժումին, վերստին պիտի յիշեցնենք, որ ասիկայ քաղաքական իշխանութիւններու մտայղացումը չէ։

Աստուած մարգարէի բերնով կ’ըսէ. «Ուղղեցէք ձեր ճամբաները և բարեկարգեցէք ձեր գործեր և Ես ձեզի հետ պիտի բնակիմ այստեղ։ Մի՛ վստահիք սուտ խօսքերուն, թէ իբր ասիկայ է Տիրոջ Տաճարը» (Երեմիա 7:3–4)յանց, Կոնդակ, Էջմիածին, 1905, էջ 37)»,- ասված է հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկուսն էլ հայ են, երկուսն էլ միլիարդատեր են, երկուսն էլ բանտում են

Հաջորդ գրառումը

Հովնան տիրադավի հայտարարությունն անթույլատելի է. բաց նամակ՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հովնան տիրադավի հայտարարությունն անթույլատելի է. բաց նամակ՝ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական