Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան

15/01/2025
- Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեկ բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով պրոցեսը չի սահմանափակվելու։ Գրեթե մեկ տարի առաջ զգուշացնում էի, որ քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն, և առաջիկայում նոր հնարքների են դիմելու, նոր աճպարարություններ են անելու բյուջեն համալրելու համար։ Եվ այդ ծանրությունն իր ուսերին զգալու է ՀՀ քաղաքացին։

Լավ ապրելու գավառական բանաձևը՝ շատ վաստակել, շատ ծախսել այս դեպքում այլ կերպ է գործելու։ ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է։

Առաջիկայում համառ ու համբերատար ոլորտ առ ոլորտ կանդրադառնամ ՀՀ քաղաքացու համար լրացուցիչ բեռ ստեղծող հարկային պարտավորություններին և հնարավոր փոփոխություններին։

Այսօր՝ նոտարական, փաստաբանական, իրավաբանական և հաշվապահական ծառայությունների ընդհանուր հարկման դաշտ տեղափոխելու հետևանքով քաղաքացու համար ստեղծվող բեռին։

– 2025թ. հունվարի 1-ից նոտարական և փաստաբանական ծառայությունները մինչև 2024թ սեպտեմբեր 5 տոկոս, իսկ սեպտեմբերից 10 տոկոս շրջհարկի փոխարեն դարձել են գրեթե 38 տոկոս։ Արդյունքում, մոտավոր հաշվարկներով փաստաբանական ծառայությունները թանկանալու են կամ արդեն թանկացել են գրեթե 40 տոկոսով։ Այս փոփոխությունների ծանրությունը յուրաքանչյուր տարի կրելու է շուրջ 200000 քաղաքացի։ Ամեն տարի դատարան մուտք է արվում շուրջ 190-200 հազար գործ։

Ավելին, փաստաբանները լուրջ խնդրի առջև են կանգնել անվճար փաստաբանական ծառայություններ մատուցելու հարցում։ Բազմաթիվ փաստաբաններ արդեն իսկ հանդես են եկել հայտարարություններով, որ 2025թ. այլևս չեն կարողանալու անվճար օգնել քաղաքացիներին։ Շղթայաբար ծանրաբեռնվելու է Հանրային պաշտպանի գրասենյակը։

Կա մեկ այլ, ավելի վատ ճանապարհ՝ մինչ այս պահը «սպիտակով» ծառայություն մատուցողները պայմանավորվելու են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների հետ և հաջորդ տարի գումարի մեծ մասը ստանալու են կանխիկ /սևով/։

– Իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում տեղադրված է կառավարության որոշման նախագիծը, որտեղ վերանայվում են նոտարական ծառայությունների արժեքները։ Ծառայությունների արժեքը թանկանում է գրեթե կրկնակի։ Օրինակ՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերը առաջին հերթի ժառանգների համար 5-7 հազարի փոխարեն դառնում է 10-15 հազար։ Սրան իհարկե ավելանում է պետական տուրքը։ Ժառանգության իրավունքի վկայագրի համար առաջին հերթի ժառանգները 1-2 միավորի դեպքում կվճարեն 10-15 հազար՝ նախկին 3-5 հազարի փոխարեն։ Կրկին չմոռանանք ավելացնել պետական տուրքը։ Այս թանկացումները յուրաքանչյուր տարի, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերաբերելու է շուրջ 1 միլիոն քաղաքացու։

Արդարացի լինելու համար, սակայն պետք է նշել, որ առանց այս փոփոխությունների նոտարական գրասենյակներից շատերը փակման վտանգի տակ կլինեին։ Օրինակ մարզերում տարեկան ընդամենը մի քանի տասնյակ գործարք անող նոտարական գրասենյակները պարզապես չեն կարող աշխատել այդպիսի բարձր հարկերի պայմաններում։

– Հուլիսի 1-ից իրենց ծառայությունների արժեքը կվերանայեն նաև հաշվապահական և իրավաբանական ծառայություններ մատուցողները։

Այնպես որ սիրելի հայրենակիցներ, դուք կարող եք շատ աշխատել, միգուցե նաև շատ վաստակել, բայց ծախսելու եք շատ ավելի շատ, և այնպես չէ, որ լավ եք ապրելու։

Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժողովրդի մի խոշոր մաս դեռ հավատացած է, որ Սյունիքը պաշտպանված է Իրանի շնորհիվ. Ռոբերտ Մարկարյան

Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ամբողջական տեքստը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ամբողջական տեքստը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական