Բնական է, որ պետական ինստիտուտների կազմաքանդման առաջին քայլը, ոչ թե թշնամին կընտրի նախագահի կամ օրենսդիր մարմնի կազմաքանդումը, այլ զինված ուժերի ինստիտուտի կազմաքանդումը, որին հոժարակամ գնում են ՀՀ իշխանությունները: Ֆեյսբուքի իր էջում նամն դիտարկում է արել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը։
«Զինված ուժերը (Բանակ), պետության կարևորագույն զինված կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար։ Զինված ուժերի կոչումը, խնդիրները, կառուցման սկզբունքները, անձնակազմի ուսուցումն ու դաստիարակությունը պայմանավորված են հասարակական, պետական կարգով և պետության քաղաքականությամբ: Բնական է, որ պետական ինստիտուտների կազմաքանդման առաջին քայլը, ոչ թե թշնամին կընտրի նախագահի կամ օրենսդիր մարմնի կազմաքանդումը, այլ զինված ուժերի ինստիտուտի կազմաքանդումը, որին հոժարակամ գնում են ՀՀ իշխանությունները: Սա ևս մեկ ահազանգ է ԱՀ իշխանություններին: Կանգ առե՛ք»,-գրել է նա։